Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ ...

 

 

040.0806.191298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 806

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին 1998 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) միջազգային պայմանագրերի վավերացում.

- Եվրոհամայնքի (վարկատու) և Հայաստանի Հանրապետության (վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (վարկառուի գործակալ) միջև վարկային համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության և Եվրոհամայնքի միջև փոխըմբռնման հուշագիր,

- Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր,

- Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր,

բ) «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,

գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,

դ) «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում),

ե) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (հսկիչ-դրամարկղային մեքենաների վերաբերյալ, քվեարկություն),

զ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք (երկրորդ ընթերցում):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.1998
N 806
Որոշում