Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄ ...

 

 

040.0177.090311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2011 թվականի N 177-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

(3-րդ մաս)

 

7.1. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հաշվեկշիռները

 

Ստորև բերված աղյուսակում արտացոլված են նախագծով ընդունված պայմանական բաժանումից բխող տարածքային հատվածների մակերեսների` առկա (2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ջրի 1899.23 մ նիշը) և նախագծային իրավիճակները (1903.5 ջրածածկման նիշը):

 

Աղյուսակ 7.1.-1

 

.______________________________________________________.

|  |ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ|ՄԱԿԵՐԵՍ  |ՄԱԿԵՐԵՍ |Փաստացի և  |

|  |                    |հա       |հա      |հաշվարկային|

|  |                    |1899.23  |1903.05 |մակերեսների|

|  |                    |         |        |հաշվեկշիռը |

|  |                    |         |        |/հա/       |

|__|____________________|_________|________|___________|

| 1|«ՍԵՎԱՆ»             |  575.48 | 339.22 |   236.26  |

|__|____________________|_________|________|___________|

| 2|«ԾՈՎԱԳՅՈՒՂ»         | 1364.03 | 1226.67|   137.36  |

|__|____________________|_________|________|___________|

| 3|«ԿԱԼԱՎԱՆ»           |  878.54 | 872.63 |    5.91   |

|__|____________________|_________|________|___________|

| 4|«ԴՐԱԽՏԻԿ»           | 1982.81 | 1898.19|   84.62   |

|__|____________________|_________|________|___________|

| 5|«ԱՂԲԵՐՔ»            | 144.42  |  92.23 |   52.19   |

|__|____________________|_________|________|___________|

| 6|«ՇՈՐԺԱ»             | 1702.63 | 1622.38|   80.25   |

|__|____________________|_________|________|___________|

| 7|«ԱՐՏԱՆԻՇ»           | 975.97  | 819.06 |  156.91   |

|__|____________________|_________|________|___________|

| 8|«ՋԻԼ»               | 558.46  | 511.32 |   47.14   |

|__|____________________|_________|________|___________|

| 9|«ԾԱՓԱԹԱՂ»           | 831.94  | 749.09 |   82.85   |

|__|____________________|_________|________|___________|

|10|«ՓԱՄԲԱԿ»            | 489.68  | 396.91 |   92.77   |

|__|____________________|_________|________|___________|

|11|«ԴԱՐԱՆԱԿ»           | 671.07  | 576.80 |   94.27   |

|__|____________________|_________|________|___________|

|12|«ԱՐԵԳՈՒՆԻ»          | 328.55  | 185.31 |  143.24   |

|__|____________________|_________|________|___________|

|13|«ԳԵՂԱՄԱՍԱՐ»         | 255.53  | 146.99 |  108.54   |

|__|____________________|_________|________|___________|

|14|«ՆՈՐԱԿԵՐՏ»          | 414.5   | 236.53 |  177.97   |

|__|____________________|_________|________|___________|

|15|«ԾՈՎԱԿ»             |1013.28  | 565.46 |  447.82   |

|__|____________________|_________|________|___________|

|16|«ԼՃԱՎԱՆ»            | 535.54  | 235.89 |  299.65   |

|__|____________________|_________|________|___________|

|17|«ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐ»       |  83.14  | 63.10  |   20.04   |

|__|____________________|_________|________|___________|

|18|«ԱՐԾՎԱՆԻՍՏ»         | 285.93  | 193.68 |   92.25   |

|__|____________________|_________|________|___________|

|19|«ԾՈՎԻՆԱՐ»           | 820.25  | 729.39 |   90.86   |

|__|____________________|_________|________|___________|

|20|«ՎԱՐԴԵՆԻԿ»          | 370.39  | 289.78 |   80.61   |

|__|____________________|_________|________|___________|

|21|«ԶՈԼԱՔԱՐ»           | 211.02  | 173.51 |   37.51   |

|__|____________________|_________|________|___________|

|22|«ԱՍՏՂԱՁՈՐ»          | 101.06  |  66.02 |   35.04   |

|__|____________________|_________|________|___________|

|23|«ՎԱՂԱՇԵՆ»           | 149.68  | 117.20 |   32.48   |

|__|____________________|_________|________|___________|

|24|«ք. ՄԱՐՏՈՒՆԻ»       | 285.96  | 241.01 |   44.95   |

|__|____________________|_________|________|___________|

|25|«ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ»    | 631.46  | 499.53 |  131.93   |

|__|____________________|_________|________|___________|

|26|«ԼԻՃՔ»              | 659.89  | 422.87 |  237.02   |

|__|____________________|_________|________|___________|

|27|«ԾԱԿՔԱՐ»            |  97.21  | 64.58  |   32.63   |

|__|____________________|_________|________|___________|

|28|«ՁՈՐԱԳՅՈՒՂ»         |  232.1  | 160.94 |   71.16   |

|__|____________________|_________|________|___________|

|29|«ՎԱՐԴԱՁՈՐ»          | 237.83  | 195.67 |   42.16   |

|__|____________________|_________|________|___________|

|30|«ԵՐԱՆՈՍ»            | 550.65  | 423.84 |   126.81  |

|__|____________________|_________|________|___________|

|31|«ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ»       | 312.63  | 208.71 |   103.92  |

|__|____________________|_________|________|___________|

|32|«ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ»       |  263.3  | 167.40 |    95.90  |

|__|____________________|_________|________|___________|

|33|«ԳԱՎԱՌ»             |  249.54 | 170.36 |    79.18  |

|__|____________________|_________|________|___________|

|34|«ՆՈՐԱՏՈՒՍ»          | 2623.09 | 1819.75|   803.34  |

|__|____________________|_________|________|___________|

|35|«ՀԱՅՐԱՎԱՆՔ»         |  669.61 | 274.90 |   394.71  |

|__|____________________|_________|________|___________|

|36|«ԲԵՐԴԿՈՒՆՔ»         |  58.78  |  50.41 |    8.37   |

|__|____________________|_________|________|___________|

|37|«ԼՃԱՓ»              |  84.47  |  81.38 |    3.09   |

|__|____________________|_________|________|___________|

|38|«ԾՈՎԱԶԱՐԴ»          |  231.52 | 109.74 |   121.78  |

|__|____________________|_________|________|___________|

|39|«ՆՈՐԱՇԵՆ»           |  344.67 |  80.47 |   264.20  |

|__|____________________|_________|________|___________|

|40|«ՉԿԱԼՈՎԿԱ»          |  87.26  |  55.18 |    32.08  |

|__|____________________|_________|________|___________|

|41|«ԼՃԱՇԵՆ»            | 220.38  | 116.19 |   104.19  |

|_______________________|_________|________|___________|

|   ԸՆԴՀԱՆՈՒՐ           | 22584.25|17250.32|  5333.93  |

.______________________________________________________.

 

Աղյուսակ 7.1-1-ով ներկայացված ցուցանիշները կարող են պարունակել որոշակի անճշտություններ, պայմանավորված հետևյալ հանգամանքով. «Սևան» ԱՊ-ի տարածքը ներառում է ինչպես 1903.5 բացարձակ նիշից ցածր և բարձր տարածքներ: Նոր Մ 1:1000 տոպոհանույթը առկա է միայն 1905.0 մ նիշից ցածր տարածքների համար, այնինչ դրանից բարձր տարածքների համար կիրառվել է Մ 1:10000 տոպոհանույթը:

 

8. Տրանսպորտային ենթակառուցվածքը

 

Նախագծի մշակման շրջանակներում դիտարկվել են Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ազգային պարկով և դրան հարող տարածքներով անցնող միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների` ջրածածկման (1903.5 նիշը) և ողողման (1905.0 նիշը) հետ կապված հիմնախնդիրները: Այդ թվում` ամրագրվել են ջրածածկման ենթակա ճանապարհային հատվածները և դրանց ջրածածկման հավանական տարեթվերը (մինչև 2029 թվականը): Նախանշվել են մայրուղիների` ջրածածկումից հեռացնելու միջոցառումները, ներառյալ` ավտոճանապարհների կառուցման խոշորացված ծավալները, ինչպես նաև այդ նպատակով հողամասերի օտարման ծախսերը:

Մայրուղիների ջրածածկման խնդիրը լուծելու համար նախագծման փուլում դիտարկվել են մի շարք տարբերակներ, որի արդյունքում ընտրվել է Տրանսպորտային ուրվագծում /գծագիր «Տրանսպորտային ուրվագիծ»/ ներկայացված մայրուղիների վերակառուցման առաջարկվող ծրագիծը:

Հարկ է նշել, որ ավտոմոբիլային ճանապարհների նոր ծրագծի տարբերակը մշակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ, կրում է առաջարկության բնույթ և ենթակա է հետագա ճշտման:

Սևանա լճի պարագծով են անցնում 4 միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ (այսուհետև` մայրուղի).

1. Լճի հյուսիս-արևմուտքով, 12.0 կմ երկարությամբ` Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման մայրուղին.

2. Լճի հարավ-արևմուտքով, 64.0 կմ երկարությամբ` Մ-10 Սևան-Մարտունի Գետափ մայրուղին.

3. Լճի հարավով, 38.0 կմ երկարությամբ` Մ-11 Մարտունի-Վարդենիս-Ադրբեջանի սահման մայրուղին.

4. Լճի հյուսիս-արևելքով, 96 կմ երկարությամբ` Մ-14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս մայրուղին:

Մ-4 մայրուղին լճափով անցնելու տեղամասում I կարգի է, քառաշերտ երթևեկային մասով և բաժանարար գոտիով, զբաղեցնում է 35 մ լայնությամբ տարածք: Մ-4 մայրուղին 1905 նիշից ցածր մակարդակով է անցնում Մ-14-ի ճամփաբաժանին չհասած, կմ 67 - կմ 69 հատվածում: 1700 մ երկարությամբ այդ հատվածում ճանապարհը կարող է անցկացնել 1908 նիշով` տեղափոխելով այն երկաթուղուն զուգահեռ, մոտ 50 մ հեռավորությամբ:

Մ-10 մայրուղին II կարգի է, երկշերտ երթևեկային մասով և 15 մ հողային պաստառի լայնությամբ:

Ներկայումս մայրուղային ճանապարհների որոշ տեղամասեր ջրածածկման վտանգի տակ են: Այդ առումով վատթար վիճակում է Մ-10 մայրուղու սկզբնամասը, Լճաշեն համայնքի միջակայքով անցնող մոտ 3 կմ երկարությամբ հատվածը: 2009 թվականին ճանապարհն այդ հատվածում բարձրացվեց մինչև 1902 նիշը: Լճի կողմից շարված են մետաղացանցե արկղեր` լցված քարով (գաբիոններ): Ներկայումս ճանապարհի հակառակ կողմում ճահիճ է գոյացել, որին սնուցում են լիճը` ճանապարհի հողային պաստառի միջով ջրի ներթափանցման հետևանքով և շրջակա միջավայրից դեպի լիճ հոսող տեղումների և ձնհալի ջրերը: Ճահճի մակարդակը տարվա ընթացքում փոփոխական է. հաղորդակից անոթների սկզբունքով այն ամռան ամիսներին գրեթե հավասարվում է լճի մակարդակին (լիճը սնուցում է ճահճին), իսկ գարնանային ու աշնանային ամիսներին` հորդառատ տեղումների և ձնհալի հետևանքով ճահճի մակարդակը բարձրանում է (ճահիճը սնուցում է լճին), ինչն այս ցիկլի մեջ ամենաանցանկալի երևույթն է: Բացի այդ, ճահճի գոյացումից հետագայում խուսափելու համար կարիք կլինի մինչև 1905.0 մ բարձրացնել հողի նիշը, ինչը գրունտային ջրերի բարձր մակարդակի հետևանքով կարող է հանգեցնել հողերի աստիճանական աղակալմանը: Մյուս կողմից, եթե նույնիսկ հաշվի չառնենք այս տհաճ երևույթը, ապա լճափի 3 կմ երկարությամբ այս հատվածը հավերժ կորած կլինի որպես լողափ, իսկ ճանապարհի մակերևույթից անձրևաջրերը դեպի լիճ կտանեն տարատեսակ քսայուղեր, իսկ ավտոմոբիլային արտանետումները, հատկապես կոշտ, կաղտոտեն լճի ջուրը:

Մ-10 մայրուղու Լճաշեն-Հայրավանք հատվածում լճափը ամենակտրտվածն է, բազմաթիվ ծովախորշերով և թերակղզիներով, ընդ որում, նշված տեղամասում ճանապարհը անցնում է լճի անմիջապես ափով և 1905.0 մ նիշից ցածր նիշերով: Գործող ճանապարհի` ջրածածկման ենթակա տեղամասերն առանձին-առանձին հեռացնելը նպատակահարմար չէ, քանի որ կխաթարվի ճանապարհի ծրագծի անընդհատությունը:

Ինչպես նշվել է վերևում, մայրուղային ճանապարհների նոր ծրագծի տարբերակը կրում է առաջարկության բնույթ, ուստի ենթակա է լրացուցիչ քննարկման: Ընդ որում եթե քննարկումների արդյունքում ընդունվի Լճաշեն համայնքի տարածքում լիցքի միջոցով ճանապարհահատվածի նիշը բարձրացնելու և ռեկրեացիոն կամ տնտեսական նպատակների համար տարածքը օգտագործելու տարբերակը, անհրաժեշտ կլինի կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ` ապահով ինժեներական լուծումների ընտրության նպատակով:

Սույն նախագծի տրանսպորտային ուրվագծով նախատեսված առաջարկությամբ, նախատեսվում է Մ-10 մայրուղու Լճաշեն-Հայրավանք հատվածում նոր ճանապարհահատված կառուցել, որը կշրջանցի 1905.0 նիշը, ներդաշնակորեն կկրկնի լճափի ելևէջները և բավարար լայնությամբ լողափ կապահովի: Նորը կառուցելուց հետո հին ճանապարհը զբաղեցնող տարածքը ռեկուլտիվացիայի կենթարկվի և տարածքը կօգտագործվի որպես լողափ: Քանի որ Լճաշեն-Հայրավանք տարածքում ափի ռելյեֆը շատ կտրտված է ու ժայռային` նպատակահարմար կլինի խորը հանույթների տեղերում ճանապարհն անցկացնել կարճ թունելներով: Թունելները կարելի է կառուցել բաց եղանակով և հետո ծածկել, ստեղծելով էկոդուկներ` մարդկանց, ընտանի և վայրի կենդանիների մուտքն ու ելքը անկաշկանդ ապահովելու համար: Առանձնացված են թվով 10 այդպիսի տեղամասեր, որոնց միջին երկարությունը կազմում է մոտ 200 մ: Այդ թունելների կառուցումն ու շահագործումը համեմատաբար քիչ ծախսատար կլինեն, շնորհիվ բաց եղանակով կառուցման և բնական օդափոխության հնարավորության:

Լճաշեն-Հայրավանք տեղամասի երկարությունը կազմում է 24.3 կմ: Քանի որ առաջարկվող նոր ծրագծով ճանապարհը մի քանի հատվածում միանում է հնին, ուստի հնարավորություն է ընձեռնվում ծրագիծը բաժանել հինգ տեղամասերի` առանձին-առանձին կառուցելու և շահագործման հանձնելու նպատակով: Դա կհեշտացնի և կառուցման աշխատանքները և շահագործումը` այն առումով, որ ամեն մի հատվածի կառուցումից հետո կարելի է անմիջապես այն շահագործման հանձնել:

Ստորև աղյուսակում բերված են Լճաշեն-Հայրավանք տեղամասի վերը նշված հինգ հատվածների երկարությունները.

