040.0328.080411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2011 թվականի N 328-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ)» ԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Ե. Քաղաքականության և բարեփոխումների շրջանակ
26. Ներդրումային ծրագրի նպատակներից ելնելով` անհրաժեշտ է մշակել քաղաքային հատվածի ճանապարհային քարտեզ, որն արտացոլված կլինի բարեփոխումների ամբողջական ու համապարփակ օրակարգում և կնպաստի քաղաքային տրանսպորտի ծառայությունների կայունության, որակի և վստահելիության բարելավմանը: Սա իրականացնելու համար անհրաժեշտ են խթաններ և աջակցություն (i) քաղաքականության բարենպաստ շրջանակի; (ii) արդյունավետ ինստիտուտների, պրոֆեսիոնալ/արհեստավարժ գործարկման և կառավարման, ինչպես նաև (iii) գործարկման և ներդրումների կայուն ֆինանսավորման միջոցով:
27. Երևանից դուրս, Հայաստանի մյուս քաղաքներում պետք է բարելավվեն քաղաքաշինության և ծառայությունների մատուցման ոլորտները: Ի թիվս այլ գործոնների` սա ներառում է հստակ երկարաժամկետ տեսլական, ինստիտուցիոնալ մանդատների հստակություն, գործողությունների միասնական և ռազմավարական պլանավորման գործընթաց և արդյունքներ, ինչպես նաև ներդրումային որոշումների համակարգում`դրանց բաշխման արդյունավետությունն ապահովելու համար: Բացի այդ, այստեղ կա քաղաքականության շրջանակների զարգացման և իրագործման կատարելագործման ներուժ:
1. Ինստիտուցիոնալ փոփոխությունների հնարավորություններ
28. Ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն ի վերջո կարող է բերել Տրանսպորտի հարցերով զբաղվող լիազոր մարմնի ստեղծման (15), որը կգործի քաղաքապետարանին կից, կազմակերպելով քաղաքի բոլոր տեսակի փոխադրամիջոցների աշխատանքը և կառավարելով (ուղևորա)փոխադրման բոլոր ասպեկտները. երթևեկության կառավարում, ճանապարհների տեխնիկական սպասարկում, հանրային տրանսպորտի ծառայություններ, առանց շարժիչների փոխադրամիջոցներ և ավտոկայանատեղեր: Սա կարող է հնարավորություն ստեղծել ավելի ամբողջական պատկերացում և տեսլական կազմելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի միասնական համակարգը զարգացնելուն ուղղված գործողությունների փոխկապակցվածության համար:
______________________________
15) Այս տիպի կազմակերպություններ գործում են արևմտյան և զարգացած երկրներից մեծ մասում և կոչվում են «Verkehsverbund» Գերմանիայում, Passenger Transport Authority (PTA) ՄԹ, «Autoritn Organisatrice des Transports Urbains» (AOTU) Ֆրանսիայում, Land Transport authority (LTA) Սինգապուրում, metropolitan Bureau of Transportation Տոկիոյում կամ Road and Transport Authority (RTA) Դուբայում. Սովորաբար դրանց ղեկավարը քաղաքապետը կամ փոխքաղաքապետն է:
2. Ֆինանսական հնարավորություններ
29. Փոխադրման ներդրումային և գործառնական ծախսերն առավել օպտիմալ ծածկելու համար կարող են դիտարկվել տարբեր ֆինանսական լուծումներ: Նոր ավտոկայանատեղերի և ճանապարհային ներդրումների համար կարող են առաջարկվել այլ լուծումներ, մասնավորապես հանրային տրանսպորտի նոր կանգառները կարող են ֆինանսավորվել պետություն-մասնավոր հատված համագործակցության (PPP) կամ հիմնական մայրուղիների վճարների հաշվին:
3. Մոնիտորինգ
30. Մոնիտորինգը ենթադրում է որոշակի ցուցանիշների համաձայն տվյալների պարբերական և համակարգված հավաքագրում` ընթացիկ ծրագրի շահառու կողմերին գրանցված առաջընթացի և նպատակների իրագործման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով: Մոնիտորինգի համակարգերը (i) վերլուծում են ծառայությունները և համեմատում, թե որքանով են գործարկողի կողմից իրականացվող աշխատանքները համապատասխանում պայմանագրային պայմաններին, (ii) որոշում են գործող սուբսիդիաների չափը հանրային տրանսպորտում` ըստ սոցիալական խմբերի արտոնությունների ծախսը ծածկելու համար, (iii) առաջարկում են այլընտրանքային լուծումներ ճանապարհների գերբեռնվածությունը թեթևացնելու համար, (iv) օժանդակում են սահմանել խրախուսման միջոցները և (v) ուղղորդում են հանրային տրանսպորտի շուկայի ապագա կազմակերպումը (օրինակ` տարբեր օպերատորների աշխատանքի համեմատական վերլուծություններ, մրցութային որոշումներ և այլն):
