Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0696ա.301198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1998 թ. թիվ 696ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Երևանի միկրոավտոբուսային ուղևորատար ավտոտրանսպորտային պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության տակ գտնվող, 1994 թվականի արտադրության «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 202 ԼԼ01, շարժիչ` 103459, թափք` 229826, հենասահք` 0231695) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 'Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության տակ գտնվող, 1994 թվականի արտադրության «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 465 ՏԼ 65, շարժիչ` 027025, թափք` 0175152, հենասահք` 0170072) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված ավտոմեքենաների հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.1998
N 696ա
Որոշում