Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵ ...

 

 

040.0334.080411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2011 թվականի N 334-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության որոշ համայնքներում գտնվող ուղևորային կառամատույցներում և երկաթուղային գծանցներում ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցումը:

3. ՈՒղևորային կառամատույցների և երկաթուղային գծանցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված ուղևորային կառամատույցները և երկաթուղային գծանցները սահմանված կարգով ընդգրկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում` հանդես գալով կոնցեդենտի անունից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 31-ի

N 334-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ՈՒղևորային          |Գտնվելու     |Տեղա-  |Կառամա-  |Ծանոթագրու- |

|ը/կ|կառամատույցների     |վայրը        |բաշխման|տույցի   |թյուն       |

|   |անվանումները        |(համայնքը)   |վայրը  |ընդհանուր|            |

|   |                    |             |(կմ)   |մակերեսը |            |

|   |                    |             |       |(քառ.մ)  |            |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

| 1 |            2       |     3       |   4   |    5    |      6     |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|1. |Ցածր կառամատույց,   |ՀՀ Լոռու     |   2607|      789|գտնվում է   |

|   |կայարան, Ալավերդի   |մարզ, քաղ.   |       |         |երկաթուղային|

|   |                    |Ալավերդի     |       |         |կայարանում  |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|2. |Միջանկյալ ցածր      |ՀՀ Լոռու     |   2607|     1084|գտնվում է   |

|   |կառամատույց, կայարան|մարզ, քաղ.   |       |         |երկաթուղային|

|   |Ալավերդի            |Ալավերդի     |       |         |կայարանում  |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|3. |Միջանկյալ բարձր     |ՀՀ Շիրակի    |   2723|     2572|գտնվում է   |

|   |կառամատույց, կայարան|մարզ, քաղ.   |       |         |երկաթուղային|

|   |Գյումրի             |Գյումրի      |       |         |կայարանում  |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|4. |Միջանկյալ ցածր      |ՀՀ Շիրակի    |   2735|      200|գտնվում է   |

|   |կառամատույց, կայարան|մարզ, գ.     |       |         |երկաթուղային|

|   |Բայանդուր           |Բայանդուր    |       |         |կայարանում  |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|5. |Բարձր կառամատույց,  |ՀՀ Շիրակի    |   2741|      808|ընդգրկված չէ|

|   |կայանման կետ        |մարզ,        |       |         |համայնքի    |

|   |Շիրակավան           |գ. Շիրակավան |       |         |հաշվեկշռում |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|6. |Բարձր կառամատույց,  |ՀՀ Շիրակի    |   2752|      735|ընդգրկված չէ|

|   |կայանման կետ Ջրափի  |մարզ,        |       |         |համայնքի    |

|   |                    |գ. Ջրափի     |       |         |հաշվեկշռում |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|7. |Միջանկյալ ցածր      |ՀՀ Շիրակի    |   2768|      450|ընդգրկված չէ|

|   |կառամատույց, կայարան|մարզ,        |       |         |համայնքի    |

|   |Անի                 |գ. Անիավան   |       |         |հաշվեկշռում |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|8. |Միջանկյալ ցածր      |ՀՀ Արմավիրի  |   2803|      261|գտնվում է   |

|   |կառամատույց, կայարան|մարզ,        |       |         |երկաթուղային|

|   |Քարակերտ            |գ. Քարակերտ  |       |         |կայարանում  |

|___|____________________|_____________|_______|_________|____________|

|9. |Բարձր կառամատույց,  |ՀՀ Արարատի   |    545|      360|ընդգրկված չէ|

|   |կայանման կետ Արմաշ  |մարզ,        |       |         |համայնքի    |

|   |                    |գ. Արմաշ     |       |         |հաշվեկշռում |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 31-ի

N 334-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԾԱՆՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________.

|NN |Միջկայարանային ուղեմասը   |Գտնվելու վայրը    |Գծանցների  |

|ը/կ|                          |(համայնքը)        |ձևը        |

|   |                          |                  |           |

|___|__________________________|__________________|___________|

|1. |Արչուտ-Սպիտակ կմ-2665,5   |ՀՀ Լոռու մարզ,    |չպահպանվող |

|   |                          |գ. Լեռնապատ       |           |

|___|__________________________|__________________|___________|

|2. |Աղին-Բագրավան կմ-2758,9   |ՀՀ Շիրակի մարզ,   |չպահպանվող |

|   |                          |գ. Հայկաձոր       |           |

|___|__________________________|__________________|___________|

|3. |Արաքս-Արմավիր կմ-2823,9   |ՀՀ Արմավիրի մարզ, |պահպանվող  |

|   |                          |գ. Խանջյան        |           |

|___|__________________________|__________________|___________|

|4. |Այգավան-Արտաշատ կմ-574,4  |ՀՀ Արարատի մարզ,  |պահպանվող  |

|   |                          |գ. Շահումյան      |           |

|___|__________________________|__________________|___________|

|5. |Արտաշատ-Մխչյան կմ-583,9   |ՀՀ Արարատի մարզ,  |չպահպանվող |

|   |                          |գ. Բուրաստան      |           |

|___|__________________________|__________________|___________|

|6. |Մխչյան-Մասիս կմ-588,1     |ՀՀ Արարատի մարզ,  |պահպանվող  |

|   |                          |գ. Մխչյան         |           |

|___|__________________________|__________________|___________|

|7. |Մխչյան-Մասիս կմ-592,3     |ՀՀ Արարատի մարզ,  |պահպանվող  |

|   |                          |գ. Կալինինո       |           |

|___|__________________________|__________________|___________|

|8. |Արարատ-Այգավան կմ-559,4   |ՀՀ Արարատի մարզ,  |չպահպանվող |

|   |                          |գ. Արարատ         |           |

|___|__________________________|__________________|___________|

|9. |Այգավան-Արտաշատ կմ-566,1  |ՀՀ Արարատի մարզ,  |պահպանվող  |

|   |                          |գ. Արալեզ         |           |

._____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2011
N 334-Ա
Որոշում