Սեղմել Esc փակելու համար:
Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0225.250311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2011 թվականի N 225-Ա

 

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգի հայկական համայնքների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանի` 2011 թվականի մարտի 15-17-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքներում» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Պետրոսյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.03.2011
N 225-Ա
Որոշում