Սեղմել Esc փակելու համար:
Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Հ. ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԲՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0331.210411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 331-Ա

 

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԲՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի և Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Վարդանյանի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ. Հակոբյանի` 2011 թվականի ապրիլի 11-13-ը Բրեստ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Է. Բարսեղյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բրեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.04.2011
N 331-Ա
Որոշում