Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԱՇԵՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՓՈՒՔԻ ԵՎ ԴԱ ...

 

 

040.0788.111298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 788

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԱՇԵՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՓՈՒՆՔԻ ԵՎ ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Արագածոտնի մարզի Ալագյազի և Վերին Սասունաշենի, Գեղարքունիքի մարզի Արփունքի և Դարանակի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 267784 դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Ալագյազի և Վերին Սասունաշենի, Գեղարքունիքի մարզի Արփունքի և Դարանակի համայնքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 11-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 788

որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի`

կապված Արագածոտնի մարզի Ալագյազի և Վերին

Սասունաշենի, Գեղարքունիքի մարզի Արփունքի և

Դարանակի գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման

ու անցկացման հետ

 

________________________________________________________________________

 N/N                     Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                           (դրամ)

________________________________________________________________________

1.   Համայնքային ընտրական հանձնաժողովի

նախագահի և քարտուղարի աշխատավարձ

      (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)                            16000

 

 2.   Հրատարակչական ծախսեր                                      7000

 

3.  Քարոզչական աշխատանքների կազմակերպման

      ծախսեր                                                    7000

 

 4.   Տրանսպորտային ծախսեր                                      5000

 

 5.   Փոստ, հեռախոս, հեռագիր                                    3000

 

 6.   Գործուղման ծախսեր                                         9000

 

 7.   Գրասենյակային ծախսեր                                      3000

________________________________________________________________________

         ընդամենը                                              50000

 

4 համայնքային ընտրական հանձնաժողովների

      ծախսեր (4 x 50000 դրամ)                                 200000

 

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

      (973 ընտրող x 5 դրամ)                                     4865

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության

      ծախսեր (973 ընտրող x 3 դրամ)                               2917

________________________________________________________________________

          Ընդամենը                                            207784

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 788

որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի`

կապված Արագածոտնի մարզի Ալագյազի և Վերին

Սասունաշենի, Գեղարքունիքի մարզի Արփունքի և

Դարանակի գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման

և անցկացման հետ

 

________________________________________________________________________

 N/N                     Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                           (դրամ)

________________________________________________________________________

1.   Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի

      և  քարտուղարի աշխատավարձ                                  8000

 

 2.   Տրանսպորտային ծախսեր                                      5000

 

 3.   Փոստ, հեռախոս, հեռագիր                                    1000

 

 4.   Գրասենյակային ծախսեր                                      1000

 

________________________________________________________________________

        ընդամենը                                               15000

 

4 տեղամասային ընտրական հանձնաժողովների

      ծախսեր (4 x 15000 դրամ)                                  60000

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.1998
N 788
Որոշում