Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՅՏԵՐ ...

 

 

040.0310.010411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2011 թվականի N 310-Ն

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՐԳ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

(2-րդ մաս)

 

42. Սխալների ուղղման համար կիրառվում են հետևյալ կանոնները`

1) գործակալություն ներկայացված հայտում կամ այլ փաստաթղթերում թույլ տրված սխալներն ուղղելու մասին դիմումը` համաձայն N 10 ձևի, ներկայացվում է հայտատուի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի կողմից.

2) սխալներն ուղղելու մասին դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա. այն հայտի համարը և ներկայացնելու թվականը, որին վերաբերում է սխալներն ուղղելու մասին դիմումը,

բ. հայտատուի ազգանունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրը,

գ. ներկայացուցչի ազգանունը և բնակության կամ գտնվելու վայրը (անհրաժեշտության դեպքում),

դ. նամակագրության հասցեն (անհրաժեշտության դեպքում),

ե. խնդրարկվող սխալների նշումը և առաջարկվող ուղղումները,

զ. հայտատուի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի ստորագրությունը.

3) ուղղումներ անցկացնելու մասին դիմումը համարվում է տրված միայն սահմանված չափով պետական տուրքի վճարումից հետո.

4) բավարար է ներկայացնել մեկ դիմում սխալներն ուղղելու մասին` նշելով հայտերի համարները և ներկայացնելու թվականները, որոնց դա վերաբերում է, եթե խնդրարկվում է միևնույն սխալի ուղղումը նույն հայտատուի մի քանի հայտերում և յուրաքանչյուրի համար վճարված է սահմանված չափով պետական տուրքը: Եթե հայտին դեռ համար չի տրվել, կամ եթե այդ համարը հայտնի չէ հայտատուին կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչին սխալների ուղղման մասին դիմումում նշվում է հայտին տրված մտից համարը, որին վերաբերում է թույլ տրված սխալը: Սխալների ուղղման մասին դիմումը և դրան կցված փաստաթղթերը ներկայացվում են օրինակների այն քանակով, որն անհրաժեշտ է սխալների ուղղման մասին դիմումում նշված գրանցման բոլոր հայտերին կցելու համար.

5) գործակալության կողմից համապատասխան պետական գրանցամատյան մուտքագրված տվյալների վերաբերյալ թույլ տրված սխալների ուղղումն իրականացվում է գործակալության ներքին աշխատակարգով կամ հայտատուի պահանջով` առանց պետական տուրքի վճարման.

6) գործակալությունն իրավասու է լրացուցիչ ապացույցներ պահանջելու, եթե առկա են հիմնավոր կասկածներ այն փաստի մասին, որ նշված սխալն իրոք հանդիսանում է այդպիսին.

7) ուղղված սխալների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում` բացառությամբ այն հայտերին վերաբերող սխալների ուղղման, որոնք չեն հրապարակվել և մուտքագրվում են համապատասխան պետական գրանցամատյան:

43. Հայտը հետ կանչելու համար կիրառվում են հետևյալ կանոնները`

1) ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ գրանցված ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների օգտագործման իրավունք տրամադրելու մասին հայտը կարող է հետ կանչվել հայտատուի կողմից փորձաքննության ցանկացած փուլում` օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն.

2) հետկանչի մասին դիմումը` համաձայն N 11 ձևի, ներկայացվում է գործակալություն` կցելով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) գործակալությունը դիմումը քննարկում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում.

4) եթե սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված քննարկման արդյունքում պարզվում է, որ`

ա. դիմումը չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, կամ`

բ. այն ստորագրել է հայտատուի ներկայացուցիչը, որին տրված լիազորագրում հստակ նշված չէ հայտի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու լիազորության վերապահման մասին, կամ`

գ. վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, ապա գործակալությունը ծանուցում է հայտատուին կամ, համապատասխան դեպքում, նրա ներկայացուցչին ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում անհամապատասխանությունները վերացնելու առաջարկությամբ.

5) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ այն լրացված է սույն կարգի 51-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, կամ սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում վերացվել են հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները, ապա գործակալությունը որոշում է ընդունում հայտը հետ կանչված ճանաչելու մասին.

6) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ բացակայում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ սույն կետի 4-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում չեն վերացվել հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները, գործակալությունը որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին.

7) հայտը համարվում է հետ կանչված դրա մասին որոշումն ընդունելու թվականից.

8) սույն կետի 5-րդ կամ 6-րդ ենթակետին համապատասխան` ընդունված որոշման մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին:

(43-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 364-Ն որոշում)

44. Հայտի փորձաքննության նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) հայտի փորձաքննությունը, որի կարևոր խնդիրն է նաև հայտը ներկայացնելու թվականի սահմանման համար օրենքով սահմանված պայմանների պահպանության ստուգումը, իրականացնում է գործակալությունը` հայտն ստանալու թվականից քսան աշխատանքային օրվա ընթացքում: Փորձաքննության ընթացքում հայտատուին ծանուցում ուղարկվելու դեպքում նշված ժամկետի ընթացքը կասեցվում է ծանուցումն ուղարկվելու պահից մինչև ծանուցման պատասխանն ստանալու պահը.

2) հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանների պահպանման վերաբերյալ փորձաքննության ընթացքում ստուգվում են`

ա. ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կամ, ըստ հանգամանքների, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված պահանջներին և սույն կարգի 9-րդ կետին,

բ. հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը.

3) փորձաքննության ընթացքում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում գործակալությունն այդ մասին ծանուցում է հայտատուին կամ սույն կարգի պահանջներին համապատասխան լիազորագիր ներկայացրած նրա ներկայացուցչին` առաջարկելով վերացնել դրանք` նշված ծանուցումն ստանալու թվականից եռամսյա ժամկետում.

4) հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանները պահպանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքների հիման վրա, համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի, գործակալությունը`

ա. հայտին տալիս է հերթական համար և սահմանում այն ներկայացնելու թվականը, հայտի տվյալները մուտքագրում է ծագման տեղանունների հայտերի պետական գրանցամատյան աշխարհագրական նշումների հայտերի պետական գրանցամատյան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի պետական գրանցամատյան, ըստ հանգամանքների, եթե պահպանված են հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանները,

բ. որոշում է ընդունում հայտը չներկայացված համարելու մասին, եթե պահպանված չեն հայտը ներկայացնելու թվականի սահմանման պայմանները և հայտատուին կամ համապատասխան դեպքում նրա ներկայացուցչին օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասի համաձայն ծանուցում է հայտը ներկայացնելու թվականի կամ, համապատասխան դեպքում, հայտը չներկայացված համարելու մասին ընդունած որոշման մասին.

5) օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը ներկայացնելու թվականը սահմանվում է հայտը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու թվականով` պայմանով, որ այն ներառում է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին (հաշվի առնելով 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջները) կամ համապատասխան դեպքում` 4-րդ մասով, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված բոլոր տարրերը: Եթե նշված տարրերն ստացվել են ոչ միաժամանակ, ապա հայտը ներկայացնելու թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով.

6) հայտը ներկայացնելու այլ պայմանների պահպանության վերաբերյալ անցկացվող փորձաքննության ընթացքում ստուգվում են`

ա. հայտի տվյալների համապատասխանությունը հայտի բովանդակության և կազմելու վերաբերյալ օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջներին,

բ. տեխնիկական հատկորոշումների համապատասխանությունն օրենքի 11-րդ հոդվածի և սույն կարգի 4-րդ գլխի դրույթներին,

գ. հայտատուի համապատասխանությունն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին,

դ. խմբի կանոնադրության առկայությունը և դրա համապատասխանությունը սույն կարգի 5-րդ գլխի դրույթներին,

ե. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի ծագման երկրում գրանցման ապացույց հանդիսացող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աշխարհագրական գոտուն վերաբերող հայտի դեպքում,

զ. միասնական փաստաթղթի համապատասխանությունը սույն կարգի 37-րդ կետի դրույթներին,

է. լիազոր մարմինների կամ կազմակերպությունների նշումների համապատասխանությունը, որոնք պատասխանատու են տեխնիկական հատկորոշումների դրույթների կատարման ճշտության պահպանության նկատմամբ հսկողության համար, ինչպես նաև դրանց խնդիրները,

ը. փաստաթղթերի համապատասխանությունը, որոնք հաստատում են ապրանքի որակի կամ բնորոշ հատկանիշների և աշխարհագրական միջավայրի միջև կապը` ներառյալ բնական և մարդկային գործոնները` ծագման տեղանունների դեպքում, ապրանքի յուրահատկությունները, որոնք կարող են պայմանավորված լինել աշխարհագրական ծագմամբ (յուրահատուկ որակը, համբավը կամ այլ հատկանիշներ)` աշխարհագրական նշումների դեպքում, միայն ապրանքի համբավին հիմնվող հայտի դեպքում` մանրամասն և ճշգրիտ ապացույցների վրա հիմնված գոյություն ունեցող համբավը, այդ թվում` համապատասխան գրականության կամ սպառողների հարցման վրա հիմնված, ապրանքի յուրահատուկ և ավանդական բնույթը` երաշխավորված ավանդական արտադրանքի դեպքում,

թ. ապրանքի դասակարգման ճշտությունը` համաձայն ԱԾՄԴ-ի դասակարգման,

ժ. ներկայացուցչին տրված լիազորագիրը` նրան նշանակելու դեպքում,

ժա. հայտի` ըստ էության փորձաքննության համար պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը,

ժբ. հայտին կից ոչ հայերեն ներկայացված փաստաթղթերի թարգմանության առկայությունը,

ժգ. օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնիկական հատկորոշումների հաստատման մասին լիազոր մարմնի որոշման առկայությունն ու համապատասխանությունն օրենքին,

ժդ. ապացույցները, որոնք հիմնավորում են տվյալ ապրանքի համար խնդրարկվող անվանման տրամադրումը և թույլ են տալիս գնահատել տվյալ արտադրանքի համար նշված անվանման օգտագործման տևական լինելը, շուկայում այդ անվան ներքո վաճառվող արտադրանքի լայնորեն հայտնի լինելը,

ժե. տեղական ինքնակառավարման մարմինների հաստատման առկայությունն այն մասին, որ հայտում նշված ապրանքների վերաբերյալ հայտատուն արտադրական գործունեություն է իրականացնում նշված աշխարհագրական գոտում, եթե հայտը վերաբերում է մեկ ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման,

ժզ. հայտը ներկայացնելու թվականի դրությամբ ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումն ապրանքը նշելու համար օգտագործման ապացույցի առկայությունը, եթե հայտը վերաբերում է մեկ ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման.

7) սույն կետի 6-րդ ենթակետում թվարկված հայտի փաստաթղթերի որևէ անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում կամ որևէ փաստաթղթի բացակայության դեպքում` բացառությամբ նույն ենթակետի «ժա» պարբերությունում նշված տեղեկությունների, գործակալությունը դրա մասին ծանուցում է հայտատուին` առաջարկելով եռամսյա ժամկետում վերացնել հայտնաբերված անհամապատասխանություն (անճշտությունը): Եթե ծանուցման արդյունքում հայտատուն սահմանված ժամկետում չի ուղղում անճշտությունները կամ դիմում չի ներկայացնում սահմանված ժամկետի երկարաձգման մասին, ապա գործակալությունը որոշում է ընդունում հայտը հետ կանչված համարելու մասին և ծանուցում է հայտատուին.

8) եթե ծանուցման համաձայն հայտատուն ներկայացնում է լրացուցիչ նյութեր, գործակալությունն ստուգում է դրանք ներկայացնելու համար սահմանված ժամկետների պահպանությունը.

9) հայտատուի կողմից սահմանված ժամկետը խախտելու կամ ծանուցումն անպատասխան թողնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն.

10) սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուի ներկայացրած և քննարկման ընդունած լրացուցիչ նյութերը գործակալությունն ստուգում է` արդյոք դրանք չեն փոխում հայտի էությունը.

11) լրացուցիչ նյութերը համարվում են հայտի էությունը փոփոխող, եթե դրանք`

ա. մատնանշում են ապրանքի որևէ որակ, որն իրավասու մարմնի կարծիքով ապրանքը չունի,

բ. մատնանշում են ապրանք, որը տարբերվում է այլ ապրանքից, որի անվանումը հայտի օբյեկտ հանդիսացող ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման բաղադրիչ մասն է.

12) եթե պարզվում է, որ լրացուցիչ նյութերը փոխում են հայտի էությունը մինչև ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ մերժման մասին որոշում ընդունելը, հայտատուն ծանուցվում է այն մասին, թե լրացուցիչ նյութերից որ տվյալներն են գործակալությանը հանգեցրել այդպիսի եզրակացության: Մնացած տվյալները գործակալության կողմից ընդունվում են քննարկման.

13) օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն կետի 7-րդ ենթակետի համաձայն` հայտատուն կարող է դիմում ներկայացնել սահմանված ժամկետի երկարաձգման մասին` դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումը ներկայացվում է հասարակ գրավոր ձևով, որի մեջ պետք է նշվի երկարաձգման ժամկետը.

14) սույն կետի 13-րդ ենթակետի համաձայն ներկայացված դիմումը գործակալությունը քննարկում է այն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում: Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, ապա գործակալությունը դրա մասին ծանուցում է հայտատուին` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում անհամապատասխանությունը վերացնելու առաջարկությամբ.

15) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ վճարված պետական տուրքի գումարը համապատասխանում է սահմանված չափին կամ համապատասխանեցվել է սույն կետի 14-րդ ենթակետի համաձայն, ապա գործակալությունը որոշում է ընդունում սահմանված եռամսյա ժամկետը դիմումում նշված, բայց ոչ ավելի, քան այնպիսի ժամկետով երկարաձգելու մասին, որը չի հանգեցնի օրենքի 22-րդ հոդվածով փորձաքննության անցկացման համար սահմանված 9-ամսյա ժամկետը: Սահմանված եռամսյա ժամկետը երկարաձգելու մասին նույնպիսի որոշում ընդունվում է նաև այն դեպքում, երբ դիմումում նշված չէ երկարաձգման ժամկետը.

16) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ դիմումը ներկայացված է առանց սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված պետական տուրքի գումարը սույն կետի 14-րդ ենթակետի համաձայն չի համապատասխանեցվել սահմանված չափին, ապա գործակալությունը որոշում է ընդունում դիմումը մերժելու և սահմանված եռամսյա ժամկետը չերկարաձգելու մասին.

17) սույն կետի 15-րդ կամ 16-րդ ենթակետին համապատասխան ընդունված որոշման մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին:

18) գործակալությունը հրապարակում է հայտը, եթե պարզում է, որ այն բավարարում է սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված պահանջները, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

(44-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 364-Ն որոշում)

45. Հայտի հրապարակման նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) գործակալությունն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում (այսուհետ` պաշտոնական տեղեկագիր, հրապարակվում է էլեկտրոնային տարբերակով www.aipa.am կայքում) հրապարակում է ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի մասին տեղեկությունները, եթե փորձաքննության արդյունքում պարզում է, որ պահպանված են հայտը ներկայացնելու նկատմամբ օրենքով և սույն կարգով սահմանված պահանջները: Գործակալության www.aipa.am կայքում տեղադրված տեղեկությունները ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների և երաշխավորված ավանդական արտադրանքի ներկայացված հայտերի վերաբերյալ և գրանցված ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ համարվում են պաշտոնական և կարող են օգտագործվել ցանկացած շահագրգիռ անձի կողմից օրենքով նախատեսված գործընթացներ նախաձեռնելու նպատակով.

2) պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են, ըստ հանգամանքների, հայտի հետևյալ տվյալները և տարրերը`

ա. համարը,

բ. ներկայացնելու թվականը,

գ. հայտատուի (հայտատուների) ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը, ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտին համապատասխան,

դ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների վերարտադրությունը մեկ կամ մի քանի լեզուներով` դրանց նշմամբ,

ե. արտադրանքի անվանումը և ԱԾՄԴ-ի դասը,

զ. ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման պահպանությունից հանված տարրերը,

է. ապրանքի հատուկ որակի նկարագրությունը և դրա կապն աշխարհագրական ծագման հետ` ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման դեպքում,

ը. նշված աշխարհագրական գոտին,

թ. միասնական փաստաթուղթը` ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցման դեպքում,

ժ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների ցանկը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանությունը,

ժա. փաստի նշումը, որ գրանցումը խնդրարկվում է անվանման վերապահմամբ կամ առանց դրա` երաշխավորված ավանդական արտադրանքի դեպքում,

ժբ. էլեկտրոնային հասցեն, որտեղ հրապարակված է տեխնիկական հատկորոշումների լրիվ տեքստը:

(45-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 364-Ն որոշում)

46. Առարկությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ առարկությունները կարող են ներկայացվել գործակալություն ցանկացած շահագրգիռ անձի կողմից` հայտի հրապարակման թվականից 6 ամսվա ընթացքում.

2) առարկությունը քննարկելու մասին դիմումը` համաձայն N 12 ձևի, ներկայացվում է գործակալություն և պետք է պարունակի`

ա. առարկություն ներկայացնող անձի անհատականացման տվյալները` համաձայն սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի,

բ. ըստ հանգամանքների ներկայացուցչի անհատականացման տվյալները` համաձայն սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի,

գ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի տվյալները, որի դեմ ներկայացված է առարկությունը` հայտի համարը, հայտը ներկայացնելու թվականը, հայտատուն և պաշտոնական տեղեկագրի համարը, որտեղ հրապարակվել է հայտը,

դ. առարկություն ներկայացնող անձի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի կողմից գործակալություն ներկայացված փաստաթղթերի ցանկը` ներառյալ օրինակների և թերթերի քանակը,

ե. առարկություն ներկայացնող անձի կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչի ստորագրությունը.

3) առարկությունների քննարկման դիմումին կցվում է`

ա. առարկություն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման մասին անդորրագիրը,

բ) լիազորագիրը, եթե նշանակված է ներկայացուցիչ.

4) առարկությունը պետք է պարունակի`

ա. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի մասին տեղեկություններ, որի դեմ ներկայացված է առարկությունը` հայտը ներկայացնելու համարը և թվականը, ինչպես նաև հայտատուի (հայտատուների) ազգանունը կամ անվանումը,

բ. տեղեկություն այն պատճառների մասին, որոնց վրա հիմնված է առարկությունը և դրանց հիմնավորումը (պատճառաբանվածությունը),

գ. տեղեկություն առարկություն ներկայացնող անձի մասին` համաձայն սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի.

5) տասնօրյա ժամկետում գործակալությունն ստուգում է ստացված առարկության համապատասխանությունն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված` առարկությունները քննարկման ընդունելու հիմքերը.

6) առարկությունը համարվում է չներկայացված, եթե դրան կից չի ներկայացվել առարկություն ներկայացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը` համաձայն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի.

7) առարկությունը քննարկման չի ընդունվում, եթե այն`

ա. չի համապատասխանում օրենքի 25-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջներին կամ չի նշում հստակ կերպով հիմքերը, որոնց վրա հիմնվում է առարկությունը, և առարկողը չի վերացրել այդ անհամապատասխանությունները մինչև առարկություն ներկայացնելու ժամկետի ավարտը,

բ. չի համապատասխանում օրենքի կամ սույն կարգի այլ դրույթներին, և առարկողը չի վերացրել այդ թերությունները, գործակալությունը համապատասխան անհամապատասխանությունների հայտնաբերման մասին ծանուցումն ստանալու թվականից 2 ամսվա ընթացքում.

8) առարկությունը քննարկման չընդունելու պատճառների մասին գործակալությունը ծանուցում է առարկություն ներկայացնող անձին` համաձայն սույն կարգի 6-րդ ենթակետի.

9) առարկությունը քննարկման ընդունելու դեպքում` դրա ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում գործակալությունը ծանուցում է հայտատուին ներկայացված առարկության մասին` առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել իր տեսակետը, որից հետո կողմերին առաջարկում է վեճը լուծել բանակցությունների միջոցով.

