Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.01756.170111

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1756-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(10-րդ մաս)

 

11. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

11.1 Տարածքային կառավարում

 

11.1.1 Վարչատարածքային բաժանում

 

598. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ներկայիս համակարգը սահմանվել և ձևավորվել է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված և 2005 թվականի նոյեմբերի 27-ին որոշակի փոփոխությունների ենթարկված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի 11.1-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները, և որով անցում կատարվեց վարչատարածքային նոր երկաստիճան համակարգին` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում:

 

599. Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` ՀՀ Ազգային ժողովը 1995 թվականի նոյեմբերի 7-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը: Արմավիրի մարզում ընդգրկվեցին նախկին Արմավիրի, Էջմիածնի և Բաղրամյանի վարչական շրջանները, որի արդյունքում մարզն ունի 97 համայնք, որից 3-ը` քաղաքային (Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր), 94-ը` գյուղական (ցանկը ներկայացված է աղյուսակ 11.1-ում):

 

Աղյուսակ 11.1

._______________________________________________________________________.

|1 |ք. Արմավիր|23|Հացիկ       |45|Այգեկ     |67|Հայկաշեն  |89|Երվանդաշատ|

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|2 |ք. Մեծամոր|24|Մայիսյան    |46|Այգեշատ   |68|Հովտամեջ  |90|Լեռնագոգ  |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|3 |Ալաշկերտ  |25|Մարգարա     |47|Ապագա     |69|Մեծամոր   |91|Կողբավան  |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|4 |Ամասիա    |26|Մրգաշատ     |48|Առատաշեն  |70|Մերձավան  |92|Հուշակերտ |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|5 |Այգեշատ   |27|Նալբանդյան  |49|Արագած    |71|Մրգաստան  |93|Մյասնիկյան|

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|6 |Այգեվան   |28|Նոր Արմավիր |50|Արաքս     |72|Մուսալեռ  |94|Շենիկ     |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|7 |Արազափ    |29|Նոր Արտագերս|51|Արշալույս |73|Նորակերտ  |95|Վանանդ    |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|8 |Արաքս     |30|Նոր Կեսարիա |52|Արտիմետ   |74|Շահումյան |96|Տալվորիկ  |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|9 |Արգավանդ  |31|Նորապատ     |53|Արևաշատ   |75|Շահումյանի|97|Քարակերտ  |

|  |          |  |            |  |          |  |թ/ֆ       |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|10|Արմավիր   |32|Նորավան     |54|Բաղրամյան |76|Ոսկեհատ   |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|11|Արտաշար   |33|Շենավան     |55|Գայ       |77|Պտղունք   |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|12|Արևիկ     |34|Ջանֆիդա     |56|Գեղակերտ  |78|Ջրառատ    |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|13|Բամբակաշատ|35|Ջրաշեն      |57|Գրիբոյեդով|79|Ջրարբի    |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|14|Բերքաշատ  |36|Սարդարապատ  |58|Դաշտ      |80|Տարոնիկ   |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|15|Գետաշեն   |37|Վարդանաշեն  |59|Դողս      |81|Փարաքար   |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|16|Եղեգնուտ  |38|Տանձուտ     |60|Լեռնամերձ |82|Ֆերիկ     |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|17|Երասխահուն|39|Փշատավան    |61|Լուսագյուղ|83|Բաղրամյան |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|18|Զարթոնք   |40|ք. Էջմիածին |62|Խորոնք    |84|Արգինա    |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|19|Լենուղի   |41|Ակնալիճ     |63|Ծակալանջ  |85|Արտամետ   |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|20|Լուկաշին  |42|Ակնաշեն     |64|Ծաղկունք  |86|Արևադաշտ  |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|21|Խանջյան   |43|Աղավնատուն  |65|Ծիածան    |87|Բագարան   |  |          |

|__|__________|__|____________|__|__________|__|__________|__|__________|

|22|Հայկավան  |44|Ամբերդ      |66|Հայթաղ    |88|Դալարիկ   |  |          |

._______________________________________________________________________.

 

600. ՀՀ Սահմանադրության 88.1-րդ հոդվածի համաձայն, մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության որոշմամբ և իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: ՀՀ տարածքային կառավարման գործող համակարգի մեջ, մարզի կտրվածքով, մարզպետից և մարզպետարանից բացի, մտնում են նաև մարզային ենթակայության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները: Վերջինները մի կողմից ուղղակիորեն ենթարկվում են համապատասխան վերադաս մարմիններին, մյուս կողմից` հանդիսանալով պետական կառավարման մարմիններ, միաժամանակ գտնվում են մարզպետի համակարգման ոլորտում:

 

601. ՀՀ մարզպետների ինստիտուտի ստեղծումը իրականացվեց ՀՀ Նախագահի 1996 թ. հունվարի 25-ի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրով: Այնուհետև Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի համաձայն` մարզպետները մարզերում իրականացնում են պետական կառավարում, որը ենթադրում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացում և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգում:

 

602. Մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունը մարզպետն իրականացնում է ֆինանսների, քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործման, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի ու սպորտի, բնության ու շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում` մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, որոնց ցանկերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:

 

603. Մարզպետը կառավարության տարածքային քաղաքականության իրականացման գործընթացում միաժամանակ համակարգում է նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերույթունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ: 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման գործող համակարգը, ըստ էության, փոփոխության չենթարկվեց:

 

11.1.2. Գերակայություններ և հիմնախնդիրներ

 

604. ՀՀ տարածքային կառավարման համակարգի ներդրումն իր էությամբ իշխանության ապակենտրոնացում է նշանակում, որը ենթադրում է ճյուղային նախարարությունների այնպիսի լիազորությունների փոխանցում մարզպետներին, որոնց իրականացումը տվյալ տարածքում անկասկած ավելի արդյունավետ կկատարվի:

 

605. Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև Արմավիրի մարզում տարածքային կառավարման ներկա համակարգի օրենսդրական հիմքը կազմում է հիմնականում հետևյալ առանցքային իրավական ակտերը.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (փոփոխություններով)

2) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը (հետագա փոփոխություններով և լրացումներով)

3) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

4) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքը (ընդունված 2002 թվականի մայիսի 7-ին, հետագա փոփոխություններով ու լրացումներով)

5) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

6) «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

7) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

8) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով)

9) «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

10) «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

11) «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1999 թ. մարտի 3-ին)

12) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1998 թ. սեպտեմբերի 16-ին)

13) «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1997 թ. մայիսի 29-ին)

14) «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը (ընդունված 2003 թ. դեկտեմբերի 17-ին լրացումներով և փոփոխություններով)

15) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 1998 թ. դեկտեմբերի 29-ին)

16) «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 2002 թ. մարտի 5-ին)

17) ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

18) ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N713 որոշումը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

19) ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշումը (հետագա փոփոխություններով ու լրացումներով)

20) ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795 որոշումը (հետագա փոփոխություններով)

21) ՀՀ վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Վարչապետի` հանրապետական գործադիր մարմնի համապատասխան մարզի տարածքային ծառայությունից տեղեկատվություն ստանալու կարգի մասին» N 543 որոշումը

22) այլ իրավական ակտեր:

 

606. Վերը թվարկված իրավական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածքային կառավարման բնագավառում դեռևս չլուծված կարևոր խնդիրներից մեկը մարզպետարանների իրավասությունների ոչ հստակ սահմանումն է: Մարզպետների գործունեությունը հիմնականում կարգավորող «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն մարզպետներին իրավասություններ են վերապահված տնտեսական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, սակայն դրանց իրականացումը պարզաբանող դրույթների ձևակերպումը հստակ չէ:

 

607. Հաշվի առնելով խնդրի համապետական բնույթը` մարզպետների լիազորությունների հստակ սահմանումը պետք է դիտարկել ընդհանուր օրենսդրության բարեփոխման համատեքստում: Անհրաժեշտություն է զգացվում տարածքային կառավարման բնագավառի հարաբերությունների կարգավորումն իրականացնել առանձին օրենքի միջոցով, քանզի օրենքով կարգավորումը կամրապնդի տարածքային կառավարման իրավական հիմքերը, կհստակեցնի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաշխումը, թույլ կտա խուսափել կրկնվող գործառույթներից, կապահովի մարզերում սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացումը:

 

608. Կարևոր հիմնախնդիրներից է նաև մարզպետին կից գործող մարզի խորհրդի դերի ակտիվացումը, հաշվի առնելով այն, որ մարզպետարանի և ՏԻՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման, առկա հիմնախնդիրների քննարկման, գերակայությունների սահմանման, մարզի բնակչության բոլոր հատվածների հետ անմիջական կապ հաստատելու, ինչպես նաև զարգացման պլանավորման ու ծրագրերի իրականացման հետ կապված գործընթացները քննարկող ու հաստատող կարևոր խորհրդակցական մարմին է («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածով նախատեսված է, որ մարզի խորհրդի գործունեությունը կարգավորվում է նաև ՀՀ Նախագահի հրամանագրով):

 

609. Տարածքային կառավարման բնագավառում 2011-2014 թթ. գործունեության կարևորագույն ուղղություններն են.

1) Կանոնակարգել մարզպետարանի, ՏԻՄ-երի, ինչպես նաև ոչ պետական հատվածի փոխհարաբերությունները: Սա ենթադրում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքի փոփոխություններ, ստորաբաժանումների գործառույթների, առանձին պաշտոնների անձնագրերի դրույթների հստակեցում, ստորաբաժանումների վերակազմակերպում կամ նոր ստորաբաժանումների ստեղծում, որը պետք է հաշվի առնի երկրում և մարզում տեղի ունեցող հանրային ոլորտի բարեփոխումները և դրանց շրջանակներում տարածքային կառավարման մարմինների գործառույթների արդյունավետ իրականացումը: Քաղաքացիական կամ համայնքային ծառայության անալոգիայով անհրաժեշտ է ունենալ նաև մարզպետի, մարզպետի տեղակալների և այլ հայեցողական պաշտոնների հաստատված անձնագրեր: Իրականում այս պաշտոնների` օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, իրավասությունների թվարկումը հենց այդ պաշտոնների անձնագրերի տվյալներն են: Անհրաժեշտ է համակարգել դրանք մեկ փաստաթղթի մեջ:

2) Մասնագիտական հսկողության արդյունավետ կազմակերպման համար կառավարության կողմից անհրաժեշտ է մշակել և սահմանել պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգերն ու չափորոշիչները, ինչը կնպաստի ինչպես այդ լիազորությունների արդյունավետ իրականացմանը, այնպես էլ դրանց կատարման նկատմամբ պատշաճ հսկողության սահմանմանը:

3) Վերահսկողության գործառույթի հստակեցմանը զուգահեռ` ավելի մեծ կարևորություն տալ մարզպետարանի համակարգման գործառույթին, ելնելով ԿԶԾ-ով ամրագրված զարգացման ու աղքատության հաղթահարման գերակայությունների տրամաբանությունից:

4) Վերանայել մարզային զարգացման պլանավորման բնագավառում մարզպետարանի գործառույթները, պարտականություններն ու իրավասությունները:

5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնորոշել «Տարածքային կառավարման մարմին» հասկացությունը, որը դեռևս հստակեցված չէ:

6) Մշակել մարզպետարանի և մարզում գործող պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական հոսքերի կարգավորման հայեցակարգ, որը թույլ կտա միասնականացնել սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին վերաբերող տվյալները, ստեղծել միասնական տվյալների բանկ, որը կհանդիսանա մարզային կյանքի բոլոր բնագավառների համար պաշտոնական տեղեկատվության աղբյուր: Այս ուղղությամբ հատկապես կարևորվում է ԱՎԾ-ի տարածքային ստորաբաժանումների հետ փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացումը:

7) Հստակեցնել, պարզեցնել և արդյունավետ դարձնել մարզպետարանի կողմից ՏԻՄ-երին տրամադրվող մեթոդաբանական օգնությունը, դրա տրամադրման մեխանիզմը:

8) Մարզային զարգացման գործընթացներում Արմավիրի մարզի խորհրդի դերը բարձրացնելու անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր ապահովելու նպատակով, ուսումնասիրել Արմավիրի մարզի խորհրդի գործող իրավասությունների շրջանակը: Արմավիրի մարզպետարանում կուտակվել է մեծ փորձ, որը հիմք է դնում մարզպետարանի և մարզի հասարակության միջև համատեղ գործողությունների իսկապես արդյունավետ իրականացման և դրանց հետագա զարգացման համար:

9) Մշակել ոլորտային աշխատանքային խմբերի, մարզային զարգացման հանձնաժողովների, մարզի ՓՄՁ ԶՄԽ-ի կազմավորման մեխանիզմները, մշակել և հաստատել նրանց անդամների պարտականությունների և իրավասությունների ցանկը:

10) Պարզեցնել և արդյունավետ դարձնել մարզպետարանի կողմից ՏԻՄ-երին տրամադրվող մեթոդաբանական օգնությունը, դրա տրամադրման մեխանիզմը:

 

