040.0341.110411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2011 թվականի N 341-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից ձեռք բերված բնակարաններից մեկսենյականոց 6 բնակարանները` համաձայն հավելվածի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշմամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ, ելնելով քննարկման արդյունքներից, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների բաշխման արդյունքներով բնակարան ստացող անձանց հետ բնակարանի անհատույց օգտագործման մասին պայմանագրերի նոտարական վավերացման ու պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի ֆինանսավորման արդյունքների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 31-ի
N 341-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
.____________________________________________________.
|NN |Շենքի հասցեն |Բաշխվող բնակարանի|
|ը/կ| |_________________|
| | |համարը|սենյակների|
| | | | թիվը |
|___|______________________________|______|__________|
|1. |«Մուշ-2» թաղամաս, N 4/21 շենք | N 2 |1 սենյակ |
|___|______________________________|______|__________|
|2. |«Մուշ-2» թաղամաս, N 4/27 շենք | N 17|1 սենյակ |
|___|______________________________|______|__________|
|3. |«Մուշ-2» թաղամաս, N 4/21 շենք | N 16|1 սենյակ |
|___|______________________________|______|__________|
|4. |«Մուշ-2» թաղամաս, N 4/34 շենք | N 41|1 սենյակ |
|___|______________________________|______|__________|
|5. |«Մուշ-2» թաղամաս, N 4/41 շենք | N 11|1 սենյակ |
|___|______________________________|______|__________|
|6. |«Մուշ-2» թաղամաս, N 4/20 շենք | N 25|1 սենյակ |
.____________________________________________________.