4. Կարողությունների ձևավորում աջակցության և վերապատրաստման միջոցով
31. Առաջարկվող ճանապարհային քարտեզն իրականացնելու համար ենթակառուցվածքների նշված ծրագրերի և կազմակերպական բարեփոխումների հետ մեկտեղ, Երևանի և մյուս քաղաքների քաղաքապետարաններին անհրաժեշտ կլինի օժանդակություն և վերապատրաստում: Օժանդակությունն անհրաժեշտ կլինի առաջարկվող ենթակառուցվածքները միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով` ինժեներական, ծրագրի կառավարման և վերահսկողության ոլորտներում:
32. Տրանսպորտի ոլորտում շահառուներին ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ կլինի կարողությունների զարգացում հատկապես (i) մասնագիտական շրջագայությունների և այցերի (ii) համապատասխան քաղաքապետարանների հետ միաժամանակ միևնույն ծրագրերի իրականացման` համեմատության և լավագույն փորձը կիրառելու նպատակով, և (iii) հատուկ գործիքների մշակման միջոցով, այդ թվում` մասնագիտական փաստաթղթերի, ուսումնասիրությունների անցկացում, համակարգչային ծրագրերի մշակում տրանսպորտի զարգացման միտումներն ավելի լավ գնահատելու համար, հաշվի առնելով քաղաքաշինական զարգացումները և նպաստել նրան, որպեսզի իշխանություններն ավելի հստակ պատկերացնեն ապագա կարիքներն ու առանցքային հիմնախնդիրները:
Զ. Ներդրումային ծրագիր
Աղյուսակ A3.1: Սեկտորային ներդրումային ծրագիր
._____________________________________________________________________.
|Ներդրումային պահանջներ ենթահատվածի համար (2025 թ.)-միլիոն ԱՄՆ դոլար |
|_____________________________________________________________________|
| |2011-|2013-|2016-|Ընդամենը |
| |2013 |2016 |2025 | |
|________________________________________|_____|_____|_____|__________|
|Երևան և |Ա. Քաղաքային ենթակառուցվածք | | | | |
|ընտրված | | | | | |
|քաղաքներ |- Ճանապարհային և քաղաքային | 79.6|172.1|186.7| 438.3|
| |այլ ենթակառուցվածքների | | | | |
| |բարելավում | | | | |
| |- Հասանելիություն, | 0.0| 2.4| 38.5| 40.9|
| |Երթևեկության կառավարման | | | | |
| |բարելավում և ավտոկայանատեղեր | | | | |
| |- Հանրային և մարզային | 6.5|114.3|158.3| 279.0|
| |տրանսպորտ | | | | |
| |Բարելավում և ներդրումներ | | | | |
| |- Մետրոյի և զանգվածային | 24.3| 26.8| 19.5| 70.6|
| |ուղևորափոխադրման միջոցի | | | | |
| |կառուցում և վերանորոգում | | | | |
| | | | | | |
| |Բ. Ինստիտուցիոնալ հզորացում | 5.0| 2.4| 2.3| 9.6|
| | | | | | |
| |Գ. Ծրագրի կառավարում և | 16.9| 50.6| 54.1| 121.6|
| |կարողությունների զարգացում | | | | |
| | | | | | |
| |Ընդհանուր ներդրումները միլիոն |132.3|368.5|459.3| 960.0|
| |ԱՄՆ դոլար | | | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ A3.2: Ըստ փուլերի ոլորտի ներդրումային ծրագիր (արժեքը միլիոն ԱՄՆ դոլար)
._____________________________________________________________.
|Բաղադրիչներ |Փուլ 1|Փուլ 2|Փուլ 3|Փուլ 4|Փուլ 5|
|__________________________|______|______|______|______|______|
|Քաղաքային տրանսպորտի | 97.4| 165.2| 211.3| 231.2| 124.8|
|ենթակառուցվածք | | | | | |
| | | | | | |
|Ինստիտուցիոնալ | 4.4| 1.2| 1.2| 1.3| 0.9|
|կարողությունների զարգացում| | | | | |
| | | | | | |
|Ծրագրի զարգացման | 14.9| 26.5| 28.4| 31.1| 20.0|
|հնարավորություններ | | | | | |
| | | | | | |
|Ընդամենը | 116.7| 193.0| 240.9| 263.6| 145.8|
._____________________________________________________________.
Աղբյուրը: Mott MacDonald, ADB (ԱԶԲ)
Ներդիր 2
(ARM: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր)
Ներդրումային ծրագրի ձևաչափի և մոնիտորինգի շրջանակ
._____________________________________________________________________.
|Համառոտ ձևաչափ |Կատարողականի թիրախներ|Տվյալների |Ենթադրու- |
| |և չափորոշիչներ |աղբյուրներ և |թյուններ |
| | |հաշվետվողականության|և ռիսկեր |
| | |մեխանիզմ | |
|_______________|_____________________|___________________|___________|
|Ազդեցություն |Մինչև 2022 թ. |- Տարբեր |Ենթադրու- |
| | |չափորոշիչների մասով|թյուններ |
| | |հաշվետվություններ |- Կառավա- |
|Բարելավված |- Պատահարների նվազում|քաղաքապետարանի |րությունը |
|քաղաքային |առնվազն 10%-ով |ստորաբաժանումներից |հետապնդում |
|միջավայր, |(2008 թ. բազային գիծ`|և ՀԿ-ներից |է աճի |
|տեղական |407 մահացու դեպք, |- Վիճակագրական |ռազմավարու-|
|տնտեսություն |3125 վիրավոր) |հետազոտություններ |թյուն |
|և քաղաքային |- Քաղաքային |(ՏԿՆ, ԲՆ, |- Առկա է |
|տարածքներում |տրանսպորտի պատճառով |Երևանտրանս և այլ |համապատաս- |
|մասնավոր |առաջացած օդի |/կառույցներ) |խան բնա- |
|հատվածի |աղտոտվածության 5% |- Հետազոտություններ|պահպանական |
|ընդլայնում |նվազում համեմատած |ԵՔ և այլ քաղաքների|շրջանակը |
| |2009 թ. 90% բազային |կողմից: |- Քաղաքական|
| |գծի հետ | |և |
| |- Կառավարության` | |տնտեսական |
| |հանրային տրանսպորտի | |կայունու- |
| |սուբսիդավորումը 10% | |թյուն |
| |կրճատված` 2009 թ. 64%| | |
| |համեմատ | |Ռիսկ |
| |- Մասնավոր | | |
| |ներդրումները | |- Տնտեսու- |
| |Հայաստանի քաղաքային | |թյան խոցե- |
| |տրանսպորտի հատվածում,| |լիությունը |
| |2009 թ. համեմատ, | |էկզոգեն |
| |առնվազն 10%-ով | |ցնցումների |
| |աճում են: | |նկատմամբ: |
|_______________|_____________________|___________________|___________|
|Նպատակ |Մինչև 2020 թ. |- ՀԿ, միջազգային և |Ենթադրու- |
| |- 40%-ով կրճատվում է |ազգային |թյուններ |
|Արդյունավետ, |Երևանի հարավից դեպի |տրանսպորտային |- Ծրագրի |
|վստահելի և |հյուսիս |ընկերակցությունների|արդյունավետ|
|մատչելի |ուղևորությունը` |տվյալներ |իրականացման|
|քաղաքային |2009 թ. 45 րոպեի |- Մետրոյի և |քաղաքական |
|ենթակառուցվածք-|համեմատ |տրոլեյբուսի |կամք |
|ներ և |- Ազգային հանրային |կազմակերպություններ|- Որոշում- |
|հայաստանյան |տրանսպորտի մոդալային |և Երևանտրանս |ների պատշաճ|
|քաղաքներում |տարանջատումը |- Քաղաքապետարանի |ընդունում |
|տրվող |պահպանվում է 21% |տրանսպորտային |և համա- |
|ծառայություններ|(2008) մակարդակի վրա |վիճակագրություն և |ֆինանսա- |
| |- Քաղաքային |այլ մարմիններ |վորման |
| |տրանսպորտի |- Հայաստանի |տրամադրում |
| |ծառայություններից |վիճակագրական | |
| |օգտվող կանանց թվի 5% |տարեգիրք |Ռիսկեր |
| |աճ, 2008 թ. 8.3 | | |
| |միլիոնի համեմատ | |- Քաղաքական|
