Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.01756.170111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1756-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(4-րդ մաս)

 

196. Կրթության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները բերված են ստորև ներկայացված գծապատկերում.

 

Կրթության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները

 

.____________________________________________________.

|      Արմավիրի մարզում հանրակրթության որակի և       |

|            մատչելիության բարձրացում                |

.____________________________________________________.

                /\             /\              /\           /\

._____________. ._____________. ._____________. .______________.

|Հանրակրության| |Նախադպրոցական| |Մասնագիտական | |Կրթական և     |

._____>|որակի և      | |կրթության    | |կրթություն   | |մշակութային   |

|      |մատչելիության| |որակի և      | |             | |միջոցառումների|<.

|      |բարձրացում   | |մատչելիության| |             | |զարգացում     | |

|      |             | |բարձրացում   | |             | |              | |

|      ._____________. ._____________. ._____________. .______________. |

|          /\   /\          /\ /\/\.|________.   .______________.       |

|          |    |           |  | | |.__.                        |       |

|          |    .__________.|  | ._|___|______________________. |       |

|          |               ||  .___|___|______.               | |       |

|  ._________________..______________. |.________________. .__________. |

|  |Դպրոցների        ||Կադրերի       | ||Այլընտրանքային  | |Շենքային  | |

|  |նյութատեխնիկական ||վերապատրաստում| ||ծառայությունների| |պայմանների| |

|  |բազայի բարելավում||              | ||զարգացում       | |բարելավում| |

|  ._________________..______________. |.________________. .__________. |

|  .________________.                ._____________. ._____________.    |

|__|Ավագ դպրոցների  |                |Կահավորում և | |Առարկայական  |    |

|  |ցանցի ձևավորում |                |ուսուցողական | |օլիմպիադաներ |    |

|  .________________.                |պարագաներով  | |ու           |____.

|  .___________________.             |վերազինում   | |արտադպրոցական|

|  |Հատուկ կրթության և |             |             | |միջոցառումներ|

|  |առանձնահատուկ      |             ._____________. ._____________.

.__|պայմանների կարիք   |

|ունեցող երեխաների  |

|ներառական կրթության|

|կազմակերպում       |

.___________________.

 

197. Անհրաժեշտ է ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը վերապատրաստման կատարելագործման և ատեստավորման ծրագրերին, բարելավել նախադպրոցական ծառայությունների մատուցման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը, մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիությունը հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:

 

198. Անհրաժեշտ է մշակել լավագույն ուսուցիչների հայտնաբերման արդյունքահեն չափանիշներ, հրապարակայնացնել մանկավարժների լավագույն փորձը և նվաճումները:

 

199. Անհրաժեշտ է վերապատրաստել խորհուրդների անդամներին և իրականացնել խորհրդի գործունեության կազմակերպման իրավական փաթեթի լրամշակում:

 

5.1.3. Կրթության ոլորտի ֆինանսավորումը

 

200. Վերջին տարիներին կրթությանն ուղղվող պետական ծախսերի դինամիկայում արձանագրվել են դրական տեղաշարժեր: 2010 թվականին Արմավիրի մարզի կրթության ոլորտի բյուջետային ծախսերը 2008 թվականի համեմատ աճել են գրեթե 20.5%-ով (Աղյուսակ 5.2).

 

Աղյուսակ 5.2. Կրթության ոլորտին ՀՀ պետական բյուջեից 2008-09 թթ. և 2011-2013 թթ. հատկացումները

 

(հազ.դրամ)

.____________________________________________________________________

|Կրթություն       |2008 թ.     |2009 թ.     |2010 թ.     | 2011 թ.  |

|                 |փաստացի ֆի- |փաստացի ֆի- |հաստատված   |          |

|                 |նանսավորում |նանսավորում |            |          |

|_________________|____________|____________|____________|__________|

|Հանրակրթություն  | 5,066,702.6| 6,196,549.6| 6,115,784.8| 5657596.7|

|_________________|____________|____________|____________|__________|

|Հատուկ կրթություն|  142,443.2 |  165,177.4 |  155,773.8 |  161066.7|

|_________________|____________|____________|____________|__________|

|Ներառական        |      -     |     -      |   3,062.5  |  10584.2 |

|կրթություն       |            |            |            |          |

|_________________|____________|____________|____________|__________|

|Նախնական         |  33,684.6  |  38,690.3  |  42,634.0  |  46601.2 |

|մասնագիտական     |            |            |            |          |

|(արհեստագործական)|            |            |            |          |

|կրթություն       |            |            |            |          |

|_________________|____________|____________|____________|__________|

|Ընդամենը         | 5,242,830.4| 6,400,417.3| 6,317,255.1| 5875848.8|

|_________________|____________|____________|____________|__________|

|12-ամյա կրթության|   68,704.4 |            |            |          |

|անցման           |            |            |            |          |

|կապակցությամբ    |            |            |            |          |

|գույքի ձեռք      |            |            |            |          |

|բերում           |            |            |            |          |

.____________________________________________________________________

 

.__________________ __________________________.

|Կրթություն       | |   2012 թ.  |   2013 թ.  |

|                 | |            |            |

|                 | |            |            |

|                 | |            |            |

|_________________| |____________|____________|

|Հանրակրթություն  | | 5,693,010.6| 5,942,926.1|

|_________________| |____________|____________|

|Հատուկ կրթություն| |  158,518.7 | 165,569.7  |

|_________________| |____________|____________|

|Ներառական        | |  10,360.6  |  10,510.9  |

|կրթություն       | |            |            |

|_________________| |____________|____________|

|Նախնական         | |  47,832.2  |  49,378.2  |

|մասնագիտական     | |            |            |

|(արհեստագործական)| |            |            |

|կրթություն       | |            |            |

|_________________| |____________|____________|

|Ընդամենը         | | 5,909,722.1|6,168,384.9 |

|_________________| |____________|____________|

|12-ամյա կրթության| |            |            |

|անցման           | |            |            |

|կապակցությամբ    | |            |            |

|գույքի ձեռք      | |            |            |

|բերում           | |            |            |

.__________________ __________________________.

 

201. Արմավիրի մարզում մեկ աշակերտին ընկնող տարեկան միջին գումարը 2008 թ.-ին կազմել է 125220 դրամ, 2009 թ.-ին` 163340 դրամ, իսկ 2010 թ.-ին` 167510 դրամ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2010 թ.-ին մեկ աշակերտին ընկնող գումարի չափը 33.8%-ով ավել է 2008 թ. ցուցանիշից:

 

202. 2011-2014 թթ. ծրագրային ժամանակահատվածում կրթության ոլորտի պետական ծախսերի ավելացումները գրեթե ամբողջությամբ ուղղվելու են հանրակրթության ոլորտ: Կրթության ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 5.1-ում:

 

5.2. ՄՇԱԿՈՒՅԹ

 

5.2.1. Մշակույթի ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

203. Կրթության ոլորտի հետ սերտորեն կապված է նաև մշակույթի ոլորտը: Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում մշակույթի ոլորտում հիմնախնդիրները կապված են հիմնականում գրադարանների, թանգարանների, պատմամշակութային հուշարձանների, ոչ նյութական մշակութային արժեքների, արվեստի ճյուղերի պահպանման և զարգացման հետ: Ոլորտում առկա է նաև մասնագետ կադրերի սակավության և կադրերի վերապատրաստման խնդիր:

 

204. Արմավիրի մարզում մշակութային կազմակերպությունները, գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակություն ապահովող հաստատությունները գործում են լիազորված պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ: Մարզպետարանի ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններ, գեղարվեստական կրթություն և գեղագիտական դաստիարակություն ապահովող հաստատություններ չկան:

 

205. Մարզում մշակութային կյանքի կազմակերպման գործում մարզպետի և համայնքների ղեկավարների իրավասությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով, որի 23-րդ և 24-րդ հոդվածներում մասնավորապես ամրագրված է, որ մարզպետը և համայնքի ղեկավարն ապահովում են մարզի ու համայնքի տարածքներում պետական մշակութային քաղաքականությունը:

 

206. Մարզպետը կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը, նպաստում ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, ունի մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում օրենսդրությամբ սահմանված լիազորություններ: Նշված լիազորությունների իրականացման համար ֆինանսական միջոցները հիմնականում հատկացվում են ՀՀ պետական բյուջեից:

207. Համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների (համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ) գործունեությունը, մշակութային օբյեկտների նորոգման և շահագործման աշխատանքները, որպես կամավոր լիազորություն` սատարում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը: Նախատեսվում է, որ ֆինանսական միջոցները պետք է տրամադրվեն համայնքների բյուջեներից, սակայն համայնքները դեռևս հնարավորություն չունեն լրիվ ծավալով և արդյունավետորեն իրականացնելու նշված լիազորությունները:

 

208. Վերոնշյալ օրենքներով սահմանված են նաև այլ իրավասություններ (պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտ, պետական և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպում և այլն):

 

209. 2008-2009 թթ. ՀՀ պետական բյուջեից մշակութային միջոցառումների իրականացման համար Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 2,563.0 հազ. դրամ, սակայն տրամադրված ֆինանսական միջոցները բավարար չեն մշակութային միջոցառումների ծրագրով նախատեսված բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման համար: Տարեցտարի փոխվում են միջոցառումների բնույթն ու որակը: Եթե նախկինում հիմնականում կազմակերպում էին միօրինակ և միաբնույթ միջոցառումներ, ապա վերջին տարիներին ոչ միայն փոխվել է միջոցառումների բնույթը, այլև փորձեր են արվում որակական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ:

 

210. Մարզպետարանի 2010 թ. մշակութային միջոցառումների ծրագրով նախատեսված է կազմակերպել 11 խոշոր միջոցառում, ինչպես նաև մասնակցել և աջակցություն ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող մի շարք հանրապետական միջոցառումների:

 

211. Մշակույթի տներ. Պետական մշակութային քաղաքականության իրականացման հիմնական օղակը մշակույթի տներն են, որոնք կոչված են պահպանելու և սերունդներին փոխանցելու հայ մշակույթը, նրա արժեքներն ու ավանդույթները: Սա հենց պետական մշակութային քաղաքականության իմաստն է և պետք է դիտվի որպես աշխատանքները կազմակերպելու կարևորագույն ու հիմնական սկզբունք: Մարզում կան մասնագետ կադրերի, մշակույթի օջախների վերանորոգման և տեխնիկական վերազինման խնդիրներ:

 

212. Մարզում առկա է համայնքային ենթակայության 99 մշակույթի տուն, որից լիարժեք գործում են 11-ը: Մարզի մշակույթի տները հիմնականում անցյալ դարի 60-70-ական թվականների կառույցներ են, այդ իսկ պատճառով կարիք ունեն վերանորոգման: Համայնքը միայն իր սեփական միջոցներով չի կարող իրականացնել վերանորոգում:

 

213. Մարզի համայնքներում մշակութային կյանքը աշխուժացնելու, տեղերում մշակութային միջոցառումների կազմակերպման հնարավորություն ստեղծելու նպատակով նախատեսվում է 2011-2013 թվականներին մարզում վերանորոգել 10 մշակույթի տուն (որտեղ նախատեսվում է կազմակերպել ժողովրդական ստեղծագործության, ավանդական արհեստների, ազգագրական երգի ու պարի խմբակներ)`

1) Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատ

2) Ալաշկերտի մշակույթի տուն

3) Խորոնքի մշակույթի տուն

4) Գետաշենի մշակույթի տուն

5) Գրիբոյեդովի մշակույթի տուն

6) Մրգաստանի մշակույթի տուն

7) Գեղակերտի մշակույթի տուն

8) Բաղրամյանի (Էջմ.) մշակույթի տուն

9) Նոր Արտագերսի մշակույթի տուն

10) Բամբակաշատի մշակույթի տուն:

 

214. Գրեթե բոլոր մշակույթի տները ձմեռային սեզոնին` շուրջ 4-5 ամիս չեն գործում, քանի որ ունեն ջեռուցման խնդիր:

 

215. Մշակութային գործունեություն կազմակերպելու համար առաջնային է տեխնիկապես վերազինման խնդիրը: Գրեթե բոլոր մշակույթի տներում եղած, ինչ-որ չափով պահպանված տեխնիկական միջոցներն արդեն վաղուց անօգտագործելի են: Շատ համայնքներում դրանք դուրս չեն գրված և, որպես գույք, հաշվառված են:

 

216. Մշակութային քաղաքականության կարևորագույն խնդիրը համարվում է կադրային խնդիրը:

 

217. Գրադարաններ. Մարզում առկա 105 գրադարաններից 1-ը Արմավիրի մարզային գրադարանն է, 9-ը` քաղաքային և 92-ը` գյուղական համայնքների, 3-ը` մանկական: Մարզի գրադարանային համակարգի գրքային ֆոնդը կազմում է 1282175 միավոր գիրք: Գրադարաններում տարվա ընթացքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես` մարզային գրադարանում կազմակերպվել են գրական միջոցառումներ, գրքային շնորհանդեսներ, մեծարման ու գրական ցերեկույթներ, գրքերի մատենագիտական տեսություններ ու շնորհանդեսներ, գրական ու պոեզիայի երեկոներ, հանդիպումներ գրողների, բանաստեղծների, գիտնականների, արվեստի, գրականության, կրթության ու մշակույթի անվանի գործիչների հետ: Մարզի բոլոր գրադարանները մասնակցում են Գրադարանավարի օրվան, Թարգմանչաց տոնին, Մայրենի լեզվի միջազգային օրվան, Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվան, Գիրք նվիրաբերելու օրվան, Գիտելիքի և դպրության օրվան, Հաղթանակի և խաղաղության տոնին, Դպրոցական գրադարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:

 

218. Գրադարանների անբավարար համալրումը, առանձնացվածությունը (մեկուսացումը) մարզում խոչընդոտում է տեղեկատվական պահանջարկի բավարարմանը, միասնական տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և տարածաշրջանի բնակչության` տեղեկույթի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացմանը:

 

219. Գրադարանների ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները հետևյալն են`

1) Մարզի գրադարանների մեծ մասը տեղակայված են ոչ բարվոք պայմաններ ունեցող շենքերում, գրապահոցներում բացակայում են հավաքածուների պահպանությունն ապահովող տեխնիկական սարքավորումները, ինչը խիստ վտանգում է գրքային ֆոնդի պահպանությունը և լիակատար օգտագործումը:

2) Մարզում մեծ խնդիր է գրադարանների համալրումը նոր գրականությամբ, ինչը խոչընդոտում է տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և բնակչության` տեղեկատվական մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացմանը:

3) Հիմնախնդիրների լուծման առաջնահերթ քայլեր են համարվում գրադարանների շենքերի և շինությունների վերանորոգումը, նոր գույքով և գրականությամբ համալրումը` առանձնապես գյուղական համայնքներում:

4) Մարզի գրադարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, որպես հենակետային գրադարան, առաջնահերթություն է տրվում «Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման խնդրին: Շենքի հիմնանորոգման, լոկալ ջեռուցման համակարգի տեղակայման, ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար համապատասխան ֆինանսական հատկացումներ են ակնկալվում ՀՀ պետական բյուջեից:

5) Անհրաժեշտ է կենտրոնացված կարգով գրադարանների համար պետական բյուջեից հատկացնել ֆինանսական միջոցներ համակարգիչների և համակարգչային սարքերի ձեռքբերման համար, քանի որ մարզում գրադարանային ծառայությունների բարելավումը դիտարկվում է նաև գրադարաններում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրմամբ, համացանցի կիրառմամբ: Գրադարանային ծառայությունների բարելավման ուղղություններից է նաև ընդհանուր գրադարանային ցանցի ստեղծումը, որի կենտրոնը «Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ն է: Ընդհանուր գրադարանային ցանցում, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն քաղաքային, այնուհետև գյուղական գրադարանները, որոնք նույնպես կիրականացնեն էլեկտրոնային սպասարկում:

6) Մարզի գրադարանային կադրերի պատրաստվածության որակը հետ է մնում ժամանակակից գրադարանների զարգացման դինամիկայից ու պահանջներից, ինչը խոչընդոտում է գրադարանային գործի արդիականացմանը, գրադարանային ծառայությունների որակյալ մատուցմանը:

7) Գրադարանների վիճակի բարելավումը կնպաստի բնակչությանը մատուցվող գրադարանային-տեղեկատվական սպասարկման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գրադարան հաճախելու ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց գրադարանային ծառայությունների մեջ ներգրավմանը, ինչպես նաև գրադարանային հավաքածուների պահպանությանը:

 

220. Թանգարաններ. Մարզի տարածքում գործում է 8 թանգարան և 1 պատկերասրահ: Թանգարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կարևոր է նախ և առաջ թանգարանների հավաքածուների անվտանգության ապահովումը, ֆոնդապահոցներում և ցուցասրահներում կայուն ջերմախոնավային պայմանների ստեղծումը: Պետական թանգարաններում ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների կազմակերպմանը, հավաքածուների համալրմանը նպատակաուղղված ֆինանսական միջոցները մեծապես կնպաստեն մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը:

 

221. 1978 թվականից մարզում սկսել է գործել Հայաստանի ազգագրական պետական թանգարանը, որի հարուստ ցուցանմուշները գրավիչ են ինչպես ՀՀ ազգաբնակչության, այնպես էլ ՀՀ այցելող յուրաքանչյուր օտարերկրացու համար:

 

222. Մարզի թանգարանների գործունեության բարելավումն ու մշակութային արժեքների անվնաս պահպանությունն ապահովելու համար կարևոր են թանգարանային ոլորտում առկա հիմնախնդիրներից առաջնային համարվող հետևյալ խնդիրների լուծումը առաջիկա չորս տարիների ընթացքում.

1) Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի շենքի հիմնանորոգում

2) Մեծամորի պատմահնագիտական թանգարանի տարածքի և հուշարձան տանող ճանապարհի բարեկարգում:

 

223. Պատմամշակութային և բնության հուշարձաններ. Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղր լիճը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները: ՀՀ Արմավիրի մարզում հաշվառված են 420 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ, որոնք հաստատված են ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1589-Ն որոշմամբ: Միաժամանակ Էջմիածին քաղաքի եկեղեցիները և Զվարթնոց հնագիտական վայրը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:

 

224. Պատմամշակութային հուշարձանների պահպանում. Մարզի պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանությունը, վերականգնումը, դրանց հարակից տարածքների բարեկարգումը և զբոսաշրջային երթուղիներում ընդգրկումը, տուրիստական երթուղիներին վերաբերվող գովազդային նկարազարդ գրքույկների, ուղեցույցների հրատարակումը արդիական խնդիրներ են, որոնց լուծումը նախատեսվում է իրականացնել 2011-2014 թթ. ընթացքում, մասնավորապես`

1) Այգեշատ (Էջմիածնի տարածք) գյուղի 7-րդ դարի Թարգմանչաց (Ս. Աստվածածին) եկեղեցու վերականգնում

2) Արգիշտիխինիլի ուրարտական քաղաքատեղի և Արմավիր հին մայրաքաղաքի պահպանական գոտու ճշգրտում, տարածքի ցանկապատում:

 

225. Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանում. Այս ոլորտի պետական մշակութային քաղաքականությունն ուղղված է մշակութային ոչ նյութական ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը, ՀՀ ազգային ավանդական ոչ նյութական ժառանգության (բանավոր ստեղծագործություններ և հմտություններ) պահպանմանը, տարածմանը և զարգացմանը` գործընթացին ՀՀ մարզերի ընդգրկվածության ապահովմամբ:

 

226. Մարզերում ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «4.4.4. Մշակույթ» բաժնի 1.11-րդ և 1.12-կետերում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների մասին» N 17 արձանագրային որոշմամբ ընդունված ժամանակացույցի միջոցառումներում: Այդ միջոցառումների հիմնական խնդիրներն են`

1) ավանդական ժողովրդական արհեստագործական ծրագրերի մշակումը և իրականացումը

2) ազգագրական երգի ու պարի համույթներին աջակցելը

3) ազգային, ավանդական տոների, ծեսերի և ծիսակատարությունների վերականգնումը և իրականացումը

4) ազգային լեզվի և բարբառների պահպանման և զարգացման տարբեր միջոցառումների իրականացումը

5) ազգագրական և արհեստագործական կենտրոնների ստեղծումը:

 

227. Վերոնշյալ խնդիրների իրականացման ուղղությամբ հիմնական քայլեր են համարվում վերանորոգված և համապատասխան նյութատեխնիկական միջոցներով համալրված մշակույթի տներում արհեստագործական կենտրոնների հիմնումը, գործող ազգագրական երգի ու պարի համույթներին անհրաժեշտ տարազով, երաժշտական գործիքներով և տեխնիկայով պետական աջակցության ցուցաբերումը, նոր ազգագրական համույթների ստեղծումը:

 

228. Արվեստի և երաժշտական դպրոցներ. Մարզում գործում են շուրջ 23 արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ և մանկապատանեկան մշակութային-հոգևոր 2 կենտրոններ:

 

229. Գեղարվեստական կրթության մատչելիության, ուսուցման բնականոն ընթացքի և որակի ապահովման նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

1) Մրգաշատի երաժշտական դպրոցի տանիքի և շենքի վերանորոգում, ջեռուցման համակարգի տեղադրում, սանհանգույցի և ջրահեռացման համակարգի վերականգնում, նոր գույքի ձեռքբերում և երաժշտական գործիքների համալրում.

2) Ալաշկերտի (Սովետական) երաժշտական դպրոցի տարածքի բարեկարգում, ջեռուցման համակարգի տեղադրում, սանհանգույցի և ջրահեռացման համակարգի վերականգնում:

 

230. Արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ). Այս ենթաոլորտի ռազմավարական նպատակն է թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի պահպանումը, զարգացումը և տարածումը, թատերահամերգային կազմակերպությունների գործունեության ապահովումը, ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանությունը, ուսումնասիրությունը, տարածումը, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման, վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը և խթանումը, տարածքային (Հայաստանի Հանրապետության մարզեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններ) մշակութային համագործակցությունը և մշակութային կյանքի զարգացումը:

 

231. Շենքային անբավարար պայմանների, ջեռուցման, օդափոխման համակարգերի բացակայության պատճառով վերջին տասնամյակում ընդհանուր առմամբ խաթարված է մշակույթի տների բնականոն գործունեությունը, և դրանց մեծ մասը տարվա 3-4 ամիսներին համարյա չեն գործում:

 

232. Մարզում մշակույթի ոլորտի զարգացման հիմնական գերակայություններն են`

1) Մարզի մշակութային կյանքի զարգացում` պետական աջակցության ընդլայնմամբ

2) Ոլորտի կադրերի պատրաստում, վերապատրաստում և վերաորակավորում

3) Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքածուների համալրում, պահպանություն, պաշտպանություն և հանրահռչակում

4) Մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների հիմնանորոգում

5) Պատմական հուշարձանների պահպանություն, նորոգում, վերականգնում, բարեկարգում և օգտագործում

6) Սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովում, երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար:

 

233. Արմավիրի մարզի մշակութային կյանքի զարգացման ծրագրի հիմնական խնդիրը քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցության և մշակութային գործունեության իրականացման, ինչպես նաև մշակութային ծառայություններից օգտվելու սահմանադրական իրավունքի ապահովումն է: Այդ իրավունքն ամրագրված է նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում:

 

234. Ծրագրի հիմնական նպատակը Արմավիրի մարզում մշակութային քաղաքականության իրագործման կանոնակարգված և գործուն համակարգի ներդրումն է, որը գործնականում կապահովի օրենքներով սահմանված` նշված իրավունքների կիրառումը:

 

235. Ծրագրով նախատեսվող խնդիրների կենսագործումն ու լուծումները նախատեսվում են մշակույթի ոլորտի լիազորված պետական մարմնի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների միջնաժամկետ ծախսային, տարեկան, եռամյա և հեռանկարային, ինչպես նաև նպատակային ծրագրերով, որոնց ապահովման ֆինանսական աղբյուրներն են` ՀՀ պետական բյուջեն, համայնքների բյուջեները և օրենսդրորեն չարգելված այլ աղբյուրները:

 

236. Ծրագրի շրջանակներում լուծման ենթակա խնդիրների բնութագիրը. Ներկայումս մշակույթի ոլորտի խնդիրները մարզում համակարգված լուծում չեն ստանում, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: 1996 թ. հետո մշակութային կազմակերպություններն անցան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը, սակայն իրավական դաշտի անկատարությունը, ոչ բարվոք տնտեսական վիճակը, համապատասխան մասնագետների արտահոսքը, ընդհանուր ռազմավարական ծրագրերի բացակայությունը հնարավորություն չտվեցին մշակութային կյանքը մարզում արդյունավետ և լիարժեք կազմակերպելու համար:

 

237. Ապակենտրոնացման գործընթացում հաշվի չէին առնվել նաև համայնքների կարողությունները: Համայնքապետարանների մշակույթի բաժինների, համայնքների մշակութային կազմակերպությունների կողմից մարզպետարան չեն ներկայացվում մշակույթի զարգացման հեռանկարային (համայնքին հատուկ) համագործակցության ծրագրային առաջարկներ, որի արդյունքում մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում բավարար չափով չեն արտացոլվում մշակութային կյանքի զարգացման խնդիրները, մարզպետարանի մշակույթի բաժնում սահմանափակ է մշակութային հարցերով զբաղվող մասնագետների թիվը, որի հետևանքով հիմնախնդիր է դարձել մշակութային գործունեությունն արտացոլող տեղեկատվությունը, չեն արվում համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը սահմանափակում է ընդհանրական ծրագրերի մշակման հնարավորությունը:

 

238. Տեղական ինքնակառավարման մարմինները դժվարություններ ունենալով նվազագույն աշխատավարձի ապահովման գործում, կատարում են աշխատողների չհիմնավորված կրճատումներ, իսկ մասնագիտական ընտրության չափորոշիչների բացակայության պայմաններում կատարում են չհիմնավորված նշանակումներ: Եղած մասնագետների մեծ մասը վերավորակավորման կարիք ունեն:

 

239. Թույլ են մշակութային կապերը մարզերի և մայրաքաղաքի միջև, չեն մշակվում և իրագործվում միջմարզային, միջհամայնքային ճանաչողական, մշակութային համագործակցության ծրագրեր:

 

240. Մարզում ընթերցողների թիվը նվազման միտում ունի: Գրադարանների ընթերցողների թվի նվազումը մարզում պայմանավորված է գրքային ֆոնդի տարիներ շարունակ չհամալրմամբ և խիստ մաշված վիճակով, նաև այն հանգամանքով, որ գյուղական համայնքներում գրադարանների մեծ մասը տեղակայված է լիարժեք չգործող մշակույթի տներում:

 

241. Մշակույթի տների վերականգնումը դիտվում է առաջնային, քանի որ գյուղական համայնքներում դրանք ունեն բազմաբնույթ գործառույթներ` այնտեղ են տեղակայված գրադարանը, ժամանցի կենտրոնը և ընդհանրապես, դրանք մշակութային ու հասարակական միջոցառումների կազմակերպման հիմնական վայրն են:

 

242. Մարզում առկա մշակութային կազմակերպությունների մեծ մասի շենքերն ու շինությունները հիմնանորոգման խիստ կարիք ունեն: Համայնքային ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպությունները խնդիրներ ունեն նյութատեխնիկական միջոցների համալրման և արդիականացման գործում:

 

243. Ծրագրի նպատակները. Արմավիրի մարզի մշակութային կյանքի զարգացման ծրագիրը նպատակաուղղված է`

1) պետական լիազոր մարմնի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեությանը

2) միջմարզային և միջհամայնքային մշակութային համագործակցության զարգացմանը

3) մշակութային կյանքի մարզի բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայությունների մատչելիության ապահովմանը

4) մարզում գործող մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը` նյութատեխնիկական պայմանների բարելավման, շենքերի հիմնանորոգման ծրագրերի կազմման և իրականացման միջոցով, մշակութային զբոսաշրջության զարգացմանը` պատմամշակութային հուշարձանների օգտագործման, մշակութային զբոսաշրջային նոր երթուղիների և ազգային արհեստագործական կենտրոնների ստեղծման միջոցով:

 

244. Նախատեսվող գործողությունները`

1) մարզային մշակույթի խորհրդի նման համայնքային գեղարվեստական խորհուրդների ստեղծում` դրանցում մարզում և համայնքներում ճանաչված ստեղծագործական աշխատողների, արվեստագետների, մշակույթի գործիչների, բարերարների ու հոգևորականների ընդգրկմամբ

2) մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի` մշակույթի ոլորտին առնչվող մասերի քննարկում և համաձայնեցում մշակույթի ոլորտում պետական լիազոր մարմնի հետ

3) մարզում մշակույթի ոլորտի կադրերի հաշվառում, կադրային պահանջարկի ճշգրտում, մասնագիտությունների ցանկի կազմում, տեղեկատվական բազայի ստեղծում

4) աջակցություն մարզի մշակույթի ոլորտի աշխատողների վերապատրաստման և վերավորակավորման ծրագրի իրագործմանը

5) մարզի և մայրաքաղաքի, ինչպես նաև այլ մարզերի միջև թատերահամերգային հյուրախաղերի, ժողովրդական ստեղծագործությունների, կերպարվեստի, կիրառական արվեստի ցուցահանդեսների, միջմարզային, միջհամայնքային մշակութային միջոցառումների, փառատոների, մրցույթների կազմակերպման ծրագրերի կազմում

6) հանրապետական նշանակության միջոցառումների կազմակերպում մարզի քաղաքներում

7) մարզի պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն, վերականգնում, ամրակայում, դրանց հարակից տարածքների բարեկարգում և ընդգրկում զբոսաշրջային երթուղիներում, մշակութային կյանքին, պատմական անշարժ հուշարձանների պահպանությունը, տուրիստական երթուղիներին վերաբերվող գովազդային նկարազարդ գրքույկների, ուղեցույցների հրատարակում

8) մարզի մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների հիմնանորոգման համալիր ծրագրի մշակում

9) որպես ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր` մարզում և համայնքներում մշակութային գործունեությանն աջակցող հիմնադրամների ստեղծում

10) մարզի համայնքներում գեղարվեստական կրթական ծրագրեր իրականացնող հենակետային դպրոցների գործունեությանն աջակցություն

11) անվանի արվեստագետների հետ պարբերաբար հանդիպումների և վարպետության դասընթացների կազմակերպում

12) երեխաների և պատանիների համար մայրաքաղաքի և այլ մարզերի թանգարաններ, պատկերասրահներ և այլ մշակութային օջախներ գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում:

 

245. Ակնկալվող արդյունքները. Մարզում մշակութային քաղաքականության իրականացման կանոնակարգված և գործուն համակարգի ձևավորում, որի արդյունքում ակնկալվում է.

1) պետական լիազոր մարմնի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեության ապահովում

2) միջմարզային և միջհամայնքային մշակութային համագործակցության զարգացում

3) մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայությունների մատչելիության ապահովումը, մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում

4) մշակույթի ոլորտի շահառումների թվի ավելացում

5) մշակութային միջավայրի զարգացման միջոցով մշակույթի ոլորտի մասնագետների` մարզից դեպի մայրաքաղաք և արտերկիր տեղի ունեցող արտահոսքի նվազեցում

6) մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովում

7) կադրային պահանջարկի ապահովում:

 

246. ՀՀ Արմավիրի մարզի մշակույթի ոլորտի զարգացման 2011-2014 թթ. ծրագրի հիմնական ուղղությունները, իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները և ակնկալվող արդյունքները ներկայացված են հավելված 5.2-ում:

 

5.3. ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

 

5.3.1. Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

 

247. Արմավիրի մարզը Հայաստանի Հանրապետության մարզական նվաճումներով աչքի ընկնող տարածաշրջաններից է: Մարզի մարզիկները պարբերաբար մասնակցում են տարբեր մարզաձևերից մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի, Եվրոպայի առաջնություններին: 2010 թվականին մարզի բռնցքամարտիկներից մեկը դարձել է աշխարհի գավաթակիր, մեկ ծանրամարտիկ` աշխարհի առաջնության չեմպիոն, մեկը` աշխարհի առաջնության արծաթե և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Մարզի մարզիկներից տարբեր մրցանակների են արժանացել` ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի և այլ մարզաձևերում, Եվրոպայի և միջազգային այլ երիտասարդական և պատանեկան առաջնություններում: Մարզի շուրջ 30 մարզիկներ յուրաքանչյուր տարի համալրում են Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականների թիմերը:

 

248. Մարզում առկա է 3 մարզադաշտ, 97 ֆուտբոլի պարզ տիպի խաղադաշտ, 109 մարզադահլիճ, 110 վոլեյբոլի, 109 բասկետբոլի խաղահրապարակ, 2 լողավազան (չգործող), 4 հրաձգարան (3-ը` չգործող):

 

249. Մարզում գործում են 10 մարզադպրոց, որից 7-ը համայնքային, 2-ը` «Սևան» ԳՄԸ, 1-ը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության, ինչպես նաև նշված մարզադպրոցների մասնաճյուղեր մարզի տարբեր համայնքներում: Մարզադպրոցներում գործում են 182 խմբեր` 13 մարզաձևերից:

 

250. 2010 թ. ստեղծվել է վոլեյբոլի տղամարդկանց «Արմավիր» թիմը, որը հաջողությամբ մասնակցում է վոլեյբոլի Հայաստանի առաջնությանը:

 

251. Մարզի ազգաբնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրան և սպորտը խթանելու և զարգացնելու նպատակով ընդունվել է մարզպետի համապատասխան որոշում, որով սահմանվել են մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ֆիզկուլտուրային առողջարարական և մարզական աշխատանքների առաջնահերթություններն ու ուղղությունները:

 

252. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնախնդիրները հետևյալն են`

1) Մարզի ազգաբնակչության ֆիզիկական ակտիվության զարգացման, առողջության ամրապնդման և ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովման նպատակով համայնքներում մարզահրապարակների և խաղահրապարակների խիստ սակավությունը:

2) Ֆիզիկական ակտիվության զարգացման ապահովման համար նախակրթարանների և ուսումնական հաստատությունների գերակշիռ մասում անհրաժեշտ պայմանների և մարզագույքի պակասը:

3) Համայնքների հատակագծով նախատեսված շրջակա միջավայրի կանաչապատման, խաղահրապարակների, սպորտով զբաղվելու գոտիների, հետիոտնի համար նախատեսված ճանապարհների ոչ բարվոք վիճակը:

4) Գյուղական և մասնավորապես սահմանամերձ և բարձր լեռնային գոտու համայնքներում մարզական կազմակերպությունների կամ դրանց մասնաճյուղ-խմբերի խիստ սակավությունը, անհրաժեշտ մարզագույքի բացակայությունը, բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը:

5) Մարզի բնակչության թվի համեմատ ոտքով և հեծանվով երթևեկողների ցածր տոկոսը:

6) Ոտքով և հեծանվով երթևեկելու համար նախատեսված ճանապարհների, խաղահրապարակների, սահադաշտերի, լողավազանների, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու այլ հնարավորությունների ստեղծման համար ՀՀ պետական բյուջեից, համայնքների բյուջեներից հատկացվող միջոցների, հովանավորչական ծրագրերի սակավությունը:

7) ՈՒսումնական հավաքներ կազմակերպելու, մրցումներին մասնակցելու, մարզագույք և անհրաժեշտ բուժսարքավորումներ, դեղորայք ձեռք բերելու համար մարզական կազմակերպություններում ֆինանսական միջոցների անբավարարությունը:

8) Մարզական, մարզական-զանգվածային և բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպման համար մարզպետարանում ՀՀ պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների չնախատեսումը:

9) Հանրակրթական ուսումնական հաստատություններում` մարզադահլիճների, մարզագույքի և այլ անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված պետական ուսումնական ծրագրի պահանջների ոչ լիարժեք իրականացումը:

10) Հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների սակավությունը:

 

253. Մարզում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումն ու մասսայականությունը խթանելու նպատակով նախատեսվում է համայնքային բյուջեների միջոցներով իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) ՈՒշադրության կենտրոնում պահել մարզական հաստատություններն ու կառույցները, նախատեսել և համայնքային բյուջեներից ֆինանսական միջոցներ հատկացնել սպորտային, մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման, մարզական գույքի ձեռքբերման համար.

2) Ապահովել ըստ բնակության վայրի բնակչության մասսայական ներգրավումը ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական ուղղվածության ինքնուրույն պարապմունքներին.

3) Հաշմանդամների համար ստեղծել համապատասխան պայմաններ մարզակառույցներից օգտվելու համար:

 

254. ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ հանձնարարական է տրվել մարզում հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին`

1) Բարելավել ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման վիճակը, նպաստել արտադասարանական մարզական խմբակների գործունեությանը և ապահովել այդ խմբակներում դպրոցահասակ երեխաների մասսայական ընդգրկվածությունը.

2) Յուրաքանչյուր տարվա ապրիլ և սեպտեմբեր ամիսների վերջին շաբաթ օրը դպրոցներում կազմակերպել և անցկացնել «Ֆիզկուլտուրայի միասնական օր»` մանկավարժական կոլեկտիվի անդամների և բոլոր աշակերտների ընդգրկմամբ:

 

255. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման ծրագրի նպատակներն ու ռազմավարությունը. Ծրագրի նպատակն է` մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության արդյունավետ իրագործումը, ազգաբնակչության առողջության ամրապնդման և ֆիզիկական դաստիարակության անընդհատության, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիության ապահովումը, գյուղական, մասնավորապես սահմանամերձ համայնքներից բնակչության արտագաղթի կանխումը, համայնքային ենթակայության մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը:

 

256. Նախատեսվում է Օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստում, մանկապատանեկան մարզադպրոցների ուսումնամարզական աշխատանքների բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, ուսումնական խմբերում ավելի շատ պատանիների և աղջիկների ընդգրկում, մարզի մարզադպրոցների հեռանկարային մարզիկների մարզական վարպետության կատարելագործման նպատակով «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ընդունվելու համար կողմնորոշիչ աշխատանքների կազմակերպում:

 

257. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կբարելավվի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման վիճակը և արտադասարանական մարզական խմբակների գործունեությունը:

 

258. Գյուղական համայնքներում կխթանվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աշխատանքների կազմակերպումը, կապահովվի երիտասարդության զբաղվածությունը:

 

259.Կստեղծվեն անհրաժեշտ մարզական-կրթական, մարզական-բժշկական հաստատություններ, հիմնանորոգման կենթարկվեն գործող մարզակառույցները, կկառուցվեն ժամանակակից մարզահամալիրներ:

 

5.3.2. Երիտասարդությանն առնչվող հարցեր

 

260. Մարզում պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների կողմից: Իրականացվող պետական երիտասարդական քաղաքականությունը նպատակ ունի ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդների ներուժը ուղղել քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործընթացին: Գործող հասարակական կազմակերպությունների կողքին Արմավիրի մարզում գործում է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզային կենտրոնը, որտեղ իրականացվում են երիտասարդության ակտիվության բարձրացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ:

 

261. Ոլորտում առկա խնդիրները տարաբնույթ են և բխում են հիմնականում սոցիալական անապահով պայմաններից` ներառելով հասարակության սոցիալական տարբեր խավերին բնորոշ հիմնական խնդիրները, դրանք են.

1) երիտասարդության բնակարաններով ապահովվածությունը

2) առաջնային առողջության պահպանումը

3) երիտասարդության սոցիալական երաշխիքները

4) երիտասարդության զբաղվածությունը

5) հանգստի և ազատ ժամանցի կազմակերպմանն առնչվող հարցեր

6) երիտասարդական միջոցառումների իրականացմանն ուղղված պետական միջոցների սղություն:

 

262. Մարզի երիտասարդության տարաբնույթ խնդիրներին լուծումներ տալու առումով կարևորվում է մարզի մի շարք` առավել մեծ քաղաքային համայնքներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի համայնքային երիտասարդական կենտրոնների հիմնումը:

 

263. Մարզում կրթական և մարզամշակութային միջոցառումների համատեքստում կարևորվում է երիտասարդական քաղաքականության զարգացումը և նրա արդյունավետության բարձրացումը: Պետության քաղաքականությունը այս ոլորտում սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպման պայմանների ու երաշխիքների ապահովումն է երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժը հասարակության շահերին առավել լիարժեք ծառայեցնելու համար:

 

264. Արմավիրի մարզում կարևորագույն միջոցառումներից մեկը երիտասարդական կենտրոնի ստեղծումն էր, որը ունի հետևյալ նպատակները.

1) Հայաստանում պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնել առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ

2) Նպաստել մարզային երիտասարդական կառույցների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգման և հրապարակման կազմակերպմանը

3) Երիտասարդությանը մատուցել սոցիալական, իրավաբանական, կազմակերպչական ծառայություններ

4) Աջակցել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը

5) Իրականացնել երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ (ուսումնասիրություններ, հոդվածներ, այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն):

 

265. Մարզի երիտասարդության համար հաստատել և ամրապնդել արտաքին կապեր, կազմակերպել փորձի փոխանակում:

 

266. Արմավիրի մարզի սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտի ռազմավարության ֆինանսավորումը 2011-2014 թթ. ներկայացված է հավելված 5.3-ում:

 

5.4. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

5.4.1. Առողջապահության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

267. Անկախացումից հետո, անբարենպաստ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները առողջապահության համակարգի արմատական բարեփոխումների ծրագիր ունենալու նախապայման դարձան: Նախկին ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած համակարգը բնութագրվում էր բուժհիմնարկների ցածր ծանրաբեռնվածությամբ, բուժաշխատողների թվաքանակի ավելացումով, ինչպես նաև առողջապահության ոլորտի վարչական աշխատողների տնտեսագիտական և կառավարչական գիտելիքների և հմտությունների ցածր մակարդակով, որոնք նպաստում էին սահմանափակ ֆինանսական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը: Այս բոլորը առողջապահության մի նոր կենսունակ համակարգ ստեղծելու պահանջ էր առաջացրել: Նախատեսվում էր մարզում գործող առողջապահության համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ բարեփոխումների իրականացում, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Համակարգի տարբեր օղակների միջև նախատեսվում էր հստակեցնել և կանոնակարգել ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար բուժհիմնարկների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները: Կարևորվում էր նաև առաջնային օղակում ընդհանուր բժշկական պրակտիկայի ամրապնդումը:

 

268. Մարզի բնակչության բուժսպասարկումը լիարժեք, մատչելի և որակյալ կազմակերպելու համար իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում գերակա է համարվել առաջնային բուժօգնության ոլորտը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրները, որոնց ապահովման հարցում մեծ դեր է վերագրվել առողջապահության ոլորտում պետական ծախսերի ավելացմանը, դրանց ներոլորտային վերաբաշխմանը` ի օգուտ առաջնային բուժօգնության օղակի: Ծրագրի իրականացման հիմքում դրված է ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական գերակայությունները:

 

