Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Գ. ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Գ. ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՄԽՈՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0398.060511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2011 թվականի N 398-Ա

 

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Գ. ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՄԽՈՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության բաժնի պետ Գ. Քամալյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Կ. Մխոյանին 2011 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների շինարարական գործունեության համագործակցության միջկառավարական խորհրդի 31-րդ նիստին մասնակցելու համար:

2. Վ. Վարդանյանի, Գ. Քամալյանի և Կ. Մխոյանի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2011
N 398-Ա
Որոշում