040.0783.091298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«09» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 783
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Պեռնո Ռիկար» ընկերության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 212 որոշմամբ ստեղծված հանձնաժողովին բանակցել և համապատասխան փոփոխություններ կատարել «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկության մասնավորեցման գործարքի պայմաններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 9-ից: