041.0306.080411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2011 թվականի N 306-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 18-19-ը կայանալիք Հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի ապրիլի 18-19-ը կայանալիք Հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովի ծրագիրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի ապրիլի 8-ի
N 306-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ապիտոնյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
պետ (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ
վարչության պետ
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի միջազգային համագործակցության բաժնի
պետ (աշխատանքային խմբի քարտուղար)