| |- Քաղաքացիները | |բանավեճերը |
| |կունենան | |փոխում են |
| |զբաղվածության | |քաղաքային |
| |հնարավորություն | |տրանսպորտի |
| |շինարարությունում | |ուղղվածու- |
| |(1000 աշխատատեղ) | |թյունը |
| | | |- Գործարար |
| | | |միջավայրի |
| | | |դանդաղումը |
| | | |թուլացնում |
| | | |է մասնավոր |
| | | |հատվածի |
| | | |ոգևորու- |
| | | |թյունը |
|_______________|_____________________|___________________|___________|
|Արդյունք |Մինչև 2016 թ. |- Ծրագրի առաջընթացի|Ենթադրու- |
| | |հաշվետվություններ |թյուններ |
|Քաղաքային |- Քաղաքային |- Երևանի քաղաքային|- ԵՔ-ն և |
|ենթակառուցվածքի|ենթակառուցվածքի ավարտ|տրանսպորտի |այլ ԻԳ-եր |
|ընդլայնում, |. 5.3 կմ ճանապարհային|հրապարակված գլխավոր|երաշխիքների|
|վերականգնված |հանգույցների |ծրագիր |քաղաքակա- |
|ու բարելավված |կառուցում ԵՔ կողմից, |- Մասնակից քաղաքի |նության |
|քաղաքային |. 1 բազմահարկ |կայք և այլ |իրականացման|
|տարածքներ |խաչմերուկի նորացում |հրապարակված նյութեր|կարողու- |
| |ԵՔ կողմից, |- Քաղաքային |թյուն ունեն|
| |. ԵՔ կողմից կառուցված|տրանսպորտի |- Երևանում |
| |առնվազն 2 հետիոտն |վիճակագրություն |և այլ |
| |կամուրջ, |- Երևանտրանսի, |քաղաքներում|
| |. ԵՔ կողմից քաղաքային|Մետրոպոլիտենի, |իրականաց- |
| |փողոցների 1 կմ |Երևանի |վում է |
| |նորացում, ներառյալ |ավտոբուսային |կարողու- |
| |ճանապարհածածկը |կազմակերպության |թյունների |
| |- ԵՔ կամ այլ մարմնի |տարեկան |զարգացում |
| |կողմից Տրանշ 2-ի |հաշվետվություններ | |
| |նախագծերի և |- ԵՔ հաշվետվու- |Ռիսկեր |
| |տեխնիկատնտեսական |թյուններ | |
| |հիմնավորումների |- ԵՔ կողմից |- Էլ. էներ-|
| |հաստատում |իրականացված |գիայի աճող |
| |. քաղաքային |հետազոտություններ |սակագները |
| |ճանապարհահանգույցի | |մեծացնում |
| |նախագծի պատրաստում | |են |
| |. ճանապարհների/ | |գործարկման |
| |ավտոբուսների | |ծախսերը, |
| |կատարելագործման | |իսկ |
| |տեխնիկատնտեսական | |սակագների |
| |հիմնավորում | |բարձրացումը|
| | | |սպառողների |
| |Մինչև 2018 թ. | |կողմից |
| | | |աջակցու- |
| |- Քաղաքային | |թյուն չի |
| |ենթակառուցվածքի | |ստանում |
| |ավարտ: | |- ԷՆ, ԵՔ և |
| |. Ստորգետնյա մետրոյի | |այլ |
| |մուտք ԵՔ կողմից, | |քաղաքներ |
| |. ԵՔ կողմից կառուցված| |հանդիպում |
| |6.1 կմ ճանապարհային | |են խոչընդոտ|
| |հանգույցներ, | |ների |
| |. ԵՔ կողմից կառուցված| |ինստիտու- |
| |5 կմ առանձնացված | |ցիոնալ |
| |հատված տրոլեյբուսների| |փոփոխու- |
| |և ավտոբուսների | |թյուններ և |
| |համար, | |բարեփոխում-|
| |. մեկ փոքր քաղաքում 3| |ներ իրա- |
| |կմ առանձնացված հատված| |կանացնելու |
| |ավտոբուսների համար, | |ճանապարհին |
| |. միջքաղաքային | | |
| |ավտոբուսների հետ | | |
| |կապված առնվազն 5 | | |
| |միջմոդալային կառույց | | |
| |ԵՔ/այլ քաղաքի կողմից,| | |
