041.0193.150311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2011 թվականի N 193-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Լայնաշերտ հաղորդակցության ցանցի ներդրման բանակցային փուլի վիճահարույց հարցերը քննարկելու և պայմանագրի նախնական տարբերակը մշակելու, ինչպես նաև «Էրիքսոն» ընկերության ներկայացուցիչների հետ բանակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի մարտի 15-ի
N 193-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
(աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Բալոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
կապի վարչության պետ
Գ. Գևորգյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության
վարչության պետ (համաձայնությամբ)
Ն. Նիկողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և
տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի
պաշտոնակատար
Ս. Արաբաջյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ա. Ղալումյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)