041.0286.050411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2011 թվականի N 286-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Ն. Գիլաուրիի միջև 2011 թվականի փետրվարի 16-ին կայացած հանդիպման արձանագրությունից բխող հանձնարարությունների կատարումն ապահովելու նպատակով 2011 թվականի մարտի 24-25-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Ավետիսյանինը, Գ. Գրիգորյանինը և Ա. Ղահրամանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Հովսեփյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
2) Կ. Բադալյանի և Հ. Համբարձումյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխանաբար «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի միջազգային փոխադրողների միության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի ապրիլի 5-ի
N 286-Ա որոշման
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-25-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի միջազգային հարաբերությունների բաժնի պետ
Ա. Ղահրամանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
եկամուտների քաղաքականության և վարչարարության
մեթոդաբանության վարչության տուրքերի և այլ
պարտադիր վճարների գծով քաղաքականության և
վարչարարության մեթոդաբանության բաժնի գլխավոր
մասնագետ
Կ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի
ճանապարհների շինարարության տնօրինություն»
ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Հ. Համբարձումյան - Հայաստանի միջազգային փոխադրողների միության նախագահ
(համաձայնությամբ)