Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ 1998/99 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ԺԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ 1998/99 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0839.251298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 839

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ 1998/99 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով էներգահամակարգի անվտանգ շահագործման ապահովումը և այդ կապակցությամբ Սևան-Հրազդանյան կասկադի հիդրոկայանների նվազագույն ռեժիմով անընդմեջ աշխատանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև նշված հիդրոկայանների դերիվացիոն ջրանցքների սառցակալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Սևանա լճից օգտագործվող ջրի չափաքանակից մինչև 25 մլն խոր. մետր ջուր 1998 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1999 թվականի մարտի 15-ը օգտագործել 1998/99 թվականի ձմռան ժամանակաշրջանում:

i

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել Արգելի ՀԷԿ-ի արագահոսի շինարարության ավարտը և էներգահամակարգի շահագործման անվտանգության ապահովման անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակ ունենալով 1999/2000 թվականի ձմռան ժամանակաշրջանում բացառել էներգետիկ նպատակներով Սևանա լճից ջրի բացթողումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.1998
N 839
Որոշում