041.0716.101298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 716
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա հետևյալ կազմը`
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Վարդանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարար
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Սուջյան - ՀՀ կրոնի գործերի պետական խորհրդի
նախագահ
Ռ. Անգալդյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ռ. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի
ռեկտոր
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս- քարտուղար
Մեսրոպ Արքեպիսկոպոս - Հայաստանում քրիստոնեության պետական
Աշճյան կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության
եկեղեցիական կենտրոնական հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
Վ. Վարդանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի
և սպորտի նախարարության կերպարվեստի,
թանգարանների և գրադարանների հարցերի
վարչության պետ
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության գլխավոր մասնագետ
(աշխատանքային խմբի քարտուղար)
2. Աշխատանքային խմբին` 10-օրյա ժամկետում մշակել և նշված հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրը: