Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՀՈՍ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՀՈՍ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ՕԲՅԵԿՏԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱ ...

 

 

040.0843.281298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 843

 

«ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՀՈՍ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ՕԲՅԵԿՏԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով «Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում» օբյեկտի շինարարության ժամանակ առաջացած լրացուցիչ շինարարական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը` կապված նշված օբյեկտի նախկինում կառուցված հատվածի վերակառուցման և վերափոխման հետ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» թիվ 150 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված «Իջևանի «Խնձորկութ» ինքնահոս ջրատար», «Ջրամատակարարման ցանցերի նորոգում» և «Ջրաչափական հանգույցների կազմակերպում» օբյեկտներից պակասեցնել համապատասխանաբար 11,0 մլն դրամ, 14,4 մլն դրամ և 20,0 մլն դրամ` 45,4 մլն դրամ ընդհանուր գումարով:

2. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 4 հավելվածում նախատեսել «Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում» օբյեկտը` 45,4 մլն դրամ գումարով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1998
N 843
Որոշում