ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
18 մարտի 2011 թվականի N 10
16. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թ. մարտի 18-ի նիստի
N 10 արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագիրը (այսուհետ` ծրագիր) բնագավառի հիմնախնդիրների, դրանց լուծումների և զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ միջոցառումների ամբողջություն է: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության հիմնադրույթներին համապատասխան:
2. Ծրագրի նպատակն է` ապահովել հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացումն ու համապատասխանեցումը հասարակության և տնտեսության արդի պահանջներին, բարձրացնել միջազգային գիտական տարածքի հետ ինտեգրվածության մակարդակը:
3. Հասարակական գիտությունների բնագավառն ընդգրկում է գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ ոլորտները` ըստ Ֆրասկատիի դասակարգման.
1) հոգեբանություն
2) տնտեսագիտություն և գործարարություն,
3) մանկավարժական գիտություններ,
4) սոցիոլոգիա,
5) իրավունք,
6) քաղաքական գիտություններ
7) սոցիալական և տնտեսական աշխարհագրություն,
8) զանգվածային լրատվություն և հաղորդակցություն,
9) այլ հասարակական գիտություններ:
II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
4. Հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող գիտական ծրագրերին և թեմաներին Հայաստանի Հանրապետության 2010 թ. պետական բյուջեից հատկացվել է գիտության ծախսերի համար նախատեսված ընդհանուր ֆինանսավորման ծավալների մոտ 4 տոկոսը: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման 11 ծրագրեր և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 63 գիտական թեմաներ: Այդ ծրագրերը և թեմաները կատարվում են 14 գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնցից 3-ը ներկայացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, 10-ը` Կրթության և գիտության նախարարությունը, 1-ը` Գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև «Նորավանք» հիմնադրամում, «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունում, ու մեկ գիտական թեմա էլ կատարվում է անհատ հետազոտողի կողմից:
5. 2010 թ. տվյալներով` հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող մասնագետների թիվը 270 է, որոնցից 60-ն ունեն գիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 210-ը` գիտության թեկնածուի: Գիտության դոկտորների միջին տարիքը 65.5 է, իսկ թեկնածուներինը` 47.6:
6. 1994-2009 թթ. ընթացքում հասարակական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի վկայագիր են ստացել 1623 մարդ (գիտական աստիճան ստացածների ընդհանուր թվի մոտ 28 տոկոսը), որոնցից 2010 թ. դրությամբ պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված են 194-ը կամ` ընդհանուրի մոտ 12 տոկոսը (տե՛ս Գծապատկեր 1):
7. Հասարակական գիտությունների բնագավառում ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդունվող պարբերական գիտական հրատարակությունների քանակը 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ 27 է, որոնցից 25-ը հրատարակվում են հայերեն և 2-ը` ռուսերեն լեզուներով:
Գծապատկեր 1. Հասարակական գիտությունների բնագավառում 1994-2009 թթ. ընթացքում գիտական աստիճանի վկայագիր ստացածների (մուգ գույնի հիստոգրամներ) և 2010 թ. դրությամբ դրանցից պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվող գիտական ծրագրերում ու թեմաներում ընդգրկվածների (բաց գույնի հիստոգրամներ) թվաքանակները (մեծ գծապատկեր), ինչպես նաև վերջիններիս մասնաբաժինը ընդհանուրի մեջ (տոկոսներով, փոքր գծապատկեր)` ըստ Ֆրասկատիի դասակարգման ոլորտների և գիտական աստիճանի վկայագիր ստացածների թվաքանակի նվազման աստիճանի: Ոլորտների նշանակումները. 1-ինը` տնտեսագիտություն և գործարարություն, 2-ը` մանկավարժական գիտություններ, 3-ը` իրավունք, 4-ը հոգեբանություն, 5-ը` սոցիալական և տնտեսական աշխարհագրություն, 6-ը` քաղաքական գիտություններ, 7-ը` սոցիոլոգիա:
_______________________________
ԻՐՏԵԿ - Գծապատկերը չի բերվում
8. Ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների տարեկան հաշվետվություններով ներկայացված տվյալների, հասարակական գիտությունների բնագավառում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացված հետազոտությունների արդյունքում 2008-2009 թթ. հրատարակվել է 1762 գիտական աշխատություն, որոնցից 1345-ը հայերեն, 351-ը` ռուսերեն, 66-ը` այլ լեզուներով (տե՛ս Գծապատկեր 2): Դրանց մեջ ռուսերեն լեզվով հրապարակումները կազմում են 20 տոկոս, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ եվրոպական լեզուներով` 4 տոկոս (բնագավառի համաշխարհային հրապարակումների բացարձակ մեծամասնությունն անգլերեն է):
Գծապատկեր 2. Հասարակական գիտությունների բնագավառում 2008-2009 թթ. պետական գիտական ծրագրերի և թեմաների շրջանակներում իրականացվող հետազոտությունների արդյունքում հրապարակված գիտական աշխատությունների բաշխումն ըստ հրապարակման լեզուների:
_______________________________
ԻՐՏԵԿ - Գծապատկերը չի բերվում
9. Հասարակական գիտությունների բնագավառում առկա են հետևյալ հիմնախնդիրները.