10) հայտատուի հիմնավորումները գործակալությունը ներկայացնում է առարկողին` առաջարկելով պատասխանը ներկայացնել երկամսյա ժամկետում կամ, ըստ հանգամանքների, առարկողին ծանուցում է հայտատուի կողմից հայտը հետ կանչելու կամ փոփոխելու մասին: Առարկողի ներկայացրած ցանկացած փաստաթղթի մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին` առաջարկելով պատասխան ներկայացնել ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

47. Հայտի` ըստ էության փորձաքննության անցկացման նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան հայտի` ըստ էության փորձաքննությունն անցկացնում է գործակալությունը, ինչը չի կարող գերազանցել հայտը ներկայացնելու թվականից 9-ամսյա ժամկետը.

2) ըստ էության փորձաքննությունը ներառում է`

ա. 3-րդ անձանց առարկությունների քննարկումն ըստ էության,

բ. օրենքի 10-րդ հոդվածում նշված մերժման հիմքերի նկատմամբ փորձաքննություն.

3) նույն հայտով մի քանի առարկություն ստանալու դեպքում գործակալությունը կարող է միավորել բազմաթիվ առարկությունների քննարկման գործընթացները, բայց, անհրաժեշտության դեպքում, նորից կարող է առանձնացնել համապատասխան գործընթացները.

4) մերժման հիմքերի վերաբերյալ հայտի փորձաքննությունը ներառում է`

ա. հայտի և դրան կից նյութերի բովանդակության և ձևակերպման նկատմամբ սահմանված պահանջներին հայտի նյութերի համապատասխանության լրացուցիչ ստուգում,

բ. խնդրարկվող անվանման համապատասխանության ստուգում` օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում կամ, ըստ հանգամանքների, 3-րդ, 6-րդ կամ 9-րդ մասերում նշված պահանջներին` աշխարհագրական նշման հայտի դեպքում,

գ. խնդրարկվող անվանման` օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում կամ, ըստ հանգամանքների, 3-րդ, 7-րդ կամ 8-րդ մասի պահանջներին համապատասխանության ստուգում` ծագման տեղանվան հայտի դեպքում,

դ. խնդրարկվող անվանման` օրենքի 9-րդ հոդվածում նշված պահանջներին համապատասխանության ստուգում` երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի դեպքում,

ե. հայտի օբյեկտ հանդիսացող անվանման ստուգում` հասարակական կարգին կամ բարոյականության սկզբունքներին հակասելու փաստը պարզելու համար,

զ. փաստի ստուգում` արդյոք ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցման հայտի օբյեկտ հանդիսացող անվանումը չի հանդիսանում համընդհանուր օգտագործման անվանում (ջեներիկ), այսինքն, ապրանքի անվանում է, որը եթե նույնիսկ պարունակում է տեղանքի կամ տարածաշրջանի ցուցում, որտեղ առաջին անգամ արտադրվել կամ իրացվել է այդ ապրանքը կամ այդպիսի ցուցումի ածանցյալ է, արդեն իր սկզբնական նշանակությունը և Հայաստանի Հանրապետությունում դարձել է ապրանքի անվանում կամ ցույց է տալիս դրա տեսակը, որակը կամ որևէ այլ հատկություն կամ բնութագիր,

է. փաստի ստուգում` պայմանավորված չէ արդյոք ապրանքի յուրահատկությունը նրա ծագմամբ կամ աշխարհագրական ծագմամբ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով` երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի համար,

ը. փաստի ստուգումը` չի ընկնում արդյոք երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների ազդեցության տակ,

թ. փաստի ստուգում` չի ընկնում արդյոք խնդրարկվող անվանումն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասերի ազդեցության տակ` ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման գրանցման հայտերի համար,

ժ. փաստի ստուգում` օգտագործված չի եղել արդյոք համապատասխան անվանումն առևտրում օրինական, հանրահայտ և տնտեսապես զգալի չափերով նման գյուղատնտեսական արտադրանքի կամ սննդամթերքի համար` երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի դեպքում անվանման պահպանմամբ` օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

5) ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման բովանդակության (կազմության) նկատմամբ սահմանված պահանջներին հայտարկվող անվանման համապատասխանությունը որոշելու համար ստուգում են`

ա. հայտարկվող անվանման համապատասխանությունն աշխարհագրական օբյեկտի ժամանակակից կամ պատմական պաշտոնական անվանմանը,

բ. տվյալների առկայությունը, որոնք հաստատում են այն աշխարհագրական գոտու դասավորությունը, որի անվանումը հայտում նշված սահմաններում խնդրարկվում է որպես ծագման տեղանուն կամ աշխարհագրական նշում,

գ. հայտը ներկայացնելու թվականի դրությամբ ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը որպես խնդրարկվող ապրանքի անհատականացման միջոց օգտագործելու ապացույցների առկայությունը,

դ. ապրանքի նշման առկայությունը, որի անհատականացման համար է խնդրարկվում անվան գրանցումը, ինչպես նաև համապատասխան աշխարհագրական գոտու նշման առկայությունը.

ե. ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների և աշխարհագրական ծագման հետ դրանց կապի նկարագրության առկայությունը.

6) եթե աշխարհագրական գոտու անվանումը նախկինում օգտագործված է եղել տվյալ աշխարհագրական գոտուն բնորոշ մարդկային կամ բնական գործոններով որոշվող հատուկ հատկանիշներ ունեցող ապրանքի անհատականացման համար, սակայն հայտը ներկայացնելու պահին կորցրել է սկզբնական հատկությունը, ապրանքի իսկական ծագման և դրա հատուկ հատկանիշների անվանում լինելը, ապա այն դառնում է Հայաստանի Հանրապետությունում որպես որոշակի տեսակի ապրանքի համընդհանուր օգտագործման անվանում (ջեներիկ), որը չի վերաբերում արտադրության վայրին.

7) եթե մինչև երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը ներկայացնելու թվականը բույսի սորտի կամ կենդանու ցեղատեսակի անվանումն օգտագործված է եղել, իսկ վերջինիս գրանցումը կարող է սպառողին մոլորության մեջ գցելու վտանգ առաջացնել, գրանցման հայտը մերժվում է.

8) եթե ըստ էության փորձաքննության ընթացքում բացահայտվում է, որ`

ա. անվանումը չի կարող գրանցվել օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա և (կամ)`

բ. գրանցման դեմ ներկայացված առարկությունը հիմնավորված է, գործակալությունն ընդունում է ծագման տեղանվան, աշխարհագրական նշման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման նախնական մերժման մասին որոշում, ծանուցում է հայտատուին մերժման հիմքերի մասին` առաջարկելով նրան ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում փոփոխել կամ հետ կանչել հայտը կամ բողոքարկել մերժման մասին որոշումը.

9) այն դեպքում, երբ սույն կետի 8-րդ ենթակետի համաձայն բողոքը չի ներկայացվում կամ ներկայացվում է ոչ հիմնավոր բողոք, գործակալությունը որոշում է ընդունում հայտը մերժելու մասին.

10) ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում որոշում է ընդունում ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու մասին.

11) ընդունած որոշման մասին գործակալությունը ծանուցում է հայտատուին.

12) ըստ էության փորձաքննության արդյունքներից ելնելով` գործակալությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա. ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու մասին,

բ. ծագման տեղանվան, աշխարհագրական նշման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը մերժելու մասին:

(47-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 364-Ն որոշում)

48. Պահպանվող ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման գրանցամատյանների նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) գրանցման մասին որոշումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում հայտատուն պետք է վճարի պետական տուրք` ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու և, ըստ հանգամանքների, ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունքի վկայագիր տալու համար: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետը լրանալուց հետո 6-ամսյա ժամկետում` 20 տոկոսով ավելացված դրույքաչափով.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետներում սահմանված պետական տուրքը չվճարվելու դեպքում ծագման տեղանվան, աշխարհագրական նշման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը համարվում է հետ կանչված` գրանցման մասին որոշումն ընդունելու թվականից երեք ամիսը լրանալու հաջորդ օրվանից.

3) գրանցման մասին որոշում ընդունվելուց հետո սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետներում սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում` վճարման անդորրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում գործակալությունը գրանցում է ծագման տեղանունը, աշխարհագրական նշումը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը, ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման օգտագործման իրավունքը և, ըստ հանգամանքների, համապատասխան տվյալները մուտքագրում է`

ա. ծագման տեղանվան դեպքում` ծագման տեղանունների պետական գրանցամատյան,

բ. աշխարհագրական նշումների դեպքում` աշխարհագրական նշումների պետական գրանցամատյան,

գ. երաշխավորված ավանդական արտադրանքի դեպքում` երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյան.

4) ծագման տեղանունների պետական գրանցամատյան մուտքագրվում են պահպանվող ծագման տեղանունների մասին հետևյալ տեղեկությունները`

ա. գրանցման հերթական համարը,

բ. գրանցման թվականը,

գ. հայտի համարը,

դ. հայտը ներկայացնելու թվականը,

ե. ծագման տեղանվան վերարտադրությունը,

զ. ապրանքի անվանումն ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման,

է. ծագման տեղանունների` պահպանությունից բացառված տարրերը,

ը. նշված աշխարհագրական գոտին, որտեղից ծագել է ապրանքը,

թ. ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը` պայմանավորված բացառապես դրա աշխարհագրական ծագմամբ, և ապրանքի բնորոշ հատկանիշների ու աշխարհագրական ծագման միջև կապը,

ժ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների անվանումներն ու գտնվելու վայրը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների պահպանությունը, ինչպես նաև դրանց խնդիրների ճշտումը,

ժա. պահպանվող ծագման տեղանուններն օգտագործելու իրավունք ունեցող անձանց ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը` համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի.

5) աշխարհագրական նշումների պետական գրանցամատյան մուտքագրվում են պահպանվող աշխարհագրական նշումների մասին հետևյալ տեղեկությունները`

ա. գրանցման հերթական համարը,

բ. գրանցման թվականը,

գ. հայտի համարը,

դ. հայտը ներկայացնելու թվականը,

ե. աշխարհագրական նշման վերարտադրությունը,

զ. ապրանքի անվանումն ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման,

է. աշխարհագրական նշումների պահպանությունից բացառված տարրերը,

ը. նշված աշխարհագրական գոտին, որտեղից ծագել է ապրանքը,

թ. ապրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը, որոնք բացառապես կարող են վերաբերել դրա աշխարհագրական ծագմանը, և ապրանքի բնորոշ հատկանիշների ու աշխարհագրական ծագման միջև կապը,

ժ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների անվանումներն ու գտնվելու վայրը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների պահպանությունը, ինչպես նաև դրանց խնդիրների ճշտումը,

ժա. պահպանվող աշխարհագրական նշումներն օգտագործելու իրավունք ունեցող անձանց ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը` համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի.

6) երաշխավորված ավանդական արտադրանքի պետական գրանցամատյան մուտքագրվում են պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանքի մասին հետևյալ տեղեկությունները`

ա. գրանցման հերթական համարը,

բ. գրանցման թվականը,

գ. հայտի համարը,

դ. հայտը ներկայացնելու թվականը,

ե. երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման վերարտադրությունը,

զ. ապրանքի անվանումը` դասակարգված Նիցցայի դասակարգման համաձայն,

է. նշում այն մասին, որ գրանցումը կատարված է երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման պահպանությամբ կամ առանց պահպանության,

ը. արտադրանքի յուրահատուկ որակական հատկանիշների նկարագրությունը,

թ. իրավասու մարմինների կամ կազմակերպությունների անվանումներն ու գտնվելու վայրը, որոնք իրավասու են հսկելու տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանությունը, ինչպես նաև դրանց խնդիրների ճշտումը,

ժ. երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողների ազգանունները կամ անվանումներն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը` համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի.

7) սույն կետի 4-6-րդ ենթակետերում նշված պետական գրանցամատյաններում մուտքագրվում են նաև այդ տվյալների հետագա փոփոխությունները, ինչպես նաև պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների նոր իրավատերերի և երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողների մասին տեղեկություններ, որոնք կատարվում են գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա` համաձայն N 13 ձևի.

8) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գրանցման կամ երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողների գրանցման դեպքում համապատասխան պետական գրանցամատյանում դրա գրանցմանը վերաբերող տեղեկություններին, անհրաժեշտության դեպքում, ավելացվում են հետևյալ տեղեկությունները`

ա. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի մասին գործակալության կողմից տրված վկայագրի համարը,

բ. վկայագիրը տալու թվականը,

գ. օգտագործման իրավունքի հայտի համարը,

դ. օգտագործման իրավունքի հայտը ներկայացնելու թվականը,

ե. օգտագործման իրավունքի իրավատիրոջ (իրավատերերի) ազգանունը կամ անվանումն ու բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը` համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի,

զ. ծագման տեղանունների կամ աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի մասին վկայագրի գործողության ժամկետը լրանալու թվականը,

է. երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողի գրանցման թվականը,

ը. երաշխավորված ավանդական արտադրանքի նոր արտադրողի ազգանունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը, երկրի կոդը` համաձայն ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի,

թ. այլ տվյալներ, ըստ հանգամանքների:

9) գործակալությունը պետական գրանցամատյան մուտքագրում է նաև սույն կետի 4-6-րդ ենթակետերում նշված հետևյալ տեղեկությունների փոփոխություններն ըստ հանգամանքների`

ա. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին,

բ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության հետկանչի մասին,

գ. ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման իրավական կարգավիճակի փոփոխությունների մասին,

դ. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների անվանումների օգտագործման իրավունքի հետկանչի կամ չեղյալ հայտարարելու մասին,

ե. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների անվանումների օգտագործման իրավունքի վկայագրի գործողությունը դադարելու մասին,

զ. պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների անվանումների օգտագործման իրավունքի երկարաձգման մասին,

է. օգտագործման իրավունքի իրավատիրոջ կամ երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրողի անվան, անվանման, հասցեի կամ այլ տեղեկությունների փոփոխությունների մասին,

ը. վկայագրի կրկնակը տալու մասին,

թ. պետական գրանցամատյանի գրառումներում սխալների ուղղման մասին և այլն.

