Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0485.020511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 485-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում 2009 թվականին ձեռք բերված հակակարկտային համակարգի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 41.753.955 դրամ արժողությամբ հակակարկտային համակարգի (5 կայան և կառավարման կենտրոն) նկատմամբ գրանցել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումից հետո այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքին: Նվիրաբերության պայմանագրում սահմանել, որ նվիրաբերվող գույքը պետք է շահագործվի տեխնիկական անվտանգության ապահովման բոլոր պահանջների պահպանմամբ` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին, ինչպես նաև Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է համայնքի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը: Համայնքին հանձնել հակակարկտային համակարգի տեղակայման նախագծանախահաշվային փաստաթղթերի, ինչպես նաև կատարողական ակտի մեկ օրինակը:

i

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1214-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 485-Ա
Որոշում