030.0053.020411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ի. ԽԱՍԻՈՏԻՍԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ և հույն ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի, Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորմանն ուղղված գործունեության համար Սալոնիկի Արիստոտելի համալսարանի նորագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր Իոաննիս ԽԱՍԻՈՏԻՍԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
2 ապրիլի 2011 թվականի
ՆՀ-53-Ա