040.0781.091298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«09» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 781
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ-ԱՐԱԲԿԻՐ» ԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ-ՇԵՆԳԱՎԻԹ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բնակչության սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Անշարժ գույքի կադաստր-Արաբկիր» և «Անշարժ գույքի կադաստր-Շենգավիթ» պետական փակ բաժնետիրական ընկերությունները:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, Երևանի քաղաքապետին 15-օրյա ժամկետում լուծել սույն որոշման 1-ին կետում նշված պետական փակ բաժնետիրական ընկերություններին վարչական շենքեր հատկացնելու հետ կապված հարցերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 9-ից: