Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0228.250311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2011 թվականի N 228-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2011 թվականի ապրիլի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2011 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 7-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

(որոշումը փոփ. 29.03.11 թիվ 253-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի մարտի 25-ի

N 228-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 7-Ը ԱՍՏԱՆԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Հ. Ղազարյան       - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                        գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ս. Պիպոյան        - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի տեղեկատվական

                        անվտանգության և ռազմավարական վերլուծությունների

                        վարչության փորձագիտական բաժնի պետ (համաձայնությամբ)    

 

    Կ. Հայրապետյան    - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ազգային

                        անվտանգության ռազմավարության իրականացման վարչության

                        պետաիրավական անվտանգության ռազմավարության

                        իրականացման բաժնի գլխավոր մասնագետ

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Գրիգորյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        քարտուղարության խորհրդական

 

    Ա. Ավետիսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                        վարչության խորհրդական

 

Գ. Հովհաննիսյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

վարչության խորհրդական

 

    Ռ. Սաֆրաստյան     - ՀՀ հանրային խորհրդի արտաքին կապերի, կրոնի և  

                        սփյուռքի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Խզմալյան       - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և  

                        բյուջետային հանձնաժողովի հարկային, մաքսային,

                        պետական սեփականության և գնային քաղաքականության

                        ենթահանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Սիմոնյան       - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի

                        վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Տ. Օհանյան        - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի

                        քարտուղար (համաձայնությամբ)

 

Հ. Հարությունյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի

օգնական (համաձայնությամբ)

 

    Կ. Մինասյան       - «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական

                        կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Է. Հարությունյան - «Երիտասարդ դեմոկրատների միավորում» հասարակական

կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ի. Հարությունյան - «Հայ պրոֆեսիոնալների դաշինք» հասարակական

կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Խաչատրյան      - «Զարգացում և  ինտեգրացիա» հասարակական

                        կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2011 թվականի մարտի 25-ի

N 228-Ա որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Գործունեության/տեղափոխման ծախսեր                           |  եվրո   |

|___________________________________________________________|_________|

|Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և  հետադարձ            |       30|

|(Աստանա և  մարզեր)                                         |         |

|                                                           |         |

|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ       |       15|

|դիտորդների խորհրդակցության վայր և  հետ)                    |         |

|                                                           |         |

|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և  հետ)       |      340|

|                                                           |         |

|Հաղորդակցություն (SIM քարտի և  բջջային հեռախոսի            |       10|

|օգտագործում)                                               |         |

|                                                           |         |

|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության  |      130|

|փաթեթ, ճաշեր)                                              |         |

|___________________________________________________________|_________|

|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին           | 525 եվրո|

|յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի կամ ուղարկող             |         |

|կառավարության կողմից                                       |         |

|___________________________________________________________|_________|

|Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր,        |      150|

|յուրաքանչյուր դիտորդի կողմից)                              |         |

|                                                           |         |

|Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր    |       75|

|դիտորդի կողմից)                                            |         |

|                                                           |         |

|Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր x 5 օր, յուրաքանչյուր  |      150|

|դիտորդի կողմից)                                            |         |

|                                                           |         |

|Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի |       15|

|կողմից                                                     |         |

|                                                           |         |

|Բնակություն (9 գիշեր` ներառյալ վճարում Աստանա շուտ         |      990|

|ժամանելու համար, եթե առկա է x առավելագույնը 110 եվրո/գիշեր)|         |

|                                                           |         |

|Սնունդ և  մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր               |      450|

|օր x առավելագույնը 9 օր)                                   |         |

|                                                           |         |

|Բնակություն և  սնունդ` թարգմանչի համար` անհրաժեշտության    |      140|

|դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)          |         |

|                                                           |         |

|Բնակություն և  սնունդ` վարորդի համար` անհրաժեշտության      |      140|

|դեպքում (35 եվրո/գիշեր x 4 գիշեր, դիտորդի կողմից)          |         |

|___________________________________________________________|_________|

|Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից     |2110 եվրո|

|___________________________________________________________|_________|

|Ընդհանուր ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար               |2635 եվրո|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.03.2011
N 228-Ա
Որոշում