040.0814.211298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 04 խմբի 15 ենթախմբով թեմատիկ ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները պակասեցնել 6550,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով թիվ 1 հավելվածի 04 խմբի 15 ենթախմբով հաստատված ընթացիկ ծախսերի հատկացումները համաձայն հավելված:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 21-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 814 ՈՐՈՇՄԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 04 ԽՄԲԻ 15 ԵՆԹԱԽՄԲՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ
________________________________________________________________________
Թիվ Թիվ Գումարը
Ը/Կ (հազ. դրամ)
________________________________________________________________________
1. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 1307,0
այդ թվում`
ա) դենդրոպարկ 777,0
բ) մանրէների ավանդադրման կենտրոն 377,0
գ) գիտատեխնիկական կենտրոն 153,0
2. Մատենադարան 1185,0
3. Կառավարման և տնտեսական բարեփոխումների 1069,0
ինստիտուտ
4.Հայկական հուշարձանների համահավաք 420,0
5. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 2569,0
________________________________________________________________________
Ընդամենը 6550,0