Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ...

 

 

040.0838.281298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 838

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի 1998 թվականի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի 1998 թվականի պահպանման ծախսերը 3392,9 հազ. դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 838 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

_________________________________________________________________________

                                                       Գումարը

                                                      (հազ. դրամ)

_________________________________________________________________________

 1.    Աշխատավարձի ֆոնդ                               1689,4

 

 2.    Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     481,5

 

 3.    Ապրանքների ձեռքբերում                           308,3

 

այդ թվում`

 

         գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր     308,3

 

որից`

 

         գրասենյակային ապրանքներ և  նյութեր            308,3

 

 4.    Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ    68,0

 

 5.    Տրանսպորտային ծառայությունների վճար             263,5

 

 6.    Կապի ծառայությունների վճար                      365,2

 

 7.    Կոմունալ ծառայությունների վճար                  181,6

 

այդ թվում`

 

        վառելիքի և  ջեռուցման ծախսեր                    98,3

 

        ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ                   1,2

 

        էլեկտրաէներգիայի ծախսեր                         82,1

 

 8.    Այլ ծախսեր                                       35,4

 

այդ թվում`

 

         ներկայացուցչական ծախսեր                        35,4

 

________________________________________________________________________

        Ընդամենը`                                      3392,9

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1998
N 838
Որոշում