 

Աղյուսակ N 8.-1

 

.____________________________________.

|Տեղամասի անվանումը   |Երկարությունը,|

|                     |կմ            |

|_____________________|______________|

|Լճաշեն-Նորաշեն       |     7.9      |

|_____________________|______________|

|Նորաշեն-Ծովազարդ     |     2.2      |

|_____________________|______________|

|Ծովազարդ-Լճափ        |     3.9      |

|_____________________|______________|

|Լճափ-Բերդկունք       |    6.55      |

|_____________________|______________|

|Բերդկունք-Հայրավանք  |    3.75      |

|_____________________|______________|

|Ընդամենը             |    24.3      |

.____________________________________.

 

Ճանապարհահատվածների կառուցման առաջնահերթությունը կթելադրվի տվյալ հատվածում լճի նկատմամբ գործող ճանապարհի ամենացածր նիշով (տես Աղյուսակ 8-2): Այսպես, օրինակ, ընդունվել է, որ գործող ճանապարհը պետք է հեռացվի լճափից այն ժամանակ, երբ լճի մակարդակը ցածր է մնում ճանապարհից 1.5 մետրով:

Դրությունը բարդ է Մ-11 մայրուղու Ծովինար-Արծվանիստ-Կարճաղբյուր-Ծովակ տեղամասում, որտեղ ճանապարհը տեղ-տեղ անցնում է 1903.5 նիշից ցածր մակարդակով: Այս տարածքում լճափի թեքությունն անչափ փոքր է և 1903.5 մ-ի հասնելու դեպքում լիճը կառաջանա 300-500 մետրով: Այս տեղամասում հարկ կլինի գործող ճանապարհը լճափից հեռացնել երկու հատվածներով:

Առաջինը` Ծովինար-Արծվանիստ 4.2 կմ երկարությամբ հատվածն է: Այս տարածքում ռելյեֆը ցածր է հատկապես Արծվանիստ գյուղի մատույցներում և գյուղից հետո: Դա է պատճառը, որ այդ տեղամասերում նախատեսվել է երկու ուղեկամուրջ 850 մ և 450 մ երկարությամբ:

Երկրորդը` Կարճաղբյուր-Ծովակ հատվածն է 8.6 կմ երկարությամբ: Կարճաղբյուր գյուղի դիմաց լիճն արդեն ողողել է մայրուղու կողնակը և ընդհուպ մոտեցել երթևեկային մասին: Չնայած, որ ճանապարհը լճից բարձր է 2.7 մ, սակայն ճանապարհի հիմնատակը բաղկացած է մանրահատիկ ավազից և ալիքները անկաշկանդ ողողում են ճանապարհի հիմնատակը մոտ 100 մ երկարությամբ հատվածում: Կարճաղբյուր-Ծովակ տեղամասի միջնամասում ճանապարհն անցնում է ցածր նիշերով և տեղ-տեղ լճի մակարդակը միայն մեկ մետրով է ցածր ճանապարհից: Բնականաբար, այդ տեղամասերում սկսվել է ճահճացման երևույթը:

Մ-14 մայրուղին III կարգի է, հողային պաստառի լայնությունը 12 մ է: Մ-14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի միայն Շորժա համայնքի սահմաններում 40 մ երկարությամբ հատվածն է անցնում 1905 նիշից ցածր մակարդակով: Այդ տեղամասում ճանապարհն անցնում է երկաթուղուն զուգահեռ, մոտ 100 մ հեռավորությամբ: Երկաթուղու նիշը 1906.8 մ է: Այստեղ կարելի է առաջարկել երկու տարբերակ, կամ էլ այդ տարբերակների համատեղումը: Առաջինը` ճանապարհի նիշը բարձրացնել մինչև 1905.5 մ մակարդակը, իսկ երկրորդը` ճանապարհը տեղաշարժել դեպի երկաթուղին:

Օտարման տակ ընկած հողամասերի արժեքը որոշված է կադաստրային քարտեզներից և տվյալներից: Հողատեսքերի գնահատականը տրված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Ճանապարհների օտարման գոտում եղած կառուցվածքների արժեքի մասին տեղեկություններ չկան:

 

Աղյուսակում 8.2-ում բերված են Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ մայրուղային ճանապարհները ջրածածկումից դուրս բերելու տեղամասերը և նոր ճանապարհների կառուցման շինարարական աշխատանքների խոշորացված ծավալներն ու ժամանակացույցը:

Վերականգնման ենթակա ճանապարհահատվածների երկարություններն ու շինարարական աշխատանքների իրականացման փուլերը բերված են Աղյուսակ N 8-3-ում:

 

.__________________________________________________________________________

|Մայրու- |Լճափից|Տեղամասի    |Արհեստական     |Հողատեսքերի     |Օտարման    |

|ղու ան- |հեռաց-|անվանումը և |կառուցվածքներ  |պատկանելիությու-|գոտու      |

|վանումը |վող   |երկարութ-   |հատ/ընդհ.      |նը, հա          |հողատեսքերի|

|        |ճանա- |յունը, կմ   |երկ., մ        |                |և  կառուց- |

|        |պարհի |            |               |                |վածքների   |

|        |երկա- |            |               |                |կադաստրային|

|        |րութ- |            |               |                |արժեքը,    |

|        |յունը,|            |               |                |մլն. դրամ  |

|        |կմ    |            |               |                |           |

|        |      |            |               |                |           |

|        |      |            |               |                |           |

|        |      |            |               |                |           |

|        |      |            |               |                |           |

|        |      |            |_______________|________________|___________|

|        |      |            |Թունել-|ՈՒղեկա-|Համայն- |Սևան   |հողա-|կա-  |

|        |      |            |ներ    |մուրջ- |քային   |ազգային|տես- |ռուց-|

|        |      |            |       |ներ    |սեփական,|պարկ   |քեր  |վածք-|

|        |      |            |       |       |պետական |       |     |ներ  |

|________|______|____________|_______|_______|________|_______|_____|_____|

| Մ-10   | 24.3 |Լճաշեն-     | 5/930 |   -   |  20.15 |       |  13 |տվյալ|

|        |      |Նորաշեն-7.9 |       |       |  _____ |       |     |ներ  |

|        |      |            |       |       |  1.77  |       |     |չկան |

|        |      |            |       |       |  _____ |       |     |     |

|        |      |            |       |       |  0.14  |       |     |     |

|        |______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|        |      |Նորաշեն-    | 1/390 |   -   |  4.54  |       |  4  |     |

|        |      |Ծովազարդ-2.2|       |       |  ____  |       |     |     |

|        |      |            |       |       |  0.73  |       |     |     |

|        |      |            |       |       |  ____  |       |     |     |

|        |      |            |       |       |    -   |       |     |     |

|        |______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|        |      |Ծովազարդ-   |   -   |   -   |  3.78  |       |  19 |     |

|        |      |Լճափ - 3.9  |       |       | _____  |       |     |     |

|        |      |            |       |       |  1.86  |       |     |     |

|        |      |            |       |       | _____  |       |     |     |

|        |      |            |       |       |  0.62  |       |     |     |

|        |______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|        |      |Լճափ -      | 4/740 |   -   |  8.42  |       |  23 |     |

|        |      |Բերդկունք - |       |       | _____  |       |     |     |

|        |      |6.55        |       |       |  3.98  |       |     |     |

|        |      |            |       |       | _____  |       |     |     |

|        |      |            |       |       |  0.19  |       |     |     |

|        |______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|        |      |Բերդկունք - |   -   |   -   |  5.16  |  39.2 | 103 |     |

|        |      |Հայրավանք - |       |       |  ____  |       |     |     |

|        |      |3.75        |       |       |  3.77  |       |     |     |

|        |      |            |       |       |  ____  |       |     |     |

|        |      |            |       |       |  0.69  |       |     |     |

|________|______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|  Մ-11  | 12.8 |Ծովինար-    |   -   | 2/1350|  12.63 |       | 43  |     |

|        |      |Արծվանիստ - |       |       |  _____ |       |     |     |

|        |      |4.2         |       |       |  11.20 |       |     |     |

|        |      |            |       |       |  _____ |       |     |     |

|        |      |            |       |       |   4.86 |       |     |     |

|        |______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|        |      |Կարճաղբյուր-|   -   |   -   |   4.01 |  42.9 | 104 |     |

|        |      |Ծովակ - 8.6 |       |       |   ____ |       |     |     |

|        |      |            |       |       |   0.07 |       |     |     |

|        |      |            |       |       |   ____ |       |     |     |

|        |      |            |       |       |   3.39 |       |     |     |

|________|______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|  Մ-4   |  1.7 |կմ 67- կմ 69|   -   |   -   |   1.45 |  14.4 | 40  |     |

|        |      |            |       |       |   ____ |       |     |     |

|        |      |            |       |       |   0.13 |       |     |     |

|        |      |            |       |       |   ____ |       |     |     |

|        |      |            |       |       |   6.35 |       |     |     |

|________|______|____________|_______|_______|________|_______|_____|     |

| Մ-14   | 0.5  |Շորժա       |   -   |   -   |    -   |       |  -  |     |

|        |      |համայնքի    |       |       |        |       |     |     |

|        |      |տարածքում   |       |       |        |       |     |     |

|________|______|____________|_______|_______|________|_______|_____|     |

|ընդամենը|38.45 |            |       |       |  60.14 |  96.5 | 559 |     |

|        |      |            |       |       |  _____ |       |     |     |

|        |      |            |       |       |  23.51 |       |     |     |

|        |      |            |       |       |  _____ |       |     |     |

|        |      |            |       |       |  16.24 |       |     |     |

.__________________________________________________________________________

 

._________  _____________________________________.

|Մայրու- |  |Գործող    |Նոր       |Նոր ճանապարհա-|

|ղու ան- |  |ճանապարհի |ճանապարհա-|հատվածների    |

|վանումը |  |ցածրագույն|հատվածների|կառուցման     |

|        |  |նիշը      |կառուցման |հաջորդականութ-|

|        |  |2010 թ    |ավարտի    |յունն ըստ     |

|        |  |դրությամբ,|տարեթիվը  |փուլերի       |

|        |  |     մ    |          |I փուլ, լճի   |

|        |  |          |          |մակարդակը     |

|        |  |          |          |1900-1901 մ   |

|        |  |          |          |(2010-2015 թթ)|

|        |  |          |          |II փուլ, լճի  |

|        |  |          |          |մակարդակը     |

|        |  |          |          |1901-1902 մ   |

|        |  |          |          |(2015-2020 թթ)|

|        |  |          |          |III փուլ, լճի |

|        |  |          |          |մակարդակը     |

|        |  |          |          |1902-1903.5 մ |

|        |  |          |          |(2021-2029 թթ)|

|________|  |__________|__________|______________|

| Մ-10   |  |  1902.0  |   2016   |      II      |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |__________|__________|______________|

|        |  |  1902.0  |   2016   |      II      |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |__________|__________|______________|

|        |  | 1901.0   |   2012   |      I       |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |__________|__________|______________|

|        |  | 1901.3   |   2013   |      I       |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |__________|__________|______________|

|        |  | 1903.5   |   2026   |     III      |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|________|  |__________|__________|______________|

|  Մ-11  |  |  1903.0  |   2024   |     III      |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |__________|__________|______________|

|        |  |  1901.3  |   2013   |       I      |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|________|  |__________|__________|______________|

|  Մ-4   |  |  1902.0  |   2016   |      II      |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|________|  |__________|__________|______________|

| Մ-14   |  |  1902.0  |   2016   |      II      |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|________|  |__________|__________|______________|

|ընդամենը|  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

|        |  |          |          |              |

._________  _____________________________________.

 

Վերականգնման ենթակա ճանապարհահատվածների երկարություններն ու կապիտալ

ներդրումների չափն` ըստ փուլերի

 

Աղյուսակ N 8.-3

 

.__________________________________________.

|Ճանապարհահատվածների     |Ճանապարհահատվածի |

|վերականգնման փուլերը    |երկարությունը, կմ|

|________________________|_________________|

|I փուլ (2010-2015 թթ.)  |                 |

|________________________|_________________|

|Ծովազարդ - Լճափ         |      3.9        |

|________________________|_________________|

|Լճափ - Բերդկունք        |     6.55        |

|________________________|_________________|

|Կարճաղբյուր - Ծովակ     |      8.6        |

|________________________|_________________|

|Ընդամենը                |     19.05       |

|________________________|_________________|

|II փուլ (2015-2020 թթ.) |                 |

|________________________|_________________|

|Լճաշեն - Նորաշեն        |      7.9        |

|________________________|_________________|

|Նորաշեն - Ծովազարդ      |      2.2        |

|________________________|_________________|

|Մ-4 ԿՄ 67 - ԿՄ 69       |      1.7        |

|________________________|_________________|

|Շորժա համայնքի տարածքում|      0.5        |

|________________________|_________________|

|Ընդամենը                |     12.3        |

|________________________|_________________|

|III փուլ (2020-2029թթ.) |                 |

|________________________|_________________|

|Բերդկունք - Հայրավանք   |     3.75        |

|________________________|_________________|

|Ծովինար - Արծվանիստ     |      4.2        |

|________________________|_________________|

|Ընդամենը                |     7.95        |

|________________________|_________________|

|Ընդամենը                |     39.3        |

.__________________________________________.

 

Փոքր Սևանի ափով, նախ Մ-4, ապա Մ-14 մայրուղիներին զուգահեռ անցնում է Երևան-Սևան-Շորժա-Վարդենիս-Սոտք միագիծ երկաթուղին: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով այն ջրածածկվող կամ ողողվող հատվածներ չունի:

Սևանա լճի կենտրոնական գոտում նախատեսվել է նաև ջրային տրանսպորտի ստեղծման հնարավորություն, էկոլոգիական նորմերի պահպանմամբ: Այն նպատակաուղղված է լճափերի միջև տրանսպորտային մատչելիության օպտիմալացմանը և ընդհանուր բեռնվածության հավասարաչափ բաշխմանը հանգստի համար առանձնացված գոտիներում: Ամբողջ լճի պարագծով նախատեսվել են կառամատույցների կազմակերպման համար տարածքային առումով հարմարավետ տեղամասեր: Սևան, Ծովագյուղ և Լճաշեն տարածքային հատվածներում տարածքներ են նախատեսվել ավտոկայանատեղերի համար, որտեղ հանգստացողները կարող են թողնել իրենց ավտոտրանսպորտը և այնուհետև ուղևորվել ջրային տրանսպորտով դեպի իրենց նախընտրած հանգստյան տարածք տարբեր երթուղիներով:/տես գծագիր` «Տրանսպորտային ուրվագիծ»/:

 

Լուսանկար 8.-1.

Մ-10 մայրուղու կմ 1-կմ 3 տեղամասում վերակառուցվող ճանապարհի աջակողմյան հատվածը

 

Լուսանկար 8.-2.

Մ-10 մայրուղու կմ 1-կմ 3 շինարարության ընդհանուր տեսքը

 

Լուսանկար 8.-3.

Շորժա. տեսքը ճանապարհից

 

Լուսանկար 8.- 4.

Շորժա. տեսքը լճափից

 

Լուսանկար 8.- 5.

Արծվանիստ գյուղի հատված /Արփա-Սևան/

 

Լուսանկար 8.- 6.

Կարճաղբյուր գյուղի տեղամաս

 

__________________________________

ԻՐՏԵԿ - լուսանկարները չեն բերվում

 

9. Ինժեներական ենթակառուցվածքները

 

Սևանա լճի Կենտրոնական գոտու տարածքների ինժեներական ենթակառուցվածքը կազմում է ողջ ավազանի ինժեներական ենթակառուցվածքի անբաժանելի մասը, որի կարգավորման և կատարելագործման հիմնահարցերի լուծումը ներկայացված է Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծում:

Կենտրոնական գոտում հողերի օգտագործման փաստացի և հանգստի համար կամ առողջարարական նպատակներով նախատեսվող գործառական գոտիներում` ինժեներական ենթակառուցվածքի կարգավորումը և կատարելագործումը սերտ շաղկապված է հարակից տարաբնակեցման համակարգի ինժեներական ենթակառուցվածքի կարգավորման և կատարելագործման հետ: Փաստացի գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքը պահանջում է կապիտալ նորոգում և հետագա կանոնավոր շահագործում, իսկ հեռանկարում` նոր, առաջատար տեխնոլոգիաների կիրառում ջրամատակարարման, ջրատաքացման և ջեռուցման, կեղտաջրերի մաքրման ու հեռացման ոլորտներում:

Շենքերի և շինությունների ջերմամատակարարումը նախատեսվում է իրականացնել էլեկտրական մարտկոցների միջոցով, իսկ տաք ջրամատակարարումն` էլեկտրատաքացուցիչների միջոցով:

Ջրապահանջը հաշվարկելիս, որպես հիմք ընդունվել են ՍՆիՊ 2.04.01-84*-ը, ջրապահանջի գործող նորմերը, Սևանա լճի առափնյա տարածքների հանգստացող մարդկանց քանակը:

 

9.1. Ջրամատակարարում

 

Ջրամատակարարման և կենցաղային կոյուղացման բաժինը մշակելիս, որպես հաշվարկման հիմք ընդունվել է Սևանա լճի կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծերը:

Առկա իրավիճակը

Նախկինում Սևան քաղաքը ջուր էր ստանում երեք աղբյուրներից:

1) Հացառատի աղբյուրներ (520-600 լ/վրկ) պոմպերով

2) Լճաշեն (նոր կառուցվող) 150 լ/վրկ:

3) Բետխեմ (Ձկնգետի) - Սևան - Թերակղզի և ափամերձ շրջաններ 15-20 լ/վրկ

Սևանա լճի մակարդակի բարձրանալու պատճառով Հացառատ - Սևան ջրագիծը Չկալովկա համայնքի տարածքի մոտից, մնացել է ջրի տակ, ուստի դադարացվել է Հացառատի աղբյուրներից Սևան քաղաքի ջրամատակարարումը: Հայջրմուղկոյուղուց ստացված տեղեկատվության համաձայն Հացառատի գլխամասային կառույցների (կապտաժների) տարածքի գործող պոմպակայանի պոմպերը փոխվել և հաշվարկվել են միայն ջրագծին հարակից գյուղերի ջրամատակարարումն ապահովելու համար: Հացառատի աղբյուրներից (D = 400-500 մմ, Q = 500-600 լ/վրկ) ջրատարով պոմպակայանի միջոցով խմելու ջուր են ստանում միայն գյուղական համայնքները` Հայրավանքը, Լճափը, Ծովազարդը, Նորաշենը, Չկալովկան այն էլ օրը երկու ժամ, պոմպերի աշխատանքի էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համար: Կապտաժներից հեռացվող ավելցուկային ջրերը թափվում են Սևանա լիճը:

Սևան քաղաքի ջրամատակարարումն ապահովելու համար վերջին երեք-չորս տարիներին, Լճաշեն համայնքի մոտ, Սևանա լճում գործող մեկ խորքային հորի մոտ կառուցվեցին ևս երկու խորքային հորեր, որոնցից ջուրը 140-150 լ/վրկ քանակով, Սևան քաղաքի մոտ կառուցված երկրորդ աստիճանի պոմպակայանով և վարակազերծումով լցվում է 1948 մ բացարձակ նիշում կառուցված թվով երկու 1000 մ3 տարողության օրվա կարգավորիչ ջրամբար: Այս ջրաքանակը դարձյալ լիովին չի ապահովում Սևան քաղաքի ջրասպառողների խմելու տնտեսական կարիքների պահանջը:

Ձկնգետի ակունքներում մոտ 2700 մ բացարձակ նիշերում գտնվում են ջրընդունիչ կառույցներ, որոնց հաշվարկային հզորությունը կարող է հասնել մինչև 140 լ/վրկ: 30-40 տարի առաջ կառուցված գլխամասային կառույցները` թվով 46 կապտաժները վնասված են, ֆիլտրացիոն շերտերը խցանված: Վերջին տարիներին կառուցված 13 հատ կապտաժները կարողանում են ապահովել մոտ 15 լ/վրկ ջրաքանակ: Կապտաժներից մինչև Սևանա լճի առափնյա տարածք (Ծովագյուղի մոտ) 22 կմ երկարության Փ 530 մմ ջրատարի մոտ 7-8 կմ հատվածը գտնվում է վթարային վիճակում, որի պատճառով ջրատար է մտնում փաստացի 10 լ/վրկ ջուր` առանց վնասազերծվելու ու համապատասխան մաքրման: Բացի այդ, Ձկնագետի ներքին հոսանքի տարածքում նախկինում գործող հորերը ներկայումս խցանված են և չեն գործում: Սևանա լճի ջրի մակարդակի բարձրանալու պատճառով Սևանավանքից վերև Ձկնգետի ջրագիծը մոտ 5 կմ երկարությամբ մնացել է ջրի տակ, որը տեղափոխվելու է ափամերձ հատվածից մոտ 2 կմ հեռավորությամբ (Հայջրմուղկոյուղուց ստացված տեղեկատվության համաձայն):

Բետխեմ (Ձկնգետի) - Սևան - Թերակղզի ջրատարի ջուրը տրվում է միայն ափամերձ շրջաններին` Սևանատուր, Փիրուզ -Լազուր, Մաքրման կայան, Իշխան, Արեգունի հատվածին:

Արևիկ հանգստյան գոտու ջրամատակարարումն իրականացվում է խորքային հորից:

Վերը նշված հանգստի գոտիներում բացակայում են ջրամատակարարման օրվա կարգավորիչ ջրամբարները (ՕԿՋ):

Ըստ «Հայջուր» ընկերության տեղեկանքի` նախագծվող տարածքների հարևանությամբ գտնվող բնակավայրերի ջրամատակարարումը ապահովող ջրաղբյուրների հզորությունները հետևյալն են.

 

Աղյուսակ 9.1.-1

.____________________________________________________________.

|  | Տարածքի անվանումը   |Բնակավայրի անվանումը  |Ջրաղբյուրի  |

|  |                     |                      |հզորությունը|

|  |                     |                      |լ/վրկ       |

|__|_____________________|______________________|____________|

| 1|         2           |           3          |     4      |

|__|_____________________|______________________|____________|

|1 |Հայրավանք            |Հացառատ               |  520-600   |

|__|_____________________|______________________|____________|

|2 |Կարմիր գյուղ-Սարուխան|Սարուխանի Կարմիր գյուղ|    700     |

|__|_____________________|______________________|____________|

|3 |Լանջաղբյուր-Երանոս   |Գեղարքունիք           |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Սպիտակ              |     4      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Մեծ                 |     2      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Փոքր                |    4.5     |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Երանոս                |    25      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Լանջաղբյուր           |  7/42.5    |

|__|_____________________|______________________|____________|

|4 |Վարդաձոր-Ձորագյուղ   |Վարդաձոր              |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Աղբյուրակներ        |    32      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Ձորագյուղ             |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Բոռ-Բոռ             |  50/82.0   |

|__|_____________________|______________________|____________|

|5 |Մարտունի-Զոլաքար     |Մարտունի              |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Ծակքար              |   300      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Հոպոյի վար            |    25      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Զոլաքար               |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Կրաջուր             |  18/343    |

|__|_____________________|______________________|____________|

|6 |Վարդենիկ-Կարճաղբյուր |Վարդենիկ              |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |անանուն               |    47      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Ծովինար               |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Նամելես             |    22      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Քառաչառ             |    25      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Արծվանիստ             |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Նամելես               |    22      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Կարճաղբյուր           |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Լճավանի աղբյուրներ  |  14/130    |

|__|_____________________|______________________|____________|

|7 |Գեղամասար-Շորժա      |- Գեղամասար           |     4      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Արեգունի            |     2      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Դարանակ               |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Ցորենի դաշտ         |    1.5     |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Անդրանիկի           |     2      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Ֆերմաների           |     3      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Փամբակ                |     2      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Ծափաթաղ               |     3      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Ջիլ                   |     3      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Արդանիշ               |     3      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |Շորժա                 |            |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Սև  սարի            |    10      |

|  |                     |______________________|____________|

|  |                     |- Խորքային հոր        |  4.5/38.0  |

.____________________________________________________________.

 

Քանի որ, Մարտունի - Վարդենիս -Շորժա հատվածի քաղաքային և գյուղական բնակավայրերին տրվող ջրաքանակը բավարարում է միայն տվյալ բնակավայրերին` Սևանա լճի Մարտունի - Վարդենիս -Շորժա հատվածների առափնյա տարածքների հանգստի գոտիների ջրամատակարարումն իրականացնելու համար անհրաժեշտ է մշակել այլ ջրաղբյուրներից ջրամատակարարման համապատասխան տարբերակներ:

 

9.2. Ջրամատակարարման ենթակառուցվածքի կատարելագործման միջոցառումներ

 

Հանգստի համար նախատեսված կառուցապատման ենթակա տարածքներում ջրի ապահովումը նախատեսվում է.

1) ԳՈՐԾՈՂ`

. Հացառատ-Սևան ջրատարից` 520-600 լ/վրկ (Հացառատ-Սևան ջրատարի գլխամասային կառույցների` կապտաժները վերանորոգվել և պոմպերը փոխվել են).

. Լճաշենի խորքային հորի միջոցով 150 լ/վրկ, իսկ վարակազերծումը կատարել քլորակայանի միջոցով.

. Ձկնագետի ակունքների ջրընդունիչ կառույցներից, որոնց հաշվարկային հզորությունը կարող է հասնել մինչև 140 լ/վրկ.

. Կարմիր Գյուղ - Սարուխան աղբյուրների ջրագծից 700 լ/վրկ.

. Մարտունի-Զոլաքար -աղբյուրների ջրագծից 343 լ/վրկ:

 

2) ՆԱԽԱՏԵՍՎՈՂ`

Հիմնական կառույցների` հյուրանոցների, հանգստի տների, պանսիոնատների, մոթելների և այլնի ջրով ապահովումը հնարավոր է իրականացնել տարածքների հարևանությամբ գտնվող բնակավայրերի ջրամատակարարման համակարգերից:

1) Հացառատ-Սևան ջրատար.

Հացառատի կապտաժների հզորությունը 520-600 լ/վրկ է: Տարածքը լրիվ ապահովված է ջրով:

. Հացառատ-Սևան ջրատարից սնուցվող Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա հանգստի գոտիների համար պահանջվող ջրաքանակը միանգամայն հնարավոր է իրականացնել այս ջրատարից, մուտքագծերի վրա տեղադրել բաշխիչ հորեր ջրաչափական հանգույցներով: Յուրաքանչյուր գոտու համար կառուցել լոկալ օրվա կարգավորիչ ջրամբարներ և պոմպակայան:

. Լճաշեն, Սևան (Քաղաքային և Սևանավանք) հանգստի գոտիների համար պահանջվող ջրաքանակը կարելի է ապահովել երկու տարբերակով`

ա/ Չկալովկա գյուղի վերջնամասում Հացառատի ջրագծի մոտ կառուցել ջրամբար, պոմպակայան և ջրագիծ, որով ջուրը կհասցվի մինչև Սևանավանք հատվածը.

բ/ Լճաշենի մոտ կառուցել խորքային հոր:

Քանի որ Ձկնգետի աղբյուրների ջուրը կայուն չէ` ունի սեզոնային տատանումներ, ուստի Ձկնգետի աղբյուրներից սնուցվող հանգստի գոտիների ջրապահովվածությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ կլինի Հացառատից կամ Լճաշենից սնուցվող ջրագիծը միացնել Ձկնգետի ջրագծին, կառուցելով կարգավորող հանգույց:

2) Սևանա լճի` Լճաշենի խորքային հոր

Լճաշենի մոտ Սևանա լճի գործող երեք խորքային հորերը նախատեսել, որպես Սևան քաղաքի ջրամատակարարման աղբյուր:

3) Բետխեմ (Ձկնգետի) - Սևան ջրատարից

. Վերանորոգել Ձկնագետի թվով 46 կապտաժները.

. Վերակառուցել ջրատարի 7-8 կմ երկարության վնասված հատվածները.

. Ձկնագետի ջրատարի երկրորդ մարիչ հորի մոտ կառուցել 2x2000 մ3 օրվա կարգավորիչ ջրամբարներ և քլորակայան:

Այս ջրատարից սնուցվող գոտիների միջանկյալ հատվածների համար լոկալ ՕԿՋ-ների և պոմպակայանների կառուցման անհրաժեշտություն չի առաջանա: Միայն ջրագծերի մուտքագծերի վրա անհրաժեշտ է տեղադրել բաշխիչ հորեր` ջրաչափական հանգույցներով:

Սևանա լճի առափնյա Ծովագյուղ, Աղբեք, Շորժա, Արտանիշ, Ջիլ, Դրախտիկ հատվածների ընդհանուր ջրաքանակը կազմում է մոտ 68.76 լ/վրկ, Սևան գոտու ջրաքանակը` 31.36 լ/վրկ:

Շահագործելով Ձկնգետի ջրատարը`

. վերը նշված գոտիների ջրամատակարարումն իրականացնել նախատեսվող երկու հատ 2000 մ3 տարողության օրվա կարգավորիչ ջրամբարներից,

. աղբյուրների հաշվարկային 140 լ/վրկ ջրաքանակից մնացորդային ջրաքանակը, իսկ հանգստյան սեզոնի դադարի ամիսներին` ամբողջ ջրաքանակը տալ Սևան քաղաքին:

. դադարեցնել Արևիկ հատվածի մոտ Սևանա լճի գործող խորքային հորի շահագործումը` տնտեսելով էլեկտրաէներգիայի ծախսը:

4) Կարմիր գյուղ աղբյուրների ջրագծից`

Կարմիր գյուղ աղբյուրների հզորությունը` 700 լ/վրկ է: Տարածքը լրիվ ապահովված է ջրով: Գավառ, Կարմիր գյուղ, Գեղարքունիք, Երանոս, ք. Մարտունի, Վաղաշեն, Ն. Գետաշեն հանգստի գոտիների համար պահանջվող ջրաքանակը` 12.93 լ/վրկ միանգամայն հնարավոր է իրականացնել այս ջրատարից, մուտքագծերի վրա տեղադրելով բաշխիչ հորեր` ջրաչափական հանգույցներով: Կառավարման տեսակետից նպատակահարմար է յուրաքանչյուր գոտու համար կառուցել լոկալ օրվա կարգավորիչ ջրամբարներ և պոմպակայան: Անհրաժեշտ է կառուցել ջրատար մինչև համապատասխան տարածք: Օրվա կարգավորիչ ջրամբարները պետք է ունենան սանիտարական գոտիներ:

5) Մարտունի - Զոլաքար աղբյուրների ջրագծից`

Մարտունի - Զոլաքար աղբյուրների հզորությունը` 700 լ/վրկ: Տարածքը լրիվ ապահովված է ջրով:

Նախագծով ընդգրկված առափնյա ներքոնշյալ տարածքները պրակտիկորեն ջրամատակարարման համակարգ չունեն.

Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Կարճաղբյուր, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ հանգստի գոտիների համար պահանջվող ջրաքանակը` 102.1 լ/վրկ միանգամայն հնարավոր է իրականացնել այս ջրատարից, մուտքագծերի վրա տեղադրել բաշխիչ հորեր ջրաչափական հանգույցներով: Կառավարման տեսակետից նպատակահարմար է յուրաքանչյուր գոտու համար կառուցել լոկալ օրվա կարգավորիչ ջրամբարներ և պոմպակայան: Անհրաժեշտ է կառուցել ջրատար մինչև համապատասխան տարածք:

6) Ակունքի աղբյուրներից

Ակունք գյուղը հարուստ է ջրի պաշարով: Աղբյուրների հզորությունը կարող է հասնել` 1000 լ/վրկ: Աղբյուրների ջրերը անգամ վնաս են հասցնում համայնքի տնտեսությանը` առաջացնելով ճահճացումներ: Ճահճացումը վերացնելու, հանգստի գոտիների և հարակից գյուղերի ջրապահովվածությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է Ակունք գյուղի աղբյուրները միացնել (կապտաժներ կառուցել), կառուցել ջրագիծ այն հասցնել մինչև հանգստի գոտիների տարածք:

Այս ջրագծի կառուցման դեպքում Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Կարճաղբյուր, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ գոտիների համար պահանջվող ջրաքանակը` 102.1 լ/վրկ միանգամայն հնարավոր է իրականացնել նաև այս ջրատարից, մուտքագծերի վրա տեղադրել բաշխիչ հորեր ջրաչափական հանգույցներով: Կառավարման տեսակետից նպատակահարմար է յուրաքանչյուր գոտու համար կառուցել լոկալ օրվա կարգավորիչ ջրամբարներ և պոմպակայան, անհրաժեշտ սանիտարական գոտիներով: Անհրաժեշտ է կառուցել ջրատար մինչև համապատասխան տարածք:

Աշխատանքային նախագծման փուլում օրվա կարգավորիչ ջրամբարների տեղն ընտրել այնպես, որ ջրամբարների հատակի նիշը լինի լճի մակարդակի նախատեսվող 1905 մ նիշից (ներառյալ ողողման նիշը) բարձր:

Սևանա լճի առափնյա հանգստի գոտիների ջրապահովվածությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ կլինի հանգստի գոտիները սնուցող բոլոր ջրագծերը միավորել` ստեղծելով միասնական համակարգ և կառուցելով մոտ 170 կմ ափամերձ ջրագիծ, կառուցել կարգավորող հանգույցներ, անհրաժեշտության դեպքում կառուցել նաև պոմպակայաններ:

Ջրամատակարարման ափամերձ օղակային համակարգը հնարավորություն կտա`

- հանգստի սեզոնի դադարի ամիսներին աղբյուրների ջրաքանակը տրամադրել հարակից բնակավայրերին, ինչպես նաև Սևան քաղաքին.

- հանգստի գոտիների համար կառուցվող օրվա կարգավորիչ ծավալների մեջ ունենալ հակահրդեհային պաշարի մեկ բաժին (մեկ ջրաղբյուրի դեպքում սեյսմիկ գոտում պահանջվում է հակահրդեհային կրկնակի ծավալ):

Ջրամատակարարման աշխատանքային նախագծի իրականացման փուլում, Գեղամասար-Շորժա տարածքում գործող խորքային հորի անհրաժեշտությունը կվերանա:

Սևանա լճի առափնյա կառուցապատման ենթակա գոտիների`

. Ներքին ջրամատակարարման ցանցի խողովակների տրամագիծը պետք է կազմի D=50-100 մմ:

. Յուրաքանչյուր հատվածի համար անհրաժեշտ է ապահովել հակահրդեհային անվտանգությունը` հիդրանտների միջոցով:

Աղյուսակ 9.2-1-ում բերված են ջրի հաշվարկային ծախսերը` ըստ նախագծով ընտրված տարածքային բաժանման:

 

Սևանա լճի ռեկրեացիայի համար նախատեսված տարածքների խմելու որակի

ջրի պահանջարկը և ջրահեռացման քանակը

 

Աղյուսակ 9.2.-1

.____________________________________________________________________.

