041.0247.280311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2011 թվականի N 247-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման համալիր ծրագիր մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման համալիր ծրագրի նախագիծը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի մարտի 28-ի
N 247-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Հասրաթյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական
քիմիայի ինստիտուտի տնօրեն (աշխատանքային խմբի
ղեկավար) (համաձայնությամբ)
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Ա. Մկրտչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության վարչության արդյունաբերության
քաղաքականության բաժնի պետ
Ն. Մոռլյան - «Արիակ» կիրառական քիմիայի ինստիտուտի տնօրենի
տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Թադևոսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական
ճարտարագիտության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Գ. Թոքմաջյան - Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի
ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Հ. Աթթարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և
դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի
առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)
Ռ. Ասատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
պետական կոմիտեի գիտական քաղաքականության
վարչության ինովացիոն և ներդրումային
քաղաքականության բաժնի պետ (աշխատանքային խմբի
քարտուղար)