041.0715.101298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 715
ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման ու Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսության և արտաքին առևտրի նախարար Մ. Իմադիի գլխավորած պատվիրակության (18 մարդ) 1998 թվականի դեկտեմբերի 7-11-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը ե ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերի սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ նիստի անցկացման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման ընթացքում 1998 թվականի դեկտեմբերի 7-11-ը հյուրերին հատկացնել մեկական ավտոմեքենա:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հյուրերին տեղավորել «Արմենիա-1» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցի, պաշտոնական ճաշի և նիստի անցկացման հետ կապված ծախսերը, 4380800.00 (չորս միլիոն երեք հարյուր ութսուն հազար ութ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: