041.0356.270411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2011 թվականի N 356-Ա
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Վրաստանի սոցիալական աջակցության և կենսաթոշակային համակարգերի համար պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպելու և երկու երկրների միջև այս ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանի` 2011 թվականի ապրիլի 18-20-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