10) սույն կետի համաձայն, համապատասխան պետական գրանցամատյան մուտքագրված տվյալների հիման վրա, մեկամսյա ժամկետում գործակալությունը լրացնում և հայտատուին է հանձնում ծագման տեղանվան կամ, ըստ հանգամանքների, աշխարհագրական նշման օգտագործման իրավունքի վկայագիր` համաձայն NN 14 և 15 ձևերի.

11) օգտագործման իրավունքի վկայագիրը գործում է օգտագործման իրավունք տրամադրելու մասին հայտ ներկայացնելու թվականից 10 տարի: Եթե օգտագործման իրավունքի հայտատուն հանդիսանում է նույն անձը, ինչ գրանցման հայտատուն, կամ հանդիսանում է ծագման տեղանունների կամ աշխարհագրական նշումների անվանումների գրանցում խնդրարկող խմբի անդամ, օգտագործման իրավունք խնդրարկելու թվականը համարվում է հայտը ներկայացնելու թվականը.

12) սույն կետի 3-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր պետական գրանցամատյանի բովանդակությունը և դրա ընթացիկ փոփոխությունները ձևավորվում են էլեկտրոնային եղանակով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

13) դիմումի (N 16 ձև) հիման վրա և համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում գործակալությունը քաղվածքներ է տրամադրում սույն կետի 1-ին ենթակետում նշված գրանցամատյաններից.

14) եթե սույն կետի 13-րդ ենթակետով նախատեսված ստուգման արդյունքում պարզվում է, որ`

ա. դիմումը չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, կամ`

բ. վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, կամ համապատասխան պետական տուրքը վճարված չէ, գործակալությունը ծանուցում է դիմումատուին ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում անհամապատասխանությունները վերացնելու կամ համապատասխան պետական տուրքը վճարելու առաջարկությամբ.

15) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ այն լրացված է սույն կարգի 51-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, կամ սույն կետի 14-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում վերացվել են հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները, ապա գործակալությունը պատրաստում և 5-օրյա ժամկետում դիմումատուին է տրամադրում համապատասխան քաղվածքները.

16) եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ սույն կետի 14-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետում չեն վերացվել հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները, գործակալությունը որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին.

17) ծագման տեղանունների, աշխարհագրական նշումների կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման մասին տեղեկությունները, ինչպես նաև պահպանվող ծագման տեղանունների, պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի իրավատերերի կամ երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում:

(48-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 364-Ն որոշում)

49. Պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը ներկայացվում է օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի վերջին տարվա ընթացքում.

2) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացնելու ժամկետը, ինչպես նաև համապատասխան պետական տուրքերի վճարման ժամկետը լրանում է վկայագրի գործողության ժամկետի վերջին օրը: Դիմումը կարող է ներկայացվել և պետական տուրքը վճարվել լրացուցիչ 6 ամիսների ընթացքում, որն սկսվում է իրավունքի գործողության ժամկետի ավարտի հաջորդ օրվանից` պետական տուրքը վճարելով լրացուցիչ 50 տոկոս դրույքաչափով.

3) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը` համաձայն N 17 ձևի, ներկայացվում է գործակալություն և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա. օգտագործման իրավունքի իրավատիրոջ անունը և բնակության կամ գտնվելու վայրը` համաձայն սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի,

բ. համապատասխան անձի անունը և բնակության կամ գտնվելու վայրը, եթե դիմումը ներկայացված է անձի կողմից, ով դրա համար ունի իրավատիրոջ թույլտվությունը,

գ. ներկայացուցչի անունը և բնակության կամ գտնվելու վայրը, եթե հայտատուն նշանակել է ներկայացուցիչ` համաձայն սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի,

դ. ծագման տեղանունների կամ աշխարհագրական նշումների գրանցման համարը և օգտագործման իրավունքի վկայագրի համարը,

ե. ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը, որի օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգումը խնդրարկվում է,

զ. ապրանքի անվանումը` դասակարգված ըստ ԱԾՄԴ-ի դասակարգման,

է. օգտագործման իրավունքն իրավատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունն ըստ հանգամանքների` համաձայն սույն կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետի.

4) պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումին կցվում են`

ա. իրավատիրոջ ստորագրությամբ լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով,

բ. իրավասու մարմնի հավաստումն այն մասին, որ պահպանված են ապրանքի տեխնիկական հատկորոշումներով նախատեսված պայմաններն ու հատկանիշները,

գ. տեղական ինքնակառավարման մարմնի հավաստումն այն մասին, որ իրավատերը շարունակում է արտադրական գործունեությունը նշված աշխարհագրական գոտում այն ապրանքների նկատմամբ, որոնց համար պահպանվում է ծագման տեղանունը կամ աշխարհագրական նշումը,

դ. օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ե. օգտագործման իրավունքի վկայագիրը.

5) ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը գործակալություն ներկայացվում է իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից: Սույն կարգի 5-րդ, 21-23-րդ կետերի պայմանները կիրառվում են նաև «մութաթիս մութանդիս» (mutatis mutandis) երկարաձգման դիմումի նկատմամբ.

6) երկարաձգման դիմումը գործակալությունը քննարկում է ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում.

7) եթե երկարաձգման դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ այն ներկայացված է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետներում և կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, սակայն բավարարված չեն օրենքով և սույն կարգով սահմանված երկարաձգումը կարգավորող մնացած պայմանները, գործակալությունն այդ մասին ծանուցում է իրավատիրոջը կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցչին` ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում` հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու առաջարկությամբ.

8) եթե իրավատերը կամ, ըստ հանգամանքների, ներկայացուցիչը նշված ժամկետում չի վերացնում ծանուցման մեջ նշված անհամապատասխանությունները կամ այն թողնում է անպատասխան, գործակալությունը որոշում է ընդունում երկարաձգման դիմումը մերժելու մասին.

9) եթե երկարաձգման դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ այն համապատասխանում է օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջներին, գործակալությունը որոշում է ընդունում պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին, այդ մասին գրառում է կատարում համապատասխան գրանցամատյանում ու օգտագործման իրավունքի վկայագրում ու տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.

