Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԵՎ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԵՎ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0219.230311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2011 թվականի N 219-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԵՎ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության և զբոսաշրջության խորհուրդների կողմից կազմակերպվելիք առաջին համաժողովին, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի ընդլայնված համատեղ նիստին, ինչպես նաև ԱՊՀ հումանիտար ոլորտի ճյուղային գերատեսչությունների ղեկավարների համակարգող խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի` 2011 թվականի մարտի 15-16-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2011 թվականի մարտի 17-ին Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել`

1) Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի և Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը` «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը կկատարվեն ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա և Դուշանբե գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.03.2011
N 219-Ա
Որոշում