040.0224.150311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2011 թվականի N 224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից`
1) 58.67 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից, որից` 13.03 հեկտար վարելահող, 28.28 հեկտար արոտ, 17.36 հեկտար անօգտագործելի հողեր, փոխադրել`
ա. 37.75 հեկտարը` բնակավայրի հողերի կատեգորիա, որից` 34.71 հեկտարը` բնակելի կառուցապատման, 2.16 հեկտարը` հասարակական կառուցապատման և 0.88 հեկտարը` ընդհանուր օգտագործման հողերի համար,
բ. 15.89 հեկտարը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, որից` 2.68 հեկտարը` գյուղատնտեսական արտադրական, 13.21 հեկտարը` ընդերքօգտագործման հողերի համար,
գ. 3.82 հեկտարը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների համար,
դ. 1.21 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանոցի ընդլայնման համար.
2) 4.53 հեկտար բնակավայրի հողերը, որից` 3.15 հեկտար հասարակական կառուցապատման և 1.38 հեկտար բնակավայրի այլ հողեր, փոխադրել`
ա. 1.38 հեկտարը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա,
բ. 3.15 հեկտարը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա.
3) 0.003 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը (նախկին գազի կարգավորիչ կայան) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:
3. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերից`
1) գյուղատնտեսական նշանակության 21.14 հեկտար հողերը, որից` 2.96 հեկտար վարելահող, 10.0 հեկտար արոտ և 8.18 հեկտար անօգտագործելի հողեր, փոխադրել`
ա. 3.49 հեկտարը` բնակավայրի հողերի կատեգորիա, որից` 2.54 հեկտարը` բնակելի կառուցապատման, 0.95 հեկտարը` հասարակական կառուցապատման համար,
բ. 17.65 հեկտարը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, որից` 0.90 հեկտարը` արդյունաբերական, 3.05 հեկտարը` գյուղատնտեսական արտադրական և 13.70 հեկտարը` ընդերքօգտագործման հողերի համար.
2) 2.75 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար:
4. Պետական սեփականություն հանդիսացող 4.21 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերը (ճշգրտված դամբարանադաշտի տարածք) փոխադրել`
1) 2.50 հեկտարը` բնակավայրի հողերի կատեգորիա, որից` 0.74 հեկտարը` բնակելի կառուցապատման և 1.76 հեկտարը` հասարակական կառուցապատման համար.
2) 1.71 հեկտարը` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես այլ հողատեսքեր:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 10-ի
N 224-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում