041.0160.040311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 մարտի 2011 թվականի N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի մարտի 9-11-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Մ. Վարդանյանի, Պ. Սաֆարյանի, Ս. Սահակյանի, Ա. Պետրոսյանի և Գ. Գրիգորյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Տ. Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լ. Թումյանինը, Գ. Մակարյանինը և Գ. Աղաջանյանինը` համապատասխանաբար «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի արդյունաբերողների և արտադրողների միության և «Ապավեն» ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բուխարեստ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թ. մարտի 4-ի
N 160-Ա որոշման
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-11-Ը ԲՈՒԽԱՐԵՍՏ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Սահակյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի
վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի
վարչության պետ
Լ. Թումյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության արտահանման գծով
տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Մակարյան - Հայաստանի արդյունաբերողների և արտադրողների
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Աղաջանյան - «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության բաժնի պետ
(հայկական կողմի քարտուղար)