Սեղմել Esc փակելու համար:
Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՍՍԵՆԻ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0389.040511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2011 թվականի N 389-Ա

 

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՍՍԵՆԻ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2011 թվականի մայիսի 10-13-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին ծրագրային բյուջետավորման իրականացման գործընթացում» երկկողմանի և «Հարավային Կովկասում տնտեսության խթանումը» տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում աշխատանքային-ծանուցողական այցին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Սաֆարյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.05.2011
N 389-Ա
Որոշում