041.0397.060511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2011 թվականի N 397-Ա
Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2011 թվականի մայիսի 11-14-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագրի հատուկ աշխատանքային խմբի ամենամյա հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Պապյանի` Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