10) եթե առկա է հետևյալ հիմնավորումներից առնվազն մեկը`

ա. երկարաձգման դիմում չի ներկայացվել մինչև օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում նշված` օգտագործման իրավունքի գործողության ժամկետի ավարտի օրվանից 6-ամսյա ժամկետի լրանալը, կամ դիմումը ներկայացվել է այդ ժամկետի ավարտից հետո,

բ. չի վճարվել սահմանված պետական տուրքը, կամ վճարումը կատարվել է սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո,

գ. ուժի մեջ է մտել սույն կետի 8-րդ ենթակետի հիմքով օգտագործման իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը մերժելու մասին որոշումը.

Գործակալությունը հավաստում է, որ պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետը լրացել է, իսկ իրավատերը զրկվել է պահպանվող ծագման տեղանվան կամ պահպանվող աշխարհագրական նշման օգտագործման իրավունքից, ապա գործողության ժամկետի ավարտվելու թվականին հաջորդող օրվանից այդ մասին տեղեկությունները մուտքագրում է համապատասխան պետական գրանցամատյան և հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.

11) վճարված պետական տուրքերը վերադարձվում են իրավատիրոջը, եթե պահպանվող ծագման տեղանունների կամ պահպանվող աշխարհագրական նշումների օգտագործման իրավունքի գործողության ժամկետը չի երկարաձգվում:

50. Գործակալության ծանուցումների նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները`

1) «Ծանուցում» հասկացության տակ պետք է հասկանալ գործողություն, որի օգնությամբ գործակալությունը տեղեկություն է հաղորդում գործընթացի որևէ փաստաթղթի, այդ թվում` որոշումների մասին: Ծանուցումներն ուղարկվում են կամ փաստաթղթի բնօրինակի տեսքով կամ հաստատված պատճենի տեսքով` բնօրինակ փաստաթղթին համապատասխանությունը վավերացնելով գործակալության համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ կամ համակարգչով հավաքված և համապատասխան ստորագրությամբ վավերացված տեքստի տեսքով.

2) որոշումների մասին ծանուցումները, որոնց համաձայն ժամկետներ են սահմանվում հնարավոր առարկություններ ներկայացնելու համար, ինչպես նաև այլ կարևոր փաստաթղթեր պահանջելու մասին ծանուցումներն իրականացվում են համապատասխան փաստաթուղթը փոստային պատվիրված առաքմամբ ուղարկելու միջոցով, ստացման մասին հաստատումով: Մնացած ծանուցումներն ուղարկվում են սովորական նամակագրական եղանակով.

3) փոստային պատվիրված առաքմամբ ուղարկված ծանուցումը համարվում է ուղարկված, նույնիսկ եթե հասցեատերը հրաժարվում է դա ստանալ.

4) ծանուցումն առձեռն հանձնելու դեպքում հասցեատերը կամ նրա ներկայացուցիչը գրավոր հաստատում է փաստաթղթի ստացումը` ստորագրելով դրա 2-րդ օրինակի վրա, որը կցվում է գործին կամ նամակագրության հաշվառման մատյանում.

5) եթե ստացողի բնակության կամ գտնվելու վայրը հայտնի չէ, կամ եթե սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծանուցումը գործակալության կողմից հնարավոր չի լինում կատարել նաև 2-րդ անգամ, և դա կարող է հանգեցնել որևէ իրավունքի կորստի, ծանուցումն իրականացվում է պաշտոնական տեղեկագրում հրատարակման միջոցով: Հրատարակումը հրապարակելուց մեկ ամիս հետո ծանուցումը համարվում է կատարված.

6) գործակալության որոշման մեջ կամ այլ փաստաթղթերում կարող են ուղղվել միայն լեզվաբանական, տառադարձության և ակնհայտ սխալները: Բոլոր ուղղումներն իրականացնում է գործակալությունը` սեփական նախաձեռնությամբ կամ շահագրգիռ կողմերից մեկի միջնորդությամբ:

51. Սույն կարգի NN 6-17-րդ ձևերի լրացման նկատմամբ կիրառվող կանոնները`

1) սույն կարգի NN 6-13-րդ և 16 ու 17-րդ ձևերի լրացման համար կիրառվում են սույն կարգի 6-րդ կետի համապատասխան ենթակետով նախատեսված կանոնները.

2) NN 14 և 15 ձևերի նկատմամբ, որոնք լրացվում են գործակալության կողմից, կիրառվում են հետևյալ կանոնները`

ա. իրավատիրոջը նշելու համար կիրառվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված պահանջները,

բ. աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը նշելու համար կիրառվում են սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջները,

գ. ապրանքի տեսակը նշելու համար կիրառվում են սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված պահանջները,

դ. աշխարհագրական օբյեկտի սահմանները նշելու համար կիրառվում են սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված պահանջները,

ե. որպես հայտին և գրանցմանը վերաբերող մնացած տվյալներ տրվում են համապատասխան թվականները:

 

Ձև N 1

 

._____________________________________________________________________.

|             Հայտ               |Հայաստանի Հանրապետության տնտ.զարգ.  |

|                                |և  ներդր. նախարարության մտավոր      |

|աշխարհագրական նշման գրանցման    |սեփականության գործակալություն       |

|                                |                                    |

|                                |Երևան,  0010, Հանրապետության        |

|                                |հրապարակ, Կառավարական տուն 3        |

|________________________________|____________________________________|

|1. Սույնով խնդրարկվում է        |                 |                  |

|ներկայացված աշխարհագրական նշման |                 |                  |

|գրանցում                        |                 |                  |

|                                |(լրացնում է      |(լրացնում է       |

|                                |գործակալությունը)|գործակալությունը) |

|________________________________|____________________________________|

|2. Հայտատուն`                   |երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3-ի   |

|2.1. իրավաբանական անձի լրիվ     |____________________________________|

|անվանումը կամ ֆիզիկական անձի    |[] քաղաքացիության        |          |

|անունը, ազգանունը               |[] բնակության երկրի      |          |

|                                |[] իրական գործունեության |          |

|                                |                         |          |

|[] խմբի անդամների ցանկը         |                         |          |

|2.2-2.3-րդ կետերի տվյալների հետ |                         |          |

|միասին և  կանոնադրությունը      |                         |          |

|կցվում են լրացուցիչ թերթի վրա   |                         |          |

|_____________________________________________________________________|

|2.2. հայտատուի գտնվելու վայրը                                        |

|(հասցեն)`                                                            |

|                                                                     |

|2.3. հեռախոսահամարը         ֆաքսը           էլ. փոստի հասցեն         |

|_____________________________________________________________________|

|3. Հայտատուի ներկայացուցիչը`                                         |

|3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը              |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|3.2. Ներկայացուցչի գտնվելու     |[] լիազորագիրը գործակալությունում է,|

|վայրը (հասցեն)`                 |հայտ N                              |

|                                |                                    |

|                                |[] լիազորագիրը կցվում է             |

|3.3. հեռախոսահամարը  ֆաքսը      |[] լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ|

|էլ. փոստի հասցեն                |                                    |

|_____________________________________________________________________|

|4. Նամակագրության հասցեն` (փոստային հասցեն   հեռախոսահամարը  ֆաքսը   |

|էլ. փոստի հասցեն)                                                    |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|5. Աշխարհագրական նշումը, տառադարձությունը և     |5.1 ծագման երկիրը   |

|թարգմանությունը կամ բնութագիրը                  |                    |

|_____________________________________________________________________|

|6. Աշխարհագրական վայրի (ապրանքի արտադրության վայրի) սահմանները       |

|_____________________________________________________________________|

|7. Արտադրանքը, որի համար խնդրարկվում է          |ԱԾՄԴ-ի դասը         |

|աշխարհագրական նշման գրանցումը                   |                    |

|_____________________________________________________________________|

|8. Արտադրանքի` տվյալ աշխարհագրական ծագմամբ պայմանավորված յուրահատուկ |

|որակի, բնորոշ հատկանիշների նկարագրությունը                           |

|                                                                     |

|                                                                     |

|                                                                     |

|                                                                     |

|[] շարունակությունը տրված է լրացուցիչ _____ թերթի վրա                |

|_____________________________________________________________________|

|9. Ստորագրությունը                                                   |

|                                                                     |

|9.1. __________________________________________________________      |

|                 (անունը, ազգանունը, պաշտոնը)                        |

|                                                                     |

|9.2. թվականը` ____________________201_ թ.                            |

|                                                                     |

|9.3. ստորագրողը  [] հայտատուն է  [] հայտատուի ներկայացուցիչն է       |

|                                                                     |

|10. Հայտին կից ներկայացվում են`                                      |

|                                                                     |

|[] ___________ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը,              |

|                                                                     |

|վճարման ձևը  ________________________________________________________|

|                                                                     |

|[] տեխնիկական հատկորոշումները _____  թերթ                            |

|                                                                     |

|[] միասնական փաստաթուղթը      _____  թերթ                            |

|                                                                     |

|[] ______ լրացուցիչ թերթեր                                           |

|                                                                     |

|[] այլ փաստաթղթեր`                                                   |

|____________________________________________________________________ |

|     (յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և  թերթերի քանակը)           |

|____________________________________________________________________ |

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

(1-ին ձևը փոփ. 13.04.17 թիվ 364-Ն որոշում)

 

Ձև N 2

 

._____________________________________________________________________.

|             Հայտ               |Հայաստանի Հանրապետության տնտ.զարգ.  |

|                                |և  ներդ. նախարարության մտավոր       |

|ծագման տեղանվան գրանցման        |սեփականության գործակալություն       |

|                                |                                    |

|                                |Երևան,  0010, Հանրապետության        |

|                                |հրապարակ, Կառավարական տուն 3        |

|________________________________|____________________________________|

|1. Սույնով խնդրարկվում է        |                 |                  |

|ներկայացված ծագման տեղանվան     |                 |                  |

|գրանցում                        |                 |                  |

|                                |(լրացնում է      |(լրացնում է       |

|                                |գործակալությունը)|գործակալությունը) |

|________________________________|____________________________________|

|2. Հայտատուն`                   |երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ-ի ST 3-ի   |

|2.1. իրավաբանական անձի լրիվ     |____________________________________|

|անվանումը կամ ֆիզիկական անձի    |[] քաղաքացիության        |          |

|անունը, ազգանունը               |[] բնակության երկրի      |          |

|                                |[] իրական գործունեության |          |

|                                |                         |          |

|[] խմբի անդամների ցանկը         |                         |          |

|2.2-2.3-րդ կետերի տվյալների հետ |                         |          |

|միասին և  կանոնադրությունը      |                         |          |

|կցվում են լրացուցիչ թերթի վրա   |                         |          |

|_____________________________________________________________________|

|2.2. հայտատուի գտնվելու վայրը                                        |

|(հասցեն)`                                                            |

|                                                                     |

|2.3. հեռախոսահամարը         ֆաքսը           էլ. փոստի հասցեն         |

|_____________________________________________________________________|

|3. [] Հայտատուի ներկայացուցիչը`                                      |

|3.1. ներկայացուցչի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը              |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|3.2. Ներկայացուցչի գտնվելու     |[] լիազորագիրը գործակալությունում է,|

|վայրը (հասցեն)`                 |հայտ N                              |

|                                |                                    |

|                                |[] լիազորագիրը կցվում է             |

|3.3. հեռախոսահամարը  ֆաքսը      |[] լիազորագիրը կներկայացվի ավելի ուշ|

|էլ. փոստի հասցեն                |                                    |

|_____________________________________________________________________|

|4. Նամակագրության հասցեն` (փոստային հասցեն   հեռախոսահամարը  ֆաքսը   |

|էլ. փոստի հասցեն)                                                    |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|5. Ծագման տեղանունը և  տառադարձությունը         |5.1 ծագման երկիրը   |

|                                                |                    |

|_____________________________________________________________________|

|6. Աշխարհագրական վայրի (ապրանքի արտադրության վայրի) սահմանները       |

|_____________________________________________________________________|

|7. Արտադրանքը, որի համար խնդրարկվում է ծագման   |ԱԾՄԴ-ի դասը         |

|տեղանվան գրանցումը                              |                    |

|_____________________________________________________________________|

|8. Արտադրանքի` տվյալ աշխարհագրական ծագմամբ պայմանավորված յուրահատուկ |

|որակի, բնորոշ հատկանիշների նկարագրությունը                           |

|                                                                     |

|                                                                     |

|                                                                     |

|                                                                     |

|[] շարունակությունը տրված է լրացուցիչ _____ թերթի վրա                |

|_____________________________________________________________________|

|9. Ստորագրությունը                                                   |

|                                                                     |

|9.1. __________________________________________________________      |

|                 (անունը, ազգանունը, պաշտոնը)                        |

|                                                                     |

|9.2. թվականը` ____________________201_ թ.                            |

|                                                                     |

|9.3. ստորագրողը  [] հայտատուն է  [] հայտատուի ներկայացուցիչն է       |

|                                                                     |

|10. Հայտին կից ներկայացվում են`                                      |

|                                                                     |

|[] ___________ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը,              |

|                                                                     |

|վճարման ձևը  ________________________________________________________|

|                                                                     |

|[] տեխնիկական հատկորոշումները _____  թերթ                            |

|                                                                     |

|[] միասնական փաստաթուղթը      _____  թերթ                            |

|                                                                     |

|[] ______ լրացուցիչ թերթեր                                           |

|                                                                     |

|[] այլ փաստաթղթեր`                                                   |

|____________________________________________________________________ |

|     (յուրաքանչյուր փաստաթղթի անվանումը և  թերթերի քանակը)           |

|____________________________________________________________________ |

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

(2-րդ ձևը փոփ. 13.04.17 թիվ 364-Ն որոշում)

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2011
N 310-Ն
Որոշում