040.0774.041298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«04» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 774
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 01 խմբի 03 ենթախմբով (արտաքին քաղաքական գործունեություն) արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումներն ավելացնել 25 մլն. դրամով նույն չափով պակասեցնելով արտասահմանյան պաշտոնական գործուղման ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 4-ից: