041.0227.250311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2011 թվականի N 227-Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային հակադոպինգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի` 2011 թվականի մարտի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի` Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