041.0199.210311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2011 թվականի N 199-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցերն ուսումնասիրելու, համագործակցության խնդիրների լուծման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի մարտի 21-ի
N 199-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
(համակարգող խորհրդի նախագահ)
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Է. Բաբայան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Ոսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության պետ
Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
ընթացակարգերի վարչության պետ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
(համաձայնությամբ)
Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Է. Ներսիսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և
ներդրումային ծրագրերի վարչության պետ
(համաձայնությամբ)
Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային
համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ)
Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ (համակարգող խորհրդի
քարտուղար)