Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0394.050511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2011 թվականի N 394-Ա

 

ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի խորհրդի 44-րդ նիստը և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող խորհրդի 17-րդ նիստը 2011 թվականի հունիսի 1-2-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել նիստերի անցկացման ծրագրերը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել նիստի մասնակիցներին Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի անվճար տրամադրումը և նրանց սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած ցուցակների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստերի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, սուրճի ընդմիջումների, դահլիճի վարձակալության, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, թարգմանչական ծառայությունների, գրենական պիտույքների և տպագրական աշխատանքների հետ կապված ծախսերը` 13048000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.05.2011
N 394-Ա
Որոշում