Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0284.050411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2011 թվականի N 284-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. «Գյուղական ժամ» հեռուստահաղորդաշարի ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Գյուղական ժամ» հեռուստահաղորդաշարի ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի ապրիլի 5-ի

N 284-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԺԱՄ» ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Կարապետյան     - ՀՀ գյուղատնտեսության նախարար

                        (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Հովհաննիսյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ

 

    Գ. Մանուչարյան    - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի

                        պաշտպանության վարչության պետ

 

    Գ. Բոյախչյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                        «Կենդանաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Ղալթախչյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի «Տնտեսական

                        բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն»

                        ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Ժ. Վարդանյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                        «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

    Վ. Աբրահամյան     - Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կենդանիների

                        բուծման և կերակրման ամբիոնի վարիչ

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Բախտամյան      - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայոց

                        աշխարհ» հաղորդաշարի հեղինակ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.04.2011
N 284-Ա
Որոշում