|Տարածքների    |Տարողու-|Ջրասպառ-|Ջրապահանջի |Ջրահե- |Ջրամատակարարման|

|անվանումը     |թյունը  |ման     |քանակը     |ռացման |աղբյուրները    |

|              |(մարդ)  |նորման  |___________|քանակը |               |

|              |        |(լ/օր)  |մ3/օր|լ/վրկ|(մ3/օր)|               |

|______________|________|________|_____|_____|_______|_______________|

|Բերդկունք     |  623   |  200   | 125 | 1.45|  113  |Հացառատ-Սևան   |

|______________|________|________|_____|_____|_______|ջրատարից:      |

|Լճափ          | 1357   |  200   | 272 | 3.14|  245  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ծովազարդ      | 1095   |  200   | 219 | 2.53|  197  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Նորաշեն       | 1006   |  200   | 202 | 2.33|  182  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Չկալովկա      | 1531   |  200   | 306 | 3.55|  275  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Լճաշեն        |  933   |  200   | 187 | 2.16|  169  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ծովագյուղ     | 5780   |  200   |1156 |13.38| 1040  |Ձկնագետի վերին |

|______________|________|________|_____|_____|_______|հոսանքների     |

|Աղբերք        | 4915   |  200   | 983 |11.38|  885  |աղբյուրների    |

|______________|________|________|_____|_____|_______|ջրատարից:      |

|Շորժա         | 6056   |  200   |1212 |14.02| 1091  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Արտանիշ       | 5937   |  200   |1188 |13.75| 1069  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ջիլ           | 2843   |  200   | 569 | 6.58|  513  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ծափաթաղ       | 5187   |  200   |1038 | 12.0|  934  |Սևանա  լճից    |

|______________|________|________|_____|_____|_______|համապատասխան   |

|Փամբակ        | 4202   |  200   | 841 | 9.73|  757  |մաքրումից հետո:|

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Դարանակ       | 4337   |  200   | 868 |10.04|  782  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Արեգունի      |11366   |  200   |2274 |26.31| 2047  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Կարճաղբյուր   |  545   |  200   | 109 | 1.27|   99  |               |

|______________|________|________|_____|_____|_______|_______________|

|Արծվանիստ     | 2653   |  200   | 531 | 6.14|  478  |Նախատեսվող     |

|______________|________|________|_____|_____|_______|Ակունքի        |

|Ծովինար       | 4279   |  200   | 856 | 9.91|  771  |աղբյուրակապերից|

|______________|________|________|_____|_____|_______|կառուցվող      |

|Վարդենիկ      | 2007   |  200   | 402 | 4.65|  362  |ջրագծից        |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Զոլաքար       |  225   |  200   |  45 | 0.52|   41  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Աստղաձոր      |  481   |  200   |  97 | 1.11|   88  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Վաղաշեն       |  400   |  200   |  80 | 0.93|   72  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ք. Մարտունի   | 2136   |  200   | 428 | 4.95|  386  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ներքին Գետաշեն|  377   |  200   |  76 | 0.88|   68  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ձորագյուղ     |   88   |  200   |  18 | 0.2 |   17  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Երանոս        |  604   |  200   | 121 | 1.40|  109  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Գեղարքունիք   |   49   |  200   |  10 | 0.12|   9   |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Կարմիր Գյուղ  |  1676  |  200   | 336 | 3.88|  303  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Գավառ         |   332  |  200   |  67 | 0.77|   61  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Հայրավանք     |   167  |  200   |  34 | 0.39|   31  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Սևան          |  7415  |  200   | 2104| 20.6|  2415 |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Կալավան       |   260  |  200   |  52 |  0.6|   47  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Դրախտիկ       |  4167  |  200   | 834 | 9.65|  751  |               |

|______________|________|________|_____|_____|_______|               |

|Ընդամենը      | 90613  |  200   |18123| 210 | 16311 |               |

.____________________________________________________________________.

 

«Հայ Ջրմուղ-կոյուղու» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվությանը համաձայն, ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծերում, որպես ջրապահանջի հաշվարկի հիմք ընդունվում է 200 լ/օր մարդ ջրաքանակը` չնախատեսված ծախսերը ներառյալ:

Ստորև բերվում է նախագծվող կառույցների ջրամատակարարումը ապահովելու համար անհրաժեշտ կառուցվածքները` ըստ տարածքային բաժանման.

 

Սևանա լճի հանգստի համար նախատեսված տարածքների օրվա կարգավորիչ

ջրամբարների տարողությունը

 

Աղյուսակ 9.2.-2

.__________________________________________________.

|Տարածքների      |Մարդկանց|Ջրասպառման|Ջրամբարի     |

|անվանումները    |քանակը  |նորման    |տարողությունը|

|                |        |(լ/օր)    |_____________|

|                |        |          | հատ |  մ3   |

|________________|________|__________|_____|_______|

|Բերդկունք       |  623   |    200   |  -  |   -   |

|________________|________|__________|_____|_______|

|Լճափ            |  1357  |    200   |  2  |  300  |

|________________|________|__________|_____|_______|

|Չկալովկա        |  1531  |    200   |  2  |  150  |

|________________|________|__________|_____|_______|

|Լճաշեն          |  933   |    200   |  -  |   -   |

|________________|________|__________|_____|_______|

|Աղբերք          |  4915  |    200   |  2  |  300  |

|________________|________|__________|_____|_______|

|Շորժա           |  6056  |    200   |  2  |  700  |

|________________|________|__________|_____|_______|

|Արտանիշ         |  5937  |    200   |  -  |   -   |

|________________|________|__________|_____|_______|

|Ջիլ             |  2843  |    200   |  2  |  200  |

|________________|________|__________|_____|_______|

|Ծափաթաղ         |  5187  |    200   |  2  |  150  |

|________________|________|__________|_____|_______|

|Փամբակ          |  4202  |    200   |  2  |  150  |

|________________|________|__________|_____|_______|

|Դարանակ         |  4337  |    200   |  2  |  200  |

|________________|________|__________|_____|_______|

|Արեգունի        | 11366  |    200   |  2  |  3000 |

|________________|________|__________|_____|_______|

|Կարճաղբյուր     |  545   |    200   |  -  |   -   |

|________________|________|__________|_____|_______|

|Արծվանիստ       |  2653  |    200   |  2  |  200  |

|________________|________|__________|_____|_______|

|Ծովինար         |  4279  |    200   |  2  |  250  |

|________________|________|__________|_____|_______|

|Վարդենիկ        |  2007  |    200   |  2  |  150  |

|________________|________|__________|_____|_______|

|Զոլաքար         |  225   |    200   |  2  |  100  |

|________________|________|__________|_____|_______|

|Աստղաձոր        |  481   |    200   |  2  |  100  |

|________________|________|__________|_____|_______|

|Վաղաշեն         |  400   |    200   |  2  |  100  |

|________________|________|__________|_____|_______|

|ք. Մարտունի     |  2136  |    200   |  2  |  300  |

|________________|________|__________|_____|_______|

|Ներքին Գետաշեն  |  377   |    200   |  2  |  100  |

|________________|________|__________|_____|_______|

|Ձորագյուղ       |   88   |    200   |  2  |  100  |

|________________|________|__________|_____|_______|

|Երանոս          |  604   |    200   |  2  |  150  |

|________________|________|__________|_____|_______|

|Կարմիր Գյուղ    |  1676  |    200   |  2  |  300  |

|________________|________|__________|_____|_______|

|Գավառ           |  332   |    200   |  2  |  100  |

|________________|________|__________|_____|_______|

|Սևան            | 13415  |    200   |  2  |  600  |

|________________|________|__________|_____|_______|

|Դրախտիկ         |  4167  |    200   |  2  |  250  |

|________________|________|__________|_____|_______|

|Սևանավանք       |  6000  |    200   |  2  |  400  |

.__________________________________________________.

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2011
N 177-Ն
Որոշում