Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0186.120311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2011 թվականի N 186-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի կողմից նախապատրաստվող «20 տարի միասին. համագործակցության փորձ և հեռանկարներ» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի մարտի 17-18-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Գևորգյանինը և Ս. Ամիրբեկյանինը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Ա. Ավետիսյանինը, Գ. Քոչարյանինը և Հ. Թոփչյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի մարտի 12-ի

N 186-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-18-Ը ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Գևորգյան       - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

                        (պատվիրակության ղեկավար)

 

    Շ. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Ավետիսյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

 

    Ս. Ամիրբեկյան     - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի

                        խորհրդական

 

    Գ. Քոչարյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի  և  

                        շուկաների կարգավորման վարչության պետ

 

    Հ. Թոփչյան        - ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և  բժշկական

                        տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն

 

    Կ. Ասոյան         - Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրական  

                        ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.03.2011
N 186-Ա
Որոշում