11.1.3. Մարզպետարանի կառավարում

 

610. ՀՀ Արմավիրի մարզպետարանի կազմակերպական կառուցվածքը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793 որոշմամբ (հետագա փոփոխություններով ու լրացումներով): Համաձայն վերջին փոփոխությունների, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 329-Ն որոշմամբ, ներկայումս ձևավորվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի կազմակերպչական նոր կառուցվածքը:

 

611. Մարզպետարանի գոյություն ունեցող կառավարման կազմակերպական կառուցվածքը հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ լուծելու առկա հիմնախնդիրները և արդյունավետ կերպով իրականացնելու մարզպետի լիազորությունները: Հասարակական հարաբերությունների անընդհատ փոփոխությունները և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները թելադրեցին նոր կառավարման կազմակերպական կառուցվածքի հաստատումը:

 

612. Հետագայում այս փոփոխությունների դինամիկան կարող է շարունակվել, քանի որ համակարգը պետք է հարմարեցվի գոյություն ունեցող զարգացումներին: Ընդհանուր կառուցվածքային փոփոխությունները պետք է դիտարկել օպտիմալության, ընդհանուր մոտեցումների պահպանման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից:

 

613. Մարզի զարգացման ծրագրի իրականացումը դիտարկելու և հսկելու համար մարզպետարանում ձևավորվում է մոնիտորինգի և գնահատման համակարգ: Այդ համակարգի յուրահատկություններից է այն, որ հաշվետվությունները պատրաստելիս մարզպետարանի ՄԳ խումբը պարտադիր պետք է համագործակցի հասարակական կազմակերպությունների միջոցով ներկայացված քաղաքացիական հասարակության սուբյեկտների, ինչպես նաև տարբեր ոլորտների անկախ փորձագետների հետ, որոնք իրականացնում են տվյալ տարվա համար ընտրված ոլորտում իրականացվող` ազդեցության գնահատումներ: ՄԶԾ-ի գործողության ընթացքում անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական բնույթի հեռուստահաղորդումներ, մարզային և կենտրոնական մամուլում հրապարակել հոդվածներ, նկարահանել ՄԶԾ-ի իրականացման փուլերը լուսաբանող ֆիլմ: Գործը պետք է շարունակական բնույթ կրի և դրա իրականացնողը պետք է լինի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Այս առումով կարևորվում է նշված ստորաբաժանման կարողությունների ուժեղացումը, կադրային, տեխնիկական ու ֆինանսական հագեցվածությունը:

 

614. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր է նաև մարզպետարանի և նրանում յուրաքանչյուր աշխատատեղի համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին` հագեցնելով մարզպետարանը համապատասխան տեխնիկայով, համակարգչային ծրագրերով և տեղեկատվության ստացման ժամանակակից միջոցներով: Վերջինս ենթադրում է նաև նոր որակական պահանջներ մարզպետարանի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար միայն քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման շրջանակներում իրականացվող ուսուցումը բավարար չէ: Այս նպատակին կարելի է հասնել նաև լրացուցիչ ուսուցման շնորհիվ:

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը

 

._________________.

._______________________________|     ՄԱՐԶՊԵՏ     |______________.

\/         \/       \/      |   ._________________.              |

.________. .________. .________. \/           \/                      |

|Մարզպետի| |Մարզպետի| |Մարզպետի|     ._________________. .________.   |

|տեղակալ | |տեղակալ | |տեղակալ |     |  Աշխատակազմի    |_|Գլխավոր |   |

.________. .________. .________. .___|    ղեկավար      | |աուդիտոր|   |

.___________.  |   ._________________. .________.   |

|Աշխատակազմի|<_.            |  .__|_________________|_.

|ղեկավարի   |               |     ._________________|_|_.

|տեղակալ    |               |                       | | |

.___________.               |                       | | |

.____________________________________________.                       | | |

|._______________. ._______________. .___________________.           | | |

||Ֆինանսական և   | |Քաղաքաշինության| |Գյուղատնտեսության  |           | | |

||սոցիալտնտեսական| |վարչություն    | |և  բնապահպանության |           | | |

||զարգացման      | |               | |վարչություն        |           | | |

||վարչություն    | |               | |                   |           | | |

||_______________. |_______________. |___________________.           | | |

|| .____________.  | ._____________. | ._________________.           | | |

||_|Ֆինանսատնտե-|  |_|Ճարտարապետա- | |_|Գյուղատնտեսության|           | | |

|| |սագիտական   |  | |շինարարական  | | |բաժին            |           | | |

|| |բաժին       |  | |խումբ        | | |                 |           | | |

|| .____________.  | ._____________. | ._________________.           | | |

|| .____________.  | ._____________. | ._________________.           | | |

|._|Հաշվապահական|  |_|Տրանսպորտի և | ._|Բնապահպանության  |           | | |

|  |հաշվառման   |  | |ճանապարհաշի- |   |բաժին            |           | | |

|  |բաժին       |  | |նության խումբ|   |                 |           | | |

|  .____________.  | ._____________.   ._________________.           | | |

.________________.  | .__________________.                            | | |

|Քարտուղարություն|  ._|Բնակարանային և    |                            | | |

.________________.    |ենթակառուցվածքների|                            | | |

| .______________.   |գործունեության    |                            | | |

|_|Ընդհանուր     |   |խումբ             |                            | | |

| |բաժին         |   .__________________.                            | | |

| .______________.        .__________________________________________. | |

| .______________.   .__________..__________..__________..__________.  | |

._|Վարչատնտեսական|   |Մարզպետի  ||Մարզպետի  ||Մարզպետի  ||Մարզպետի  |  | |

|բաժին         |   |խորհրդական||խորհրդական||խորհրդական||խորհրդական|  | |

.______________.   .__________..__________..__________..__________.  | |

.___________________________________________. |

._______________.   .___________.   .____________.    |

|Առողջապահության|   |ՏԻՄ և  ՀԳՄ |   |Կրթության,  |    |

|և  սոցիալական  |   |հարցերով   |   |մշակույթի և |    |

|ապահովության   |   |վարչություն|   |սպորտի      |_.  |

|վարչություն    |   |           |   |վարչություն | |  |

|_______________.   |___________.   .____________. |  |

| ._______________. | ._____________.  ._________. |  |

|_|Առողջապահության| |_|ՏԻ և         |  |Կրթության|_|  |

| |խումբ          | | |համայնքային  |  |բաժին    | |  |

| ._______________. | |ծառայության  |  ._________. |  |

|                   | |հարցերի բաժին|  ._________. |  |

|                   | ._____________.  |Մշակույթի|_.  |

| ._______________. | .______________. |և  սպորտի|    |

._|Սոցիալական     | ._|ՀԳՄ տարածքային| |բաժին    |    |

|ապահովության   |   |ստորաբաժանում-| ._________.    |

|խումբ          |   |ների          |                |

._______________.   |գործունեության|                |

|համակարգման   |                |

|բաժին         |                |

.______________.                |

._____________________________________________.

.________________________________________________________________.

._______..___________.._________.._________..______..________..___________.

|Իրավա- ||Հողաշինութ-||Երեխաների||Զարգացման||Անձնա-||Տեղեկա- ||Առանձնաց-  |

|բանական||յան և  հող-||իրավունք-||ծրագրերի ||կազմի ||տվության||ված        |

|բաժին  ||օգտագործման||ների     ||և  վերլու||կառա- ||և       ||ստորաբա-   |

|       ||բաժին-     ||պաշտպա-  ||ծության  ||վարման||հասարա- ||ժանումներ  |

|       ||մարզային   ||նության  ||բաժին    ||բաժին ||կայնութ-||           |

|       ||հողային    ||բաժին    ||         ||      ||յան հետ ||1. Արմավիրի|

|       ||պետական    ||         ||         ||      ||կապերի  ||ՍԾՏԳ       |

|       ||տեսչություն||         ||         ||      ||բաժին   ||2. Վաղար-  |

|       ||           ||         ||         ||      ||        ||շապատի ՍԾՏԳ|

|       ||           ||         ||         ||      ||        ||3. Բաղրամ- |

|       ||           ||         ||         ||      ||        ||յանի ՍԾՏԳ  |

._______..___________.._________.._________..______..________..___________.

 

11.1.4. Քաղաքացիական ծառայություն

 

615. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետ գործունեության երաշխիքներից մեկը քաղաքացիական ծառայության համակարգն է: Ներկայումս կարելի է արձանագրել, որ այն հիմնականում կայացել է: 2001 թվականից տարածքային կառավարման համակարգում ներդրվեց քաղաքացիական ծառայությունը, որը հնարավորություն տվեց տարանջատելու քաղաքական, հայեցողական և սպասարկող պաշտոնները քաղաքացիական` մասնագիտական ծառայողներից` օրենքի ուժով քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմին հռչակելով նաև աշխատակազմի ղեկավարներին: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան դասակարգվեցին և նկարագրվեցին մարզպետարանի, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների` մարզում գործող տարածքային ծառայությունների քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնները: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական ակտերի ընդունումը դեռևս առաջին քայլերն են մասնագիտական քաղաքացիական ծառայության կայացման ճանապարհին:

 

616. ՀՀ-ում քաղաքացիական ծառայության համակարգը վերջին հինգ տարիներին անցնում է զարգացման ակտիվ գործընթաց: Քաղաքացիական ծառայողների մասնագիտական ունակությունների և գիտելիքների աճին զուգընթաց, իրականացվում է առաջխաղացում` համապատասխան ատեստավորման համակարգի միջոցով, ինչպես նաև թափուր տեղերի համար հայտարարվող բաց մրցույթների միջոցով:

 

617. Ըստ պաշտոնների խմբերի և ենթախմբերի հստակ են վարձատրության սկզբունքները. չնայած լրացուցիչ հստակեցման կարիք ունեն քաղաքացիական ծառայության ստաժին հավասարեցվող պետական կառավարման ոլորտի ստաժի հաշվարկման մեխանիզմները և դեռևս ամբողջականացված չեն քաղաքացիական ծառայողների սոցիալական պաշտպանվածության` կենսաթոշակային, կյանքի և բժշկական ապահովագրության և սոցիալական ապահովության մյուս խնդիրները:

 

618. Ծառայության մյուս տեսակների համար համապատասխան օրենսդրության ստեղծումը և այդ համակարգերի կայացումը խնդիր է առաջադրում վերանայելու քաղաքացիական, համայնքային և ընդհանրապես հանրային ծառայության հայեցակարգը: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել այդ ծառայությունների միջև ներդաշնակեցումը, ձևավորել կապ` ծառայության մեկ տեսակից մյուսին անցնելու համար: Այս իրավիճակը պահանջում է հանրային ծառայության մասին օրենսդրության ստեղծում` ապահովելով հանրային ծառայության միասնական սկզբունքներ: Այս ենթատեքստում անհրաժեշտ է ունենալ նաև պետական ծառայության համակարգի ամբողջական նկարագիրը, որտեղ նաև պետք է սահմանվեն քաղաքական և հայեցողական պաշտոնյաներին ներկայացվող պահանջները: Դրա հետ կապված` նախատեսվում է ընդունել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն այս ոլորտում կամբողջականացնի իրավական դաշտը: Այս կարգավորումը հնարավորություն կտա նաև ունենալու հստակ դասակարգված պաշտոնյաների ցանկ` ըստ ծառայության տեսակների և խմբերի, համապատասխան պաշտոնների անվանումներով: Մասնագիտական պաշտոնները կկապվեն կատարվող աշխատանքի բովանդակության հետ, իսկ նրանց անվանումը կհամապատասխանեցվի կատարվող աշխատանքի բնույթին: Վարչական պաշտոնները կտարանջատվեն մասնագիտականից, որը հնարավորություն կտա մշակելու անձնակազմի կառավարման տարբերակված քաղաքականություն:

 

619. Պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունավետության, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության հաջող իրագործման համատեքստում կարևորագույն դեր ունի պետական ծառայողների վարձատրության և խրախուսման համակարգը: Ներկայումս քաղաքացիական ծառայողների աշխատավարձը մասնավոր հատվածի համեմատ անմրցունակ է, որը հանգեցնում է բարձր որակավորման մասնագետների արտահոսքին դեպի մասնավոր ոլորտ: Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի համակարգն ու մակարդակը չեն նպաստում որակյալ աշխատակազմի պահպանմանը, չնայած աշխատավարձերի մակարդակի որոշակի բարձրացմանը: Հաշվի առնելով այս հանգամանքը` պետական ծառայողների պաշտոնական դրույքաչափերը անհրաժեշտ է բարձրացնել տնտեսության միջին աշխատավարձի աճի համեմատ ավելի առաջանցիկ տեմպերով: Դրա հետ մեկտեղ, կարևոր նշանակություն ունի նաև պետական ծառայողների համար որոշակի սոցիալական երաշխիքների ապահովումը: Այդ նպատակով առաջիկա տարիներին անհրաժեշտ է ներդնել պետական ծառայողների բժշկական և կենսաթոշակային ապահովագրության մասին համապատասխան օրենքները:

 

620. Քաղաքացիական ծառայության համակարգի կայացման կարևոր ուղղություն է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգի կատարելագործումը: Վերապատրաստման նոր հայեցակարգի ընդունումը, վերապատրաստման ազատականացումը, վարչական կանոնակարգումներից ձերբազատումը հնարավորություն կընձեռեն քաղաքացիական ծառայությունը հագեցնելու բանիմաց կադրերով և շահագրգռելու անձնակազմերին ստանալու մասնագիտական վերապատրաստման հնարավորություն:

 

621. Քաղաքացիական ծառայության մեջ ատեստավորման համակարգը քիչ է տարբերվում մրցութային համակարգ մուտք գործելու գործընթացից: Անհրաժեշտ է այն դարձնել ավելի արդյունավետ և համակարգում աշխատող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառել ավելի տարբերակված մոտեցում` հաշվի առնելով նրանց քաղաքացիական ծառայության ստաժը, փորձը:

 

622. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետությունը պահանջում է բարելավել մարզպետի և գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, մեխանիզմներ մշակել, համաձայն որոնց` գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունները պետք է տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնեն մարզպետին իրենց գործունեության, ինչպես նաև տվյալ ոլորտը բնութագրող ցուցանիշների մասին: Միաժամանակ մարզպետը պետք է հնարավորություն ունենա հանձնարարականներ տալ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, ինչը պետք է ամրագրված լինի նրանց պաշտոնների անձնագրերում:

 

11.1.5. Էլեկտրոնային կառավարում

 

623. Մարզպետարանում մասնակիորեն իրականացվել են տարածքային էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ: Ներկայումս մարզպետարանն ունի էլեկտրոնային կառավարման համակարգ: Հայաստանի տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում Արմավիրի մարզն ինտերնետում ներկայացված է պաշտոնական էջով (http://armavir.region.am): Դա հնարավորություն է տալիս որոշակիորեն հրապարակային դարձնել տարածքային կառավարման մարմինների գործունեությունը` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Իհարկե, սա միայն առաջին քայլն է, որին պետք է հետևի կայքերում տեղադրված տեղեկատվության անընդհատ թարմացումը, ինչպես նաև համակարգիչներից օգտվելու` մարզպետարանի և ներուժային սպառողների գիտելիքների բարձրացումը:

 

624. Մարզպետարանի աշխատակիցների մեծ մասին համակարգչային բավարար գիտելիքներ ապահովելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վերջնականապես լուծել մարզպետարանի` համակարգիչներով և ժամանակակից կապի միջոցներով հագեցվածության հարցը, ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային սպասարկման բնագավառում արհեստավարժ թիմ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում տեղեկատվության արհեստավարժ ընդունման, ստացման մշակման և փոխանցման անհրաժեշտությունն էլ ավելի է ուժեղանում: Պետական կառավարման ոլորտում ներկայումս տեղեկատվությունը դարձել է հզոր ռեսուրս, որն անհրաժեշտ է ճիշտ կառավարել: Այս առումով անհրաժեշտություն է դարձել ամբողջ փաստաթղթաշրջանառությունը տարածքային էլեկտրոնային կառավարման համակարգով իրականացնելը:

 

625. 2011-2014 թվականների ընթացքում անհրաժեշտ է.

1) Ապահովել մարզպետարանի ֆունկցիոնալ գործունեության ապահովման տեսանկյունից կարևոր, ներքին փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և այդ գործընթացում համակարգչային տեխնոլոգիաների պարտադիր կիրառումը:

2) Մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության շրջանառությունն առավելագույն չափով իրականացնել էլեկտրոնային տարբերակով:

3) ՈՒնենալ համապատասխան ծրագրային ապահովում, հատկապես` լիցենզավորված հակավիրուսային ծրագրեր, որոնք առավել անվտանգ կդարձնեն տվյալների պահպանումն ու օգտագործումը, կնվազեցնեն դրանց վնասն ու կորուստը:

4) Ստեղծել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային սպասարկման բաժին:

5) Մշակել պաշտոնական տեղեկատվության արխիվացման, պահպանման և դրանից հետագայում օգտվելու հստակ մեխանիզմ:

6) Քաղաքացիներից ստացվող նամակների գործընթացում կիրառել «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել հատկապես բնակչության հետ մարզպետարանի փոխհարաբերությունները:

7) Ստեղծել միասնական տեղեկատվական ցանց Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի միջև: Մարզին առնչվող մի շարք գործընթացներ, այդ թվում նաև գնումների գործընթացը կազմակերպել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

 

626. ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գերակա խնդիրների ծրագրով գերակա խնդիր է համարվել նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, որի լուծման քայլ է հանդիսանում էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգի ներդրումը ՀՀ մարզպետարաններում, ծրագրերի և փաստաթղթերի կազմումը, համակարգողների և օգտվողների ուսուցումը, շահագործման ընթացքում խորհրդատվությունը, ինտերնետ կապով ապահովված ՀՀ համայնքների թվի մեծացումը, այդ համայնքների կայքերում ավագանիների որոշումների տեղադրման գործընթացի վերահսկողությունը:

 

11.2. Տեղական ինքնակառավարում

 

11.2.1. Վարչատարածքային բաժանում և համայնքային կարողություններ

 

627. Մարզային զարգացումը դժվար է պատկերացնել առանց տեղական ինքնակառավարման համակարգի և համայնքային զարգացման: Ավելին, մարզի զարգացումը պետք է դիտարկել համայնքների զարգացման տեսանկյունից: Այսինքն, մի դեպքում մարզում առկա հիմնախնդիրները պետք է լուծվեն պետության աջակցությամբ` պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանք կրում են հատվածական բնույթ և կարող են պայմանավորված լինել կառավարության ծրագրերով, մյուս կողմից` համայնքային հիմնախնդիրների լուծման հիմնական և արդյունավետ համակարգը պետք է տեսնել համայնքային կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների արդյունավետ իրականացման համատեքստում:

 

628. Հարկ է նկատել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի` տեղական ինքնակառավարումը դա ոչ միայն համայնքի տեղական նշանակության հարցերը լուծելու իրավունքն է, այլև կարողությունը: Այսինքն, համայնքները պետք է բավարար կարողություն ունենան լուծելու տեղական ինքնակառավարման օրենսդրությամբ իրենց վերապահված հարցերը և իրականացնել լիազորությունները:

 

629. Հայաստանում ներկայիս ապակենտրոնացման քաղաքականությունը հիմնականում ուղղված է տարածքային և տեղական կառավարման մարմիններին լիազորությունների և իրավասությունների փոխանցմանը: Այս գործընթացը զգալիորեն դանդաղում է երկու հիմնական պատճառներով: Առաջինը, շատ համայնքներ փոքր են և մասնատված: Ապակենտրոնացման քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է խոշորացնել համայնքները` կրճատելով դրանց թիվը և միավորելով մի քանի բնակավայր մեկ համայնքի մեջ: Սա շատ նուրբ քաղաքական հարց է և կառավարության կողմից խրախուսվող միջհամայնքային միավորումների ստեղծումն առաջին քայլն է այս ուղղությամբ:

 

630. Միջհամայնքային միավորումներին աջակցելու նպատակը հայտարարագրված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, որը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այն նախատեսված է նաև ԿԶԾ-ում: Նոր կազմավորվելիք միջհամայնքային միավորումները պետք է ստանան պետության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել նաև միջազգային կազմակերպությունների ջանքերն ու կարողությունները:

 

631. Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի` Արմավիրի մարզում կազմավորվել են 97 համայնքներ, որոնցից 3-ը` քաղաքային, իսկ 94-ը` գյուղական: Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Արմավիրի մարզում համայնքները հիմնականում կազմավորվել են «մեկ բնակավայր-մեկ համայնք» սկզբունքով: Արմավիրի մարզում մեկից ավելի բնակավայրեր է ընդգրկում Փարաքար և Մայիսյան (երկու բնակավայր) գյուղական համայնքները: Գյուղական համայնքների թիվն ըստ բնակչության թվաքանակի ներկայացված է աղյուսակ 11.2-ում.

 

Աղյուսակ 11.2. Արմավիրի մարզի գյուղական համայնքներն ըստ բնակչության թվի

.______________________________________________________________.

|Համայնքներ                           |Արմավիրի|Հայաստանի      |

|                                     |մարզ    |Հանրապետություն|

|_____________________________________|________|_______________|

|Մինչև  100 բնակիչ ունեցող            |   -    |       27      |

|_____________________________________|________|_______________|

|101-ից մինչև  200 բնակիչ ունեցող     |   1    |       79      |

|_____________________________________|________|_______________|

|201-ից մինչև  500 բնակիչ ունեցող     |   4    |      181      |

|_____________________________________|________|_______________|

|501-ից մինչև  1000 բնակիչ ունեցող    |   8    |      189      |

|_____________________________________|________|_______________|

|1001-ից մինչև  3000 բնակիչ ունեցող   |  59    |      309      |

|_____________________________________|________|_______________|

|3001-ից մինչև  5000 բնակիչ ունեցող   |  18    |       57      |

|_____________________________________|________|_______________|

|5001-ից մինչև  10000 բնակիչ ունեցող  |   4    |       29      |

|_____________________________________|________|_______________|

|Ընդամենը                             |  94    |      871      |

.______________________________________________________________.

 

632. ՀՀ Արմավիրի մարզի համայնքները օրենսդրության շրջանակներում ենթարկվել են նաև որոշակի դասակարգման: Այսպես, ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ (հետագա փոփոխություններով ու լրացումներով) հաստատված սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկում Արմավիրի մարզից ընդգրկված է 8 համայնք (8 բնակավայր): Այդ համայնքներն են` Փշատավան, Բագարան, Երվանդաշատ, Մարգարա, Բերքաշատ, Արազափ, Արաքս (Էջմ.) և Ջանֆիդա:

 

633. Համայնքային բյուջեների ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջնային խնդիրներն են համայնքների կարողությունների բարձրացումը և բյուջեների հավաքագրման ապահովումը: Մասնավորապես, մարզում բնակչության մեկ շնչի հաշվով համայնքի բյուջեների ընդհանուր եկամուտները (ներառյալ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները) կազմում են 14494 դրամ: Ընդ որում, 64 համայնքներում (կամ ընդհանուրի մոտ 66%-ում) այդ ցուցանիշը ցածր է միջինից:

 

Աղյուսակ 11.3.

._________________________________________________________________.

| N |Համայնքի       |    2009 թ. բյուջե          |Բնակ-  |Եկամուտը|

|   |անվանումը      |____________________________|չության|մեկ շնչի|

|   |               |ծրագիր    | փաստ.    |կատ.  |թիվը   |հաշվով  |

|   |               |տարեկան   |          |%-ը   |       |        |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 1.|ք. Արմավիր     | 568047.5 | 575932.6 | 101.4| 32584 | 17,433 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 2.|ք. Մեծամոր     | 166339.0 | 166762.0 | 100.3| 10297 | 16,154 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 3.|Ամասիա         |  15454.2 |  13862.0 | 89.7 | 1030  | 15,004 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 4.|Այգեշատ        |  31552.1 |  30073.6 | 95.3 | 1665  | 18,950 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 5.|Արազափ         |  21678.6 |  21675.7 | 100.0| 1807  | 11,997 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 6.|Արաքս          |  19858.7 |  17537.8 | 88.3 | 1791  | 11,088 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 7.|Արգավանդ       |  38334.6 |  35100.6 | 91.6 | 2406  | 15,933 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 8.|Արմավիր        |  45813.3 |  45652.0 | 99.6 | 3572  | 12,826 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

| 9.|Արտաշար        |  17596.4 |  17583.3 | 99.9 | 1437  | 12,245 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|10.|Արևիկ          |  37141.6 |  36267.9 | 97.6 | 2681  | 13,854 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|11.|Բամբակաշատ     |  41000.0 |  41590.9 | 101.4| 3396  | 12,073 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|12.|Բերքաշատ       |  13987.1 |   8575.7 | 61.3 | 593   | 23,587 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|13.|Գետաշեն        |  29291.0 |  22542.6 | 77.0 | 2246  | 13,041 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|14.|Եղեգնուտ       |  30444.3 |  24849.5 | 81.6 | 2059  | 14,786 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|15.|Երասխահուն     |  25205.1 |  26158.7 | 103.8| 2084  | 12,095 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|16.|Վարդանաշեն     |  17786.3 |  15918.6 | 89.5 | 1220  | 14,579 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|17.|Զարթոնք        |  29959.1 |  28900.0 | 96.5 | 2296  | 13,048 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|18.|Լենուղի        |  24744.8 |  25975.2 | 105.0| 1763  | 14,036 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|19.|Լուկաշին       |  47938.1 |  32313.2 | 67.4 | 2730  | 17,560 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|20.|Խանջյան        |  24321.9 |  23120.1 | 95.1 | 2097  | 11,598 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|21.|Հայկավան       |  20045.1 |  19781.7 | 98.7 | 1565  | 12,808 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|22.|Հացիկ          |  29930.2 |  29954.1 | 100.1| 2484  | 12,049 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|23.|Սարդարապատ     |  64173.9 |  57957.2 | 90.3 | 6242  | 10,281 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|24.|Այգեվան        |  20877.4 |  21213.7 | 101.6| 1618  | 12,903 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|25.|Մայիսյան       |  27203.4 |  24974.9 | 91.8 | 1960  | 13,879 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|26.|Մարգարա        |  19000.0 |  18978.2 | 99.9 | 1480  | 12,838 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|27.|Մրգաշատ        |  79931.9 |  76113.5 | 95.2 | 6362  | 12,564 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|28.|Նալբանդյան     |  60910.0 |  57902.9 | 95.1 | 5450  | 11,176 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|29.|Նոր Արմավիր    |  23765.7 |  18130.8 | 76.3 | 2134  | 11,137 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|30.|Նոր Արտագերս   |  22014.5 |  22291.2 | 101.3| 1843  | 11,945 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|31.|Նոր Կեսարիա    |  27998.5 |  30038.0 | 107.3| 1503  | 18,628 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|32.|Նորապատ        |  30134.7 |  25749.6 | 85.4 | 2819  | 10,690 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|33.|Նորավան        |  26569.5 |  26700.1 | 100.5| 1111  | 23,915 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|34.|Շենավան        |  28240.1 |  16141.2 | 57.2 | 1804  | 15,654 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|35.|Ջանֆիդա        |  39038.6 |  38369.3 | 98.3 | 3170  | 12,315 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|36.|Ջրաշեն         |  11170.1 |   6355.0 | 56.9 |  828  | 13,490 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|37.|Ալաշկերտ       |  28309.0 |  27348.8 | 96.6 | 1789  | 15,824 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|38.|Տանձուտ        |  28472.2 |  27849.5 | 97.8 | 1923  | 14,806 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|39.|Փշատավան       |  34753.1 |  35599.4 | 102.4|  2827 | 12,293 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|40.|ք. Էջմիածին    | 891704.6 | 921586.9 | 103.4| 57267 | 15,571 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|41.|Ակնալիճ        |  41000.0 |  40846.2 | 99.6 | 3300  | 12,424 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|42.|Ակնաշեն        |  23025.5 |  22679.0 | 98.5 | 1674  | 13,755 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|43.|Աղավնատուն     |  43492.7 |  44649.6 | 102.7| 3477  | 12,509 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|44.|Ամբերդ         |  17314.0 |  17045.1 | 98.4 | 1800  |  9,619 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|45.|Այգեկ          |  19091.8 |  19167.9 | 100.4| 1593  | 11,985 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|46.|Այգեշատ        |  28710.0 |  25318.6 | 88.2 | 1828  | 15,706 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|47.|Ապագա          |  33928.0 |  31980.5 | 94.3 | 1916  | 17,708 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|48.|Առատաշեն       |  37648.9 |  43684.0 | 116.0| 2997  | 12,562 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|49.|Արագած         |  42810.0 |  42045.0 | 98.2 | 3228  | 13,262 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|50.|Արաքս          |  28300.2 |  25155.8 | 88.9 | 1823  | 15,524 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|51.|Արշալույս      |  79329.2 |  44274.6 | 55.8 | 4374  | 18,137 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|52.|Արտիմետ        |  26137.6 |  26386.2 | 101.0| 2118  | 12,341 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|53.|Արևաշատ        |  25415.0 |  25157.7 | 99.0 | 2044  | 12,434 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|54.|Բաղրամյան      |  38680.9 |  39029.7 | 100.9| 3086  | 12,534 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|55.|Գայ            |  45914.0 |  46372.5 | 101.0| 3501  | 13,115 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|56.|Գրիբոյեդով     |  25767.6 |  23675.0 | 91.9 | 1996  | 12,910 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|57.|Դաշտ           |  13630.3 |  12568.0 | 92.2 |  997  | 13,671 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|58.|Դողս           |  18245.0 |  18773.6 | 102.9| 1485  | 12,286 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|59.|Լեռնամերձ      |   7308.3 |   6853.0 | 93.8 |  474  | 15,418 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|60.|Լուսագյուղ     |  16518.1 |  16867.8 | 102.1| 1184  | 13,951 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|61.|Խորոնք         |  34093.1 |  38201.8 | 112.1| 2783  | 12,250 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|62.|Ծաղկալանջ      |  20447.3 |  16103.6 | 78.8 | 1487  | 13,751 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|63.|Ծաղկունք       |  18166.5 |  18618.1 | 102.5| 1290  | 14,083 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|64.|Ծիածան         |  16739.2 |  15928.1 | 95.2 | 1311  | 12,768 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|65.|Հայթաղ         |  32380.4 |  33257.6 | 102.7| 3080  | 10,513 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|66.|Հայկաշեն       |  17715.5 |  17288.6 | 97.6 | 1445  | 12,260 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|67.|Հովտամեջ       |  18211.5 |  15676.1 | 86.1 | 1378  | 13,216 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|68.|Մեծամոր        |  18163.0 |  18475.3 | 101.7| 1363  | 13,326 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|69.|Մերձավան       |  44716.6 |  43817.9 | 98.0 | 3244  | 13,784 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|70.|Մրգաստան       |  19578.4 |  19273.6 | 98.4 | 1535  | 12,755 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|71.|Մուսալեռ       |  32497.2 |  34059.7 | 104.8| 2740  | 11,860 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|72.|Նորակերտ       |  39536.3 |  43154.6 | 109.2| 3224  | 12,263 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|73.|Շահումյան      |  18505.6 |  17262.9 | 93.3 | 1545  | 11,978 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|74.|Շահումյանի թ/ֆ |  14091.5 |  13282.9 | 94.3 | 1199  | 11,753 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|75.|Ոսկեհատ        |  41709.4 |  42218.2 | 101.2| 3427  | 12,171 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|76.|Պտղունք        |  28521.1 |  29978.6 | 105.1| 1854  | 15,384 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|77.|Ջրառատ         |  37988.5 |  36914.1 | 97.2 | 3078  | 12,342 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|78.|Ջրարբի         |  21155.0 |  21502.0 | 101.6| 1650  | 12,821 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|79.|Գեղակերտ       |  38841.7 |  38935.0 | 100.2| 3172  | 12,245 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|80.|Տարոնիկ        |  27002.5 |  26246.7 | 97.2 | 2121  | 12,731 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|81.|Փարաքար-Թաիրով | 143400.0 | 155463.2 | 108.4| 8510  | 16,851 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|82.|Ֆերիկ          |   6000.0 |  5048.7  | 84.1 |  615  |  9,756 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|83.|Մյասնիկյան     |  50564.7 |  48386.5 | 95.7 | 4447  | 11,371 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|84.|Բաղրամյան      |  17962.8 |  15418.9 | 85.8 | 1115  | 16,110 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|85.|Դալարիկ        |  50046.9 |  49114.0 | 98.1 | 4137  | 12,097 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|86.|Շենիկ          |  20346.3 |  20136.5 | 99.0 | 1049  | 19,396 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|87.|Երվանդաշատ     |  12942.0 |  12944.5 | 100.0|  828  | 15,630 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|88.|Լեռնագոգ       |  26478.9 |  24966.2 | 94.3 | 2187  | 12,107 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|89.|Քարակերտ       |  54452.6 |  46651.1 | 85.7 | 4489  | 12,130 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|90.|Արգինա         |   9617.0 |  6370.2  | 66.2 |  533  | 18,043 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|91.|Վանանդ         |  24684.8 |  24618.2 | 99.7 | 1029  | 23,989 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|92.|Կողբավան       |   8074.0 |  7084.4  | 87.7 |  110  | 73,400 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|93.|Բագարան        |  15277.6 |  11668.2 | 76.4 |  569  | 26,850 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|94.|Տալվորիկ       |  14329.7 |  13847.5 | 96.6 |  370  | 38,729 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|95.|Արտամետ        |  27394.2 |  15882.9 | 58.0 |  205  |133,630 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|96.|Հուշակերտ      |  16656.0 |  14925.6 | 89.6 | 1082  | 15,394 |

|___|_______________|__________|__________|______|_______|________|

|97.|Արևադաշտ       |  14682.6 |   9001.0 | 61.3 |  338  | 43,440 |

|___________________|__________|__________|______|_______|________|

|Ընդամենը մարզում   | 4425973.7| 4307680.8| 97.3 | 305367| 305367 |

._________________________________________________________________.

 

634. Վերջին տարիների դրական տեղաշարժերից մեկը պետք է համարել այն, որ պետական բյուջեով նախատեսված դոտացիաները բոլոր համայնքներին հատկացվում են 100%-ով: Սակայն չլուծված հիմնախնդիրներից մեկը մնում է համայնքի բյուջեի հավաքագրման ապահովումը: Մասնավորապես, մարզի կտրվածքով համայնքային բյուջեները հավաքագրվել են 89.7%-ով: Այդ միջին ցուցանիշից ցածր մակարդակի վրա են գտնվում 45 համայնքներ (կամ ընդհանուրի շուրջ 46.4%-ը): Սա նշանակում է, որ այդ հարաբերականորեն բարձր ցուցանիշն ապահովվել է 52 համայնքների հաշվին:

 

635. Ապակենտրոնացմանը խոչընդոտող երկրորդ կարևոր հանգամանքը մարզային և համայնքային մակարդակներում բավարար կարողությունների բացակայությունն է, որը թույլ կտա ստանձնել նոր լիազորությունները և առավել արդյունավետ կառավարել տեղերում: Այդ իսկ պատճառով կարողությունների բարձրացումը ապակենտրոնացման ընթացքում կարևոր նախապայման է: Կարողությունների զարգացման տարբեր մեթոդներ կան: Նախ և առաջ դա ուսուցողական դասընթացներն են, որոնք կազմակերպվում են տեղական և կենտրոնական մակարդակով թե ՀՀ կառավարության, թե դոնորների կողմից: Դրանք հիմնականում ուղղված են կարողությունների զարգացմանը բյուջետավարման, համայնքային և մարզային զարգացման պլանավորման, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև բնակչությանը որակյալ ծառայությունների մատուցման բնագավառներում: Կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, անշուշտ, պետք է շարունակվեն և ընդլայնվեն:

 

636. Համայնքների բյուջեների հավաքագրման կարևոր նախապայմաններից մեկը պլանավորվող բյուջեների իրատեսությունն է և բազաների հստակությունը: Ծրագրավորվող ժամանակաշրջանում անհրաժեշտ է շարունակել համայնքների բյուջեներում հատկապես գույքահարկի, հողի հարկի, տուրքերի բազաների ճշգրտման աշխատանքները: Այս բնագավառում մարզպետարանի կարևորագույն խնդիրներից է պետական մակարդակում ընթացող նոր նախաձեռնությունների մասին ՏԻՄ-երին տեղեկացնելը և համապատասխան մեթոդաբանական օգնություն տրամադրելը: Սա նշանակում է, որ մարզպետարանը պետք է նախաձեռնի լայնածավալ հանրային ու մասնագիտական քննարկումներ պատրաստելու համար ՏԻՄ-երի համապատասխան մասնագետներին դոտացիաների հաշվարկման նոր բանաձևերի ու մոտեցումների կիրառմանը:

 

637. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման վարչատարածքային կարևոր խնդիրներից են համայնքների սահմանների նկարագրումն ու քարտեզագրման աշխատանքները, համայնքների գլխավոր հատակագծերի կազմումը կամ դրանք ժամանակակից պայմաններին հարմարեցումը, համայնքների բյուջետային կարողությունների ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև բյուջեների հավաքագրման մակարդակի բարձրացումը` այն հասցնելով ծրագրավորված մակարդակին:

 

638. Կարողությունների ներկա վիճակը տեղական ինքնակառավարման մարմիններում. Մարզի համայնքների կայացման կարևորագույն խնդիր է համայնքների կարողությունների բարձրացումը: Չնայած համայնքները իրավական հարթության վրա գոյություն ունեցող սուբյեկտներ են, բայց նրանց կարողությունները դեռևս թույլ են և ենթակա են հզորացման:

 

639. Համայնքների կարողությունների բարձրացման կարևոր նախապայման է դոտացիաների տրամադրումը: Դրական տեղաշարժերից է նաև, որ վերջին տարիներին պետական բյուջեով նախատեսված դոտացիաները բոլոր համայնքներին հատկացվում են 100%-ով: Սակայն չլուծված հիմնախնդիրներից մեկը մնում է համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ապահովումը: Երկրորդ կարևոր հանգամանքը մարզային և համայնքային մակարդակներում բավարար կարողությունների ապահովումն է կադրերի հարցում, որը թույլ կտա ստանձնել նոր լիազորություններ և առավել արդյունավետ կառավարել տեղերում:

 

640. Կարողությունների զարգացման մեթոդներից են ուսուցողական դասընթացները, որոնք պետք է կազմակերպվեն տեղական և կենտրոնական մակարդակով կառավարության կամ դոնորների կողմից:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1756-Ն
Որոշում