269. Օպտիմալացման առաջին փուլի արդյունքում ավարտվել է մեծահասակների և մանկական պոլիկլինիկաների միավորումը: Փուլ առ փուլ տեղամասային սկզբունքով գործող պոլիկլինիկական ծառայության փոխարեն ստեղծվել է ընտանեկան բժիշկների համակարգը` նեղ մասնագետներին ինտեգրելով հիվանդանոցներում:

 

270. Առողջության առաջնային պահպանման համակարգը նպատակ ունի բավարարելու բնակչության հիմնական բժշկա-սոցիալական պահանջները` օգտագործելով սահմանափակ քանակով պարզ, մատչելի և էժան բժշկական տեխնոլոգիաներ` շեշտը դնելով կանխարգելիչ միջոցառումների վրա:

 

271. 2009 թ. տարեկան գլոբալ բյուջեով մարզի առողջապահական հաստատություններին հատկացված 1 մլրդ. 948 մլն. 256 հազար 155 դրամից, դեկտեմբերի 31-ի դրությամբ աճողական կարգով ֆինանսավորվել է 1 մլրդ. 936 մլն. 720 հազար 290 դրամ:

 

272. 2010 թ. տարեկան գլոբալ բյուջեով մարզի առողջապահական հաստատություններին հատկացված 1 մլրդ. 973 մլն. 933 հազ. 693 դրամից, առ 01.06.2010 թ. դրությամբ աճողական կարգով ֆինանսավորվել է 810 մլն. 582 հազ. 200 դրամ:

 

273. Մարզի բնակչության առողջության մասին պատկերացում առաջին հերթին կարելի է կազմել այնպիսի դեմոգրաֆիկ ցուցանիշներից, ինչպիսիք են` ծնելիությունը, մահացությունը և բնակչության բնական աճը:

 

Աղյուսակ 5.3. Առողջության վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների դինամիկան

Արմավիրի մարզում 2007-2010 թ. I եռամսյակ

 

.____________________________________________________

|        |Ծնվածների թվաքանակը |Մահացածների թվաքանակը|

|        |                    |                     |

|        |____________________|_____________________|

|        |2007|2008|2009|2010 |2007|2008|2009|2010  |

|        |    |    |    |I եռ.|    |    |    |I եռ. |

|________|____|____|____|_____|____|____|____|______|

|Արմավիրի|3566|3551|3974| 924 |2118|2214|2164| 578  |

|մարզ    |    |    |    |     |    |    |    |      |

.____________________________________________________

 

._________  __________________________________________.

|        |  |Բնական հավելաճ      |Մինչև  1տ. երեխաների|

|        |  |                    |մահվան դեպքերի քանակ|

|        |  |____________________|____________________|

|        |  |2007|2008|2009|2010 |2007|2008|2009|2010 |

|        |  |    |    |    |I եռ.|    |    |    |I եռ.|

|________|  |____|____|____|_____|____|____|____|_____|

|Արմավիրի|  |1448|1337|1810| 346 | 39 | 33 | 43 |  6  |

|մարզ    |  |    |    |    |     |    |    |    |     |

.________.  __________________________________________.

Աղբյուրը` «ՀՀ մարզերը թներով 2009» վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Ե. 2009 թ. էջ 20: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թ. հունվար-դեկտեմբերին», «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թ. հունվար-մարտին» տեղեկատվական ամսական զեկույցներ, ՀՀ ԱՎԾ, Ե. 2010, էջ 132:

 

274. Արմավիրի մարզում մանկական մահացության և մեռելածնության 2006-2008 թթ. ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 5.4-ում:

 

Աղյուսակ 5.4. Մանկական մահացության և մեռելածնության ցուցանիշները 2006-2008 թթ.

 

._________________________________________________________________.

|                                         |2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|_________________________________________|_______|_______|_______|

|0-1 տարեկան երեխաների մահացությունը 1000 |  5.3  |  5.4  |  6.8  |

|կենդանի ծնվածի հաշվով (պրոմիլե)          |       |       |       |

|_________________________________________|_______|_______|_______|

|1-5 տարեկան երեխաների մահացությունը 1000 |  0.52 |  0.26 | 0.38  |

|կենդանի ծնվածի հաշվով (պրոմիլե)          |       |       |       |

|_________________________________________|_______|_______|_______|

|Մեռածություն  (պրոմիլե)                  |   4   |   4.3 |   3   |

|_________________________________________|_______|_______|_______|

|Մայրական մահացությունը (բացարձակ թվերով) |   0   |    0  |   0   |

._________________________________________________________________.

 

275. 2009 թ. մարզի հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն են ստացել 6947 հիվանդներ, հատկացված գումարը կազմել է 524 մլն. 745 հազ. դրամ, իսկ 2010 թ. հունիսի 1-ի դրությամբ ընդունվել են 2688 հիվանդներ, հատկացված գումարը` 239 մլն. 519 հազ. դրամ:

 

276. 2009 թ. վճարովի հիվանդանոցային բուժօգնություն են ստացել 943 հիվանդներ, վճարված գումարի չափը 34 մլն. 764 հազ. դրամ, 2010 թ. 5 ամիսներին 420 հիվանդ, գումարը` 15 մլն. 523 հազ. դրամ:

 

Աղյուսակ 5.5.

 

._____________________________________________________.

|           2009 թ.        |     առ 01.06. 2010 թ.    |

|__________________________|__________________________|

|ընդունված     |հատկացված  |ընդունված     |հատկացված  |

|դեպքերի թիվ   |գումարը    |դեպքերի թիվ   |գումարը    |

|______________|___________|______________|___________|

|    6947      | 524,745.0 |     2688     | 239,519.0 |

|(պետ. պատվեր) | հազ. դրամ |(պետ. պատվեր) | հազ. դրամ |

|______________|___________|______________|___________|

|     943      |34, 764.0  |     420      |  15,523.0 |

|(վճարովի ծառ.)|հազ. դրամ  |(վճարովի ծառ.)| հազ. դրամ |

._____________________________________________________.

 

277. Հիվանդանոցային մահճակալներին էին հայտնվում հիվանդությունների այնպիսի բարդացած դեպքեր, որոնք կարող էին կանխարգելվել ու բուժվել առաջնային բուժօգնության օղակում: Մարզում հիվանդանոցային սպասարկման մահճակալների զբաղվածությունը ըստ տարբեր հիվանդանոցների տատանվում է 29.3-ից 43.8%:

 

Աղյուսակ 5.6. Մարզում հիվանդանոցային սպասարկման մահճակալների զբաղվածությունը` ըստ տարբեր հիվանդանոցների

 

.__________________________________________________________________________

|Տարածա-   |      Մահճակալների թիվը        |    Ընդունվել են հիվանդներ    |

|շրջան     |                               |                              |

|          |_______________________________|______________________________|

|          |բացարձակ թվեր |10000 բնակիչ    |բացարձակ թվեր  | 100 բնակիչ   |

|          |              |   հաշվով       |               |   հաշվով     |

|          |______________|________________|_______________|______________|

|          |2006|2007|2008|2006| 2007|2008 |2006|2007 |2008|2006|2007|2008|

|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|

|ԱՐՄԱՎԻՐԻ  | 632| 632| 362|22,6| 22,6|12,9 |9481|10008|9555| 3,4| 3,6| 3,4|

|ՄԱՐԶ      |    |    |    |    |     |     |    |     |    |    |    |    |

|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|

|Արմավիր   | 200| 200| 125|18,3|18,20|11,4 |3573| 3618|3224| 3,3| 3,3| 2,9|

|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|

|Բաղրամյան | 17 | 17 | 17 | 8,6| 8,50| 8,5 | 168|  231| 187| 0,8| 1,2| 0,9|

|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|

|Վաղարշապատ| 325| 325| 160|23,2| 23,1|11,30|4100| 4366|4277| 2,9| 3,1| 3,0|

|__________|____|____|____|____|_____|_____|____|_____|____|____|____|____|

|ք. Մեծամոր| 90 | 90 | 60 |88,2| 88,2| 58,3|1640| 1793|1867|16,2|17,6|18,1|

.__________________________________________________________________________

 

.___________  __________________.

|Տարածա-   |  |Մահճակալի տարեկան|

|շրջան     |  |միջին            |

|          |  |զբաղվածությունը  |

|          |  |                 |

|          |  |                 |

|          |  |_________________|

|          |  | 2005| 2007| 2008|

|__________|  |_____|_____|_____|

|ԱՐՄԱՎԻՐԻ  |  |  94 | 100 | 172 |

|ՄԱՐԶ      |  |     |     |     |

|__________|  |_____|_____|_____|

|Արմավիր   |  |  96 | 104 | 166 |

|__________|  |_____|_____|_____|

|Բաղրամյան |  |  51 |  69 |  55 |

|__________|  |_____|_____|_____|

|Վաղարշապատ|  |  88 |  90 | 176 |

|__________|  |_____|_____|_____|

|ք. Մեծամոր|  | 119 | 131 | 208 |

.___________  __________________.

 

278. Մարզում դեռևս շարունակում է ցածր մնալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ բնակչության մեկ շնչին ընկնող հաճախումները, 2006, 2007, 2008 թվականներին այն կազմել է 4-ից 5 հաճախում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեռևս բարձր են հիվանդացության և մահացության մակարդակները:

 

279. Վերջին երեք տարիների ընթացքում տարբեր հիվանդություններով հիվանդացությունը ենթարկվել է էական փոփոխությունների: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում ազգաբնակչության համար լրջագույն խնդիր է դարձել այնպիսի սոցիալական հիվանդությունների աճը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, իսկ ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը սկսել են դասվել հասարակության համար խնդիր դարձած ախտերի շարքում:

 

280. Սիրտ անոթային համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և խրոնիկական շնչառական հիվանդությունների տարածվածությունը դրսևորում է աճի միտում: Եվ այս առումով առավել ռիսկային խմբում են հայտնվում հատկապես բնակչության աղքատ և սոցիալապես անապահով խմբերը, ինչպես նաև բնակչության ոչ լիարժեք տեղեկացվածությունը նշված հիվանդությունների և ռիսկերի վերաբերյալ: Առաջնահերթ խնդիր է դառնում այդ հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումները:

 

Աղյուսակ 5.7. 2006-2008 թթ. Արմավիրի մարզում շաքարային դիաբետով, նորագոյացություններով, սիրտ անոթային հիվանդությունների համակարգով, հոգեկան խանգարումներով և տուբերկուլյոզով հիվանդացության տվյալները

 

.______________________________________________________________________.

|           Հիվանդություններ             |       Բացարձակ թվեր         |

|                                        |_____________________________|

|                                        | 2006 թ. | 2007 թ. | 2008 թ. |

|________________________________________|_________|_________|_________|

|Շաքարային դիաբետ                        |  2735   |   3206  |  3814   |

|________________________________________|_________|_________|_________|

|Հոգեկան խանգարումներով հիվանդներ        |  3504   |   3628  |  3771   |

|________________________________________|_________|_________|_________|

|Նորագոյացություններ                     |  1214   |   1423  |  1846   |

|________________________________________|_________|_________|_________|

|Սեռավարակներ                            |  1016   |    915  |   782   |

|________________________________________|_________|_________|_________|

|Սիրտ անոթային համակարգի հիվանդություններ|  4760   |   5012  |  5234   |

|________________________________________|_________|_________|_________|

|Տուբերկուլյոզ                           |224, որից|215, որից|211, որից|

|                                        |64-ը` ԲԿ+|58-ը` ԲԿ+|54-ը` ԲԿ+|

.______________________________________________________________________.

 

281. Դեռևս բարձր է մահացությունը արյան շրջանառության և սիրտ անոթային համակարգի հիվանդություններից, որը կազմում է ընդհանուր մահացության 45-50%, չարորակ նորագոյացություններից, որը կազմում է ընդհանուր մահացության 18%-ը: ՈՒռուցքային և տուբերկուլյոզային հիվանդությունների աճը բացատրվում է նաև ախտորոշման համակարգի կատարելագործմամբ:

 

Աղյուսակ 5.8. Մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների

 

._____________________________________________________________________.

|Տարի  |Ընդամենը|Նորագոյացու-|Շաքարային|Արյան    |Հիպերտոնիկ|Արտա-    |

|      |մահացած-|թյուններից  |դիաբետից |շրջանա-  |հիվանդութ-|մկանային |

|      |ներ     |            |         |ռության  |յունից    |ինֆարկտից|

|      |        |            |         |հիվանդու-|          |         |

|      |        |            |         |թյունից  |          |         |

|______|________|____________|_________|_________|__________|_________|

|2006թ.|  2161  |  381       |    75   |   1278  |     32   |   254   |

|______|________|____________|_________|_________|__________|_________|

|2007թ.|  2118  |  368       |    84   |   1227  |     65   |   234   |

|______|________|____________|_________|_________|__________|_________|

|2008թ.|  2214  |  381       |   105   |   1297  |    101   |   318   |

._____________________________________________________________________.

 

282. Տարածված վարակիչ հիվանդությունների շարքում առանձնանում է տուբերկուլյոզը: Անցած տարիների համեմատությամբ նկատվել է հիվանդության աճ, սակայն դա արդյունքն է այն բանի, որ գործում է «Տուբերկուլյոզի ազգային ծրագիրը», որի միջոցներով մարզի հակատուբերկուլյոզային կաբինետներին տրամադրվել են լաբորատոր ախտորոշիչ սարքեր` խորխի քննությունն իրականացնելու համար, որը նպաստում է հիվանդության վաղ հայտնաբերմանը: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի տուբերկուլյոզային կաբինետներում հաշվառված են 476 հիվանդներ, որից 154-ը` ակտիվ, որից 40-ը` ԲԿ պլյուս:

 

283. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում մարզի տարածքում ստեղծվել և գործում են 6 կամավոր խորհրդատվության և հետազոտության կետեր: Բոլոր մասնագետներն անցել են համապատասխան վերապատրաստում: Աճել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված անձանց թիվը, այդ թվում նաև հղիների:

 

284. 2006-2008 թթ. մարզի համաճարակային իրավիճակը եղել է հանգիստ: Չեն արձանագրվել աղիքային խմբի վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքեր, սակայն մարզի Ակնալիճ համայնքում 2007 թ. արձանագրվել է հեպատիտ Ա հիվանդության դեպքերի զգալի բարձրացում, որը, որպես բռնկում, չի կարելի բնութագրել: 2006 թվականին արձանագրվել է աղիքային ընդհանուր խմբի հիվանդության 661 դեպք, 2007 թ.-ին` 647 և 2008 թ.` 629:

285. Հիվանդության դեպքերը հիմնականում կրել են սպորադիկ բնույթ (մեկական դեպքերով):

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1756-Ն
Որոշում