Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Օ. ԳՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԱՍ ...

 

 

041.0257.010411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2011 թվականի N 257-Ա

 

Հ. ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2011 թվականի ապրիլի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱՊՀ դիտորդական խմբի կազմում և Ղազախստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Շահբազյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հ. Աբրահամյանի, Հայաստանի Հանրապետության N 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օ. Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության N 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մ. Մարգարյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր մասնագետ Ս. Գրիգորյանի` 2011 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 5-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.04.2011
N 257-Ա
Որոշում