1) գիտական հետազոտությունները հիմնականում չեն արտացոլում ու անհրաժեշտ գիտական հենքով չեն ապահովում հանրապետությունում տեղի ունեցող հասարակական և տնտեսական փոփոխություններն ու զարգացումները.
2) ենթակառուցվածքներն ու նյութատեխնիկական բազան չեն համապատասխանում ժամանակակից գիտության պահանջներին.
3) թույլ են գիտական հետազոտություններ - հասարակական զարգացումներ կապերը, ցածր է տնտեսական զարգացումների գիտական հիմնավորվածության մակարդակը.
4) անբավարար է հայերեն լեզվով ժամանակակից մասնագիտական և գիտամեթոդական գրականության հրատարակման մակարդակը.
5) ցածր է գիտական և գիտամանկավարժական կադրերի վերարտադրության արդյունավետությունը և շարունակվում է բարձր մակարդակ ունեցող կադրերի արտահոսքը.
6) գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևն ու բովանդակությունը չեն համապատասխանում ժամանակակից գիտության պահանջներին.
7) ցածր է ատենախոսությունների մասնագիտական մակարդակը, դրանց թեմաները միտված չեն հանրապետական, տարածաշրջանային և համընդհանուր մարտահրավերների լուծումներին ուղղված հետազոտությունների իրականացմանը.
8) փոքր թիվ են կազմում ոլորտի համընդհանուր մարտահրավերների լուծումներին միտված ու համաշխարհային գիտական հասարակությանը հասանելի հրապարակումները.
9) ցածր է միջազգային համագործակցության, միջազգային գիտական տարածքի հետ ինտեգրվածության մակարդակը.
10. Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման համար ձևակերպվել են հասարակական գիտությունների զարգացման հեռանկարային նպատակակետերը և դրանց հասնելու միջոցառումները:
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԸ
11. Հասարակական գիտությունների զարգացման հիմնական նպատակակետերն են.
1) գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում.
2) հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում.
3) հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում.
4) միջազգային համագործակցության զարգացում.
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
12. Նպատակակետ 1: Հասարակական գիտությունների բնագավառում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում.
1) միջոցառումները`
ա. բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին.
բ. հայերեն հրատարակվող ուսումնական ձեռնարկների. գիտամեթոդական և մասնագիտական գրականության արդիականացում.
գ. մասնագետների պատրաստման որակի բարձրացում, այդ թվում` դասավանդման գործընթացում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կամ այլ կազմակերպություններում աշխատող և որակավորման բարձր աստիճան ունեցող մասնագետների ներգրավում.
դ. գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների ներդրում, այդ թվում` օտարերկրյա պետությունների գիտակրթական կազմակերպություններում կամ միջազգային գիտական կենտրոններում կադրերի պատրաստման մեխանիզմների մշակում և ներդրում.
ե. գիտական կադրերի պատրաստման գործում օտարերկրյա մասնագետների ներգրավում, այդ թվում` ատենախոսությունների համաղեկավարության մեխանիզմների մշակում և ներդրում.
զ. ատենախոսությունների թեմաների համապատասխանեցում հասարակական և տնտեսական զարգացումների ժամանակակից պահանջներին.
է. որոշ մասնագիտությունների գծով օտարերկրյա պետությունների մասնագետների հետ ատենախոսությունների համատեղ փորձաքննության անցկացման մեխանիզմների մշակում:
13. Նպատակակետ 2: Հասարակական գիտությունների բնագավառում հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում.
1) միջոցառումները`
ա. հասարակական գիտությունների հիմնադրամի ստեղծում.
բ. ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում.
գ. հանրապետական գիտատեղեկատվական ցանցի ստեղծում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ազատ օգտագործման պայմանների ապահովում.
