Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0180.090311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2011 թվականի N 180-Ա

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանսիայի Հանրապետության Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի նախագահի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի միջև 2010 թվականի մայիսի 22-ին կնքված համատեղ նկատառումների հուշագրի շրջանակներում հետագա համագործակցության աշխատանքները կազմակերպելու և Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի միջև համագործակցության մասին նոր պայմանագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի` 2011 թվականի մարտի 3-7-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.03.2011
N 180-Ա
Որոշում