դ. ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների համար ընդունելի հանրապետական գիտական պարբերականների մասնագիտական մակարդակի բարձրացում, այդ թվում` հանրապետական գիտական պարբերական հրատարակությունների արդիականացման ծրագրերի իրականացում.
ե. հասարակական գիտությունների ինդեքսավորված ամսագրերում գիտական հրապարակումների խրախուսման մեխանիզմների ներդրում:
14. Նպատակակետ 3: Հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում.
1) միջոցառումները`
ա. կիրառական հետազոտությունների խթանման մեխանիզմների մշակում և ներդրում.
բ. հասարակական գիտությունների բնագավառում դրամաշնորհային ծրագրերի իրականացում.
գ. տարածաշրջանի և հնարավոր գործընկեր երկրների պատմության, մշակույթի, հասարակության և քաղաքականության ուսումնասիրման, եվրաինտեգրման ծրագրերի իրականացում:
15. Նպատակակետ 4: Հասարակական գիտությունների բնագավառում միջազգային համագործակցության զարգացում.
1) միջոցառումները`
ա. միջազգային համագործակցության զարգացման պետական միասնական ծրագրի մշակում.
բ. գիտական և գիտամանկավարժական կադրերի փոխանակման ծրագրերի իրականացում, համաֆինանսավորման սկզբունքով միջազգային համատեղ գիտական խմբերի, կենտրոնների և լաբորատորիաների ստեղծում.
գ. օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների հետ համատեղ ծրագրերի իրականացում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. ապրիլի 30-ի N 459-Ն որոշմամբ հաստատված «Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի» շրջանակներում:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
16. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
2) պետբյուջետային միջոցները, այդ թվում` դրամաշնորհները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների գիտական և (կամ) գիտակրթական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գիտական կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:
VI. ԱՄՓՈՓՈՒՄ
17. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հասարակական գիտությունների բնագավառի հետազոտությունները կհամապատասխանեն ժամանակակից գիտության պահանջներին, կբարձրանա դրանց մասնագիտական մասնագիտական մակարդակն ու միջազգային գիտական և գիտակրթական տարածքի հետ ինտեգրվածության աստիճանը, և, որպես հետևանք, կբարձրանա նաև պետական բյուջեից բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թ. մարտի 18-ի նիստի
N 10 արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հ/հ| Միջոցառում |Կատարման ժամկետ/ֆինանսական |Ֆինանսա| Կատարող |
| | |ծավալ |վորման | |
| | |_____________________________|աղբյուր| |
| | |2011թ|2012թ|2013թ|2014թ|2015թ| | |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|_________________________________________________________________________|
|1. Հասարակական գիտությունների բնագավառում գիտական և գիտամանկավարժական |
|կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից |
|գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության |
|բարձրացում |
|_________________________________________________________________________|
|1.1|Հայերեն | v | v | v | v | v |ՀՀ |ՀՀ կրթության |
| |հրատարակվող | | | | | |պետական|և գիտության |
| |ուսումնական | | | | | |բյուջե,|նախարարություն|
| |ձեռնարկների, | | | | | |արտա- |ՀՀ |
| |գիտամեթոդական և | | | | | |բյուջե-|գիտությունների|
| |մասնագիտական | | | | | |տային |ազգային |
| |գրականության | | | | | |միջոց- |ակադեմիայի հետ|
| |արդիականացում | | | | | |ներ |համատեղ (համա-|
| | | | | | | | |ձայնությամբ) |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|1.2|Մասնագետների | v | v | v | v | v | |ՀՀ կրթության |
| |պատրաստման որակի| | | | | | |և գիտության |
| |բարձրացում, | | | | | | |նախարարության`|
| |ուսումնական | | | | | | |ՀՀ |
| |գործընթացում ՀՀ | | | | | | |գիտությունների|
| |գիտությունների | | | | | | |ազգային |
| |ազգային | | | | | | |ակադեմիայի հետ|
| |ակադեմիայի | | | | | | |համատեղ (համա-|
| |համակարգում կամ | | | | | | |ձայնությամբ) |
| |այլ կազմակեր- | | | | | | | |
| |պություններում | | | | | | | |
| |աշխատող և | | | | | | | |
| |որակավորման | | | | | | | |
| |բարձր աստիճան | | | | | | | |
| |ունեցող | | | | | | | |
| |մասնագետների | | | | | | | |
| |ներգրավում | | | | | | | |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|1.3|Գիտական և գիտա-| v | v | v | v | v |ՀՀ |ՀՀ կրթության |
| |մանկավարժական | | | | | |պետական|և գիտության |
| |կադրերի | | | | | |բյուջե,|նախարարության |
| |պատրաստման | | | | | |արտա- |գիտության |
| |ժամանակակից | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| |եղանակների, | | | | | |տային |ՀՀ |
| |օտարերկրյա | | | | | |միջոց- |գիտությունների|
| |պետությունների | | | | | |ներ |ազգային |
| |գիտակրթական | | | | | | |ակադեմիայի հետ|
| |կենտրոններում | | | | | | |համատեղ (համա-|
| |կադրերի | | | | | | |ձայնությամբ) |
| |պատրաստման | | | | | | | |
| |մեխանիզմների | | | | | | | |
| |մշակում և | | | | | | | |
| |ներդրում | | | | | | | |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|1.4|Ատենախոսություն-| v | v | v | v | v | |ՀՀ կրթության |
| |ների թեմաների | | | | | | |և գիտության |
| |արդիականացման, | | | | | | |նախարարություն|
| |մասնագիտական | | | | | | |ՀՀ |
| |մակարդակի | | | | | | |գիտությունների|
| |բարձրացման, | | | | | | |ազգային |
| |ատենախոսություն-| | | | | | |ակադեմիայի հետ|
| |ների | | | | | | |համատեղ (համա-|
| |համաղեկավարման | | | | | | |ձայնությամբ) |
| |մեխանիզմների | | | | | | | |
| |մշակում և | | | | | | | |
| |ներդրում | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|2. Հասարակական գիտությունների բնագավառում հետազոտությունների մասնագիտական|
|մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի |
|արդիականացում |
|_________________________________________________________________________|
|2.1|Հասարակական | | v | | | |ՀՀ |ՀՀ կրթության |
| |գիտությունների | | | | | |պետական|և գիտության |
| |հիմնադրամի | | | | | |բյուջե,|նախարարության |
| |ստեղծում | | | | | |արտա- |գիտության |
| | | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| | | | | | | |տային | |
| | | | | | | |միջոց- | |
| | | | | | | |ներ | |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|2.2|Ենթակառուցվածք- | | 10.0| 20.0| 30.0| 40.0|ՀՀ |ՀՀ կրթության |
| |ների և | | | | | |պետական|և գիտության |
| |նյութատեխնիկական| | | | | |բյուջե,|նախարարության |
| |բազայի | | | | | |արտա- |գիտության |
| |արդիականացման | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| |ծրագրերի | | | | | |տային |ՀՀ |
| |իրականացում, մլն| | | | | |միջոց- |գիտությունների|
| |դրամ | | | | | |ներ |ազգային |
| | | | | | | | |ակադեմիայի հետ|
| | | | | | | | |համատեղ (համա-|
| | | | | | | | |ձայնությամբ) |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|2.3|Ատենախոսություն-| | 12.0| 14.0| 24.0| 36.0|ՀՀ |ՀՀ կրթության |
| |ների հիմնական | | | | | |պետական|և գիտության |
| |արդյունքների և | | | | | |բյուջե,|նախարարության |
| |դրույթների համար| | | | | |արտա- |գիտության |
| |ընդունելի | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| |գիտական | | | | | |տային |ՀՀ կրթության |
| |պարբերականների | | | | | |միջոց- |և գիտության |
| |արդիականացման | | | | | |ներ |նախարարության |
| |ծրագրերի | | | | | | |բարձրագույն |
| |իրականացում, | | | | | | |որակավորման |
| |միջազգային | | | | | | |հանձնաժողով` |
| |ինդեքսավորված | | | | | | |ՀՀ |
| |ամսագրերում | | | | | | |գիտությունների|
| |գիտական | | | | | | |ազգային |
| |հրապարակումների | | | | | | |ակադեմիայի հետ|
| |խրախուսման | | | | | | |համատեղ (համա-|
| |մեխանիզմների | | | | | | |ձայնությամբ) |
| |մշակում և | | | | | | | |
| |ներդրում | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|3. Հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի |
|ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում |
|_________________________________________________________________________|
|3.1|Կիրառական հետազո| v | v | v | | | |ՀՀ կրթության |
| |տությունների | | | | | | |և գիտության |
| |խթանման | | | | | | |նախարարության |
| |մեխանիզմների | | | | | | |գիտության |
| |մշակում և | | | | | | |պետական կոմիտե|
| |ներդրում | | | | | | |ՀՀ |
| | | | | | | | |գիտությունների|
| | | | | | | | |ազգային |
| | | | | | | | |ակադեմիայի հետ|
| | | | | | | | |համատեղ (համա-|
| | | | | | | | |ձայնությամբ) |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|3.2|Հասարակական | 30.0| 40.0| 50.0| 70.0| 90.0|ՀՀ |ՀՀ կրթության |
| |գիտությունների | | | | | |պետական|և գիտության |
| |բնագավառում | | | | | |բյուջե,|նախարարության |
| |դրամաշնորհային | | | | | |արտա- |գիտության |
| |ծրագրերի | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| |իրականացում, մլն| | | | | |տային |ՀՀ |
| |դրամ | | | | | |միջոց- |գիտությունների|
| | | | | | | |ներ |ազգային |
| | | | | | | | |ակադեմիայի հետ|
| | | | | | | | |համատեղ (համա-|
| | | | | | | | |ձայնությամբ) |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|3.3|Տարածաշրջանի և | 10.0| 20.0| 30.0| 40.0| 50.0|ՀՀ |ՀՀ կրթության |
| |հնարավոր | | | | | |պետական|և գիտության |
| |գործընկեր | | | | | |բյուջե,|նախարարության |
| |երկրների | | | | | |արտա- |գիտության |
| |պատմության, | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| |մշակույթի, | | | | | |տային |ՀՀ |
| |հասարակության և | | | | | |միջոց- |գիտությունների|
| |քաղաքականության | | | | | |ներ |ազգային |
| |ուսումնասիրման, | | | | | | |ակադեմիայի հետ|
| |եվրաինտեգրման | | | | | | |համատեղ (համա-|
| |ծրագրերի | | | | | | |ձայնությամբ) |
| |իրականացում, մլն| | | | | | | |
| |դրամ | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|4. Հասարակական գիտությունների բնագավառում միջազգային համագործակցության |
|զարգացում |
|_________________________________________________________________________|
|4.1|Միջազգային | v | | | | | |ՀՀ կրթության |
| |համագործակցու- | | | | | | |և գիտության |
| |թյան զարգացման | | | | | | |նախարարության |
| |պետական | | | | | | |գիտության |
| |միասնական | | | | | | |պետական կոմիտե|
| |ծրագրի մշակում | | | | | | |ՀՀ |
| | | | | | | | |գիտությունների|
| | | | | | | | |ազգային |
| | | | | | | | |ակադեմիայի հետ|
| | | | | | | | |համատեղ (համա-|
| | | | | | | | |ձայնությամբ) |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|4.2|Գիտական և գիտա-| v | 15.0| 25.0| 35.0| 45.0|ՀՀ |ՀՀ կրթության |
| |մանկավարժական | | | | | |պետական|և գիտության |
| |կադրերի | | | | | |բյուջե,|նախարարության |
| |փոխանակման | | | | | |արտա- |գիտության |
| |ծրագրերի | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| |իրականացում, | | | | | |տային | |
| |համաֆինանսավոր- | | | | | |միջոց- | |
| |ման սկզբունքով | | | | | |ներ | |
| |միջազգային | | | | | | | |
| |համատեղ գիտական | | | | | | | |
| |խմբերի, | | | | | | | |
| |կենտրոնների և | | | | | | | |
| |լաբորատորիաների | | | | | | | |
| |ստեղծում, մլն | | | | | | | |
| |դրամ | | | | | | | |
|___|________________|_____|_____|_____|_____|_____|_______|______________|
|4.3|Օտարերկրյա | | 20.0| 30.0| 40.0| 50.0|ՀՀ |ՀՀ կրթության |
| |պետություններում| | | | | |պետական|և գիտության |
| |աշխատող հայազգի | | | | | |բյուջե,|նախարարության |
| |գիտնականների հետ| | | | | |արտա- |գիտության |
| |համագործակցու- | | | | | |բյուջե-|պետական կոմիտե|
| |թյան ծրագրերի | | | | | |տային |ՀՀ |
| |իրականացում Հայ | | | | | |միջոց- |գիտությունների|
| |գիտնականների | | | | | |ներ |ազգային |
| |ներուժի | | | | | | |ակադեմիայի հետ|
| |համախմբման | | | | | | |համատեղ (համա-|
| |ծրագրի | | | | | | |ձայնությամբ) |
| |շրջանակներում, | | | | | | | |
| |մլն դրամ | | | | | | | |
._________________________________________________________________________.