| |. փոքր քաղաքներում 10| | |
| |կմ քաղաքային | | |
| |ճանապարհների | | |
| |վերականգնում կամ | | |
| |կառուցում, | | |
| |. ԵՔ կողմից կառուցված| | |
| |1 հետիոտն գոտի | | |
| |- ԵՔ հաստատում է | | |
| |մասսայական տարանցիկ | | |
| |գոտու ընդլայնման | | |
| |նախագիծը | | |
| |- Երկու փոքր քաղաք | | |
| |հաստատում են | | |
| |քաղաքային և | | |
| |միջմարզային | | |
| |տրանսպորտային ցանցի | | |
| |վերակազմավորումը | | |
| |- Մեկ մասնավոր | | |
| |կազմակերպություն է | | |
| |վարձվում հանրային | | |
| |տրանսպորտի կամ | | |
| |բազմամոդալ գործիքի | | |
| |կառավարման համար: | | |
| | | | |
| |Մինչև 2020 թ. | | |
| | | | |
| |- Քաղաքային | | |
| |ենթակառուցվածքների | | |
| |ավարտ: | | |
| |. առնվազն 10 կմ | | |
| |քաղաքային | | |
| |ճանապարհների նորացում| | |
| |կամ կառուցում, | | |
| |. փոքր քաղաքների | | |
| |կողմից 3 հետիոտն | | |
| |գոտիների կառուցում, | | |
| |. մետրոյի | | |
| |ենթակառուցվածքի 10 | | |
| |կմ-ի նորացում ԵՔ կամ | | |
| |Մետրոպոլիտենի կողմից,| | |
| |. 1 բազմամոդալ | | |
| |տրանսպորտային | | |
| |հանգույցի նորացում ԵՔ| | |
| |կողմից | | |
| |- ԵՔ ներդնում է | | |
| |էլեկտրական /CNG | | |
| |միկրոավտոբուսների | | |
| |խումբ | | |
| |- ԵՔ պայմանագիր է | | |
| |կնքում/կառուցում է | | |
| |մեկ մասսայական | | |
| |տրանզիտի խնդրի | | |
| |լուծում` վերգետնյա | | |
| |մետրո կամ մետրոյի | | |
| |ընդլայնում | | |
| |- Մետրոյի երկու | | |
| |կայարաններ | | |
| |վերազինվում են հատուկ| | |
| |կառույցներով, որպեսզի| | |
| |կարողանան բավարարել | | |
| |կանանց և | | |
| |հաշմանդամների | | |
| |կարիքները: | | |
|_______________|_____________________|___________________|___________|
|Ինստիտուցիոնալ |Մինչև 2016 թ. |- ԷՆ և քաղաքների |Ենթադրու- |
|համապատասխան | |կայքերն ու |թյուններ |
|կարողություն- |- Ինստիտուցիոնալ |քաղաքային |- ԵՔ, ԷՆ և |
|ների զարգացում |կարողությունների |կազմակերպության |այլ |
|Երևանում և |հզորացում: |գծապատկեր |քաղաքներ |
|փոքր |. ԵՔ կողմից |- ԻԳ-ների ծրագրի |բաց են |
|քաղաքներում |տրանսպորտային |առաջընթացի |բարեփոխում-|
| |հանձնաժողովի ստեղծում|հաշվետվություններ |ների և |
| |. Բազմամոդալային | |ռազմավարա- |
| |տրանսպորտի կայքի | |կան |
| |գործարկում ԵՔ կողմից| |ծրագրման |
| |- Նախաձեռնվում է | |համար |
| |տրանսպորտային | |- Ինստիտու-|
| |բարեփոխումը. | |ցիոնալ |
| |. ԵՔ և Երևանտրանսի | |բարեփոխում-|
| |կողմից | |ները |
| |միկրոավտոբուսների | |իրականացվել|
| |վերակազմակերպում և | |են |
| |մրցույթների | |- Ծրագրի |
| |բարեփոխման անցկացում,| |իրականա- |
| |. ԵՔ և ԵՏ կողմից | |ցումը |
| |տոմսերի ինտեգրացված | |կառավարելու|
| |համակարգի ներդրում, | |շարունակա- |
| |. ԵՔ և այլ փոքր | |կան |
| |քաղաքների կողմից | |քաղաքական |
| |տրանսպորտի ծրագրման | |կամք |
| |և մոնիտորինգի | | |
| |համակարգի ստեղծում, | |Ռիսկ |
| |. Երևանի հանրային | | |
| |տրանսպորտի ցանցի | |- Միջգերա- |
| |վերակազմակերպում | |տեսչական |
| |. ԵՔ և ԵՏ կողմից | |աջակցու- |
| |պատրաստված Հանրային | |թյուն ու |
| |Ծառայությունների | |համակարգում|
| |Պայմանագրեր | |չի |
| |. 2 քաղաքում | |ակնկալվում |
| |քաղաքային տրանսպորտի | |- Կենտրո- |
| |ծրագրի հաստատում | |նական |
| | | |կառավարու- |
| |Մինչև 2018 թ. | |թյան և |
| | | |քաղաքային |
| |- ԵՔ ինստիտուցիոնալ | |իշխանու- |
| |կարողության | |թյունների |
| |հզորացում: | |միջև առկա |
| |. Քաղաքային | |անհամաձայ- |
| |տրանսպորտի | |նությունը |
| |ֆինանսավորման և | |քաղաքակա- |
| |պետություն-մասնավոր | |նության |
| |հատված | |բարեփոխման |
| |համագործակցության նոր| |վերաբերյալ |
| |շրջանակ | | |
| |. Հանրային | | |
| |ծառայությունների | | |
| |առնվազն 2 պայմանագիր | | |
| |ԵՔ կողմից | | |
| |. ԵՔ կողմից | | |
| |տրանսպորտային մարմնի | | |
| |ստեղծում | | |
| |- Ինստիտուցիոնալ | | |
| |կարողությունների | | |
| |զարգացում փոքր | | |
| |քաղաքներում. | | |
| |. 4 փոքր քաղաքների | | |
| |կողմից | | |
| |ենթակառուցվածքների | | |
| |ռազմավարական ծրագրի | | |
| |նախապատրաստում | | |
| |. Ավտոբուսների և | | |
| |միկրոավտոբուսների | | |
| |ցանցի բարեփոխում 2 | | |
| |քաղաքում | | |
| |. Տրանսպորտային | | |
| |մարմնի ստեղծում 2 | | |
| |քաղաքում | | |
| |. Հանրային | | |
| |ծառայության | | |
| |պայմանագրի ներդրում | | |
| |2 քաղաքում | | |
|_______________|_____________________|___________________|___________|
|Արհեստավարժ և |Մինչև 2016 թ. |- ԵՔ և ԷՆ տարեկան |Ենթադրու- |
|փորձառու Ծրագրի| |հաշվետվություններ |թյուններ |
|իրականացման |- Անձնակազմի առնվազն |և հաղորդակցում |- Քաղաքային|
|մարմինների |15 անդամի (30% |- ԻԳ ծրագրի |իշխանու- |
|ստեղծում |կանայք) |առաջընթացի |թյունները |
|Երևանում և |վերապատրաստում |հաշվետվություններ |գերակայու- |
|Հայաստանում |տեխնիկական, | |թյուն են |
| |ֆինանսական | |համարում |
| |կառավարման, գնումների| |քաղաքային |
| |և երաշխիքների | |տրանսպորտի |
| |թեմայով, | |ծրագիրը և |
| |- Նախագծերի և | |միջոցներ են|
| |համապատասխանության | |տրամադրում |
| |ուսումնասիրության | |վերջինիս |
| |ժամանակին | |իրականացման|
| |նախապատրաստում ԵՔ, ԻԳ| |համար: |
| |և ԷՆ կողմից | | |
| |(ժամանակին կատարված | |Ռիսկ |
| |իրացվելիության | |- Քաղաքական|
| |հետազոտություններ, | |խնդիրները |
| |գնումներ) | |շեղում են |
| | | |քաղաքային |
| |Մինչև 2018 թ. | |տրանսպորտի |
| | | |գերակայու- |
| |- Երաշխիքների մասով | |թյան ուղղու|
| |աշխատակազմի | |թյունը |
| |հավաքագրում ԵՔ-ում և | | |
| |այլ ԻԳ-ներում | | |
| |- Անձնակազմի առնվազն | | |
| |15 անդամի (30% | | |
| |կանայք) | | |
| |վերապատրաստում | | |
| |տրանսպորտի գործարկման| | |
| |և կառավարման | | |
| |հարցերում պետություն-| | |
| |մասնավոր հատված | | |
| |համագործակցության | | |
| |մասով (արտոնագրային | | |
| |կառավարում, | | |
| |կառավարում և | | |
| |վարձակալության | | |
| |պայմանագրեր) | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Գործողությունները` ուղենիշերով |Ներդրումներ |
| | |
|1. Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի |ԱԶԲ: $400 միլիոն |
|կառուցում, բարելավում և վերականգնում |ԱԶՀ/ՀԿՄ-ից |
|. Նախագծի մանրամասն նկարագրություն` ավարտը 12-րդ |Տ1: $48.64 միլիոն |
| ամսին (ԻԳ-ներ, ԷՆ) |(ԱԶՀ) |
|. ՀՕՎԾ ժամանակին իրականացում մինչև պայմանագրերի |Կառավարություն: |
| կնքումը (ԻԳ-ներ, ԷՆ) |$115 միլիոն |
|. Ապրանքների ձեռքբերում և մատակարարում մինչև | |
| 2018 թ. դեկտեմբեր (ԻԳ-ներ, արտադրող, կապալառու):|Տ1: $11.41 միլիոն |
|. Քաղաքային ենթակառուցվածքի կառուցում մինչև 2019 | |
| (ԻԳ-ներ, կապալառուներ) | |
|. Մինչև 2012 թ. հուլիս կատարողականի մոնիտորինգի | |
| և բարելավումների համար անհրաժեշտ | |
| սարքավորումների ձեռքբերում (ԻԳ-ներ) | |
|. Քաղաքային և միջմարզային տրանսպորտային | |
| համակարգերի կառուցում կամ վերականգնում մինչև | |
| 2019 թ. հունվար (ԻԳ-ներ) | |
|2. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման | |
| ծրագիր | |
|. Բազմամոդալային կոմիտեի ձևավորում/ ստեղծում | |
| մինչև 12-րդ ամիսը (ԻԳ-ներ, օպերատորներ) | |
|. Տրանսպորտային մարմնի ստեղծում մինչև 84 ամիսը | |
| (ՀՀ Կառ., ԻԳ-ներ) | |
|. Նոր կարգավորող շրջանակի իրականացում մինչև 24-րդ| |
| ամիսը (ՀՀ Կառ. ԻԳ-ներ) | |
|. Ըստ սեռի տարանջատված ուղևորների տվյալների | |
| շտեմարանների ստեղծում և հետագա | |
| ուսումնասիրությունների իրականացում 12-96 | |
| ամիսների ընթացքում (ԵՔ, ԻԳ-ներ, Օպերատորներ) | |
| | |
|3. Ծրագրի կառավարման գործիք | |
|. Խորհրդատուները և երաշխիքների գծով | |
| մասնագետները պետք է վարձվեն մինչև 8-րդ ամիսը | |
| (ԻԳ-ներ) | |
|. 12-48 ամիսների ընթացքում վերապատրաստման ծրագրերի| |
| մշակում և իրականացում (ԻԳ-ներ)` առնվազն 30% կին| |
| մասնակիցներով` (ԵՔ, Երևանի Կառուցապատման ԾԻԳ, | |
| ԵՏ, Օպերատորներ) | |
| . Գրասենյակների վերականգնում և սարքավորումների | |
| ձեռքբերում ու առաքում մինչև 36-րդ ամիսը | |
|Տրանշ II. պետք է հաստատվի մինչև 2014 թ. ավարտը | |
|Տրանշ III. պետք է հաստատվի մինչև 2017 թ. ավարտը | |
._____________________________________________________________________.
Աղբյուրը` ԱԶԲ
Ներդիր 3
(ARM: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր)
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ
1. Մինչև վարկային կամ ծրագրի համաձայնագրերում փոփոխվելը կամ ուղղվելը ներդրումային ծրագիրն իրականացվելու է հետևյալ կերպ.
Ա. Իրականացման միջոցառումներ
2. Ներդրումային ծրագրի գործադիր մարմին է հանդիսանալու Էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ):
3. Վարչապետի կողմից գլխավորվող վերահսկող խորհուրդը կիրականացնի ներդրումային ծրագրի ղեկավարումը և կսահմանի ընդհանուր քաղաքականության ուղղությունը: Խորհրդի կազմում կընդգրկվեն Էկոնոմիկայի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Տրանսպորտի և կապի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, ներգրավված քաղաքապետարանները և այլ համապատասխան նախարարություններ ու պետական գործակալություններ: Կոմիտեն կղեկավարի իրավական, ինստիտուցիոնալ և կարգավորող բարեփոխումների ընթացքն ու կհետևի ներդրումային ծրագրի կատարողականին:
4. Գործադիր մարմնի և Իրականացնող գործակալության պարտականությունները կներառեն`
(i) ռազմավարական ուղղությունների մշակումը և ներդրումային ծրագրի իրականացման գործընթացին հետևելը,
(ii) ԱԶԲ ներկայացնելու նպատակով պարբերական ֆինանսավորման հայտի նախապատրաստումը
(iii) խորհրդատվական ծառայությունների, աշխատանքների և ապրանքների ձեռքբերումը,
(iv) վարկային միջոցների կառավարումը և վճարումներին ընթացք տալը,
(v) տեղական ինստիտուցիոնալ բարեփոխումների և կարողությունների զարգացման գործողությունների հսկումը,
(vi) տեղական ինստիտուցիոնալ բարեփոխումների և կարողությունների զարգացման գործողությունների ծրագրի իրականացման հսկումը,
(vii) ներդրումային ծրագրով նախատեսված գործողությունների տարեկան բյուջետային գնահատականների նախապատրաստումը,
(viii) ծրագրի նախապատրաստման և կառավարման համար լրացուցիչ խորհրդատուների վարձումը, և
(ix) ենթածրագրերի, հողերի օտարման հաստատումը և ԱԶԲ երաշխիքների քաղաքականությանը համապատասխանության ապահովումը:
5. Իրականացնող գործակալությունը սովորաբար բաղկացած է տրանսպորտի բնագավառում համապատասխան փորձ ունեցող տեխնիկական, սոցիալական, բնապահպանական և վարչական մասնագետներից: Ըստ անհրաժեշտության այն պետք է ներառի տրանսպորտային ինժեներ, շրջակա միջավայրի, սոցիալական երաշխիքների, մոնիտորինգի և գնահատման հարցերով մասնագետների, թարգմանչի և կառավարման տեղեկատվական համակարգերի մասնագետի: ԲՖԳ միջոցներով ֆինանսավորվող խորհրդատուների աջակցությամբ` Ծրագրի աշխատակազմը պատասխանատու է լինելու ենթածրագրերի ամենօրյա իրականացման համար և մասնավորապես`
(i) ենթածրագրերի ընտրության և գնահատման;
(ii) ենթածրագրերի իրացվելիության ուսումնասիրությունների և համապատասխանության հետազոտությունների,
(iii) խորհրդատուների և կապալառուների գործողությունների համակարգման,
(iv) շինարարության վերահսկողության,
(v) իրականացման առաջընթացի և ազդեցության մոնիտորինգի ու գնահատման,
(vi) վերաբնակեցման գործողությունների համակարգման և երաշխիքների համապատասխանության ապահովման,
(vii) ծրագրի սոցիալական, գենդերային և բնապահպանական ազդեցությունների մոնիտորինգի,
(viii) կառավարական մարմինների համակարգման և
(ix) ներդրումային ծրագրի պարբերական հաշվետվությունների համախմբման և նախապատրաստման համար:
Բ. Տրանշերի հաստատման ընթացակարգը
6. Ենթածրագրերի համար այն ներառված կլինի հետագա ՊՖՀ-ներում. ընտրությունն ու հաստատումը սահմանված են սույն ՖՇՀ Ներդիր 4-ում:
Գ. Մոնիտորինգ և Գնահատում
7. Առաջընթացի եռամսյակային հաշվետվություններին ծանոթանալուց հետո, եթե պահանջվի, ԱԶԲ-ն դիտորդական առաքելություններ կուղարկի` յուրաքանչյուր վարկի ներդրումային ծրագրերի առաջընթացը, իրականացման միջոցառումների ցանկացած փոփոխությունները կամ հատուկ ենթածրագրերի ու ողջ ներդրումային ծրագրի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ վերականգնողական միջոցառումները քննարկելու համար:
8. Ի լրումն կանոնավոր դիտարկումների, ներառյալ յուրաքանչյուր վարկի միջնաժամկետ դիտարկումը, վարկի առաջին տրանշի ուժի մեջ մտնելուց 3 տարի հետո հանգամանալից միջնաժամկետ դիտարկում է իրականացվելու: Յուրաքանչյուր վարկի միջնաժամկետ դիտարկումն անց է կացվելու յուրաքանչյուր վարկի իրականացման շրջանին համապատասխան: Նման միջնաժամկետ դիտարկումները մանրամասն կգնահատեն ծրագրի միջոցառումները, իրականացման գործողությունները, բաց մնացած խնդիրները, շրջակա միջավայրն ու վերաբնակեցումը, ինչպես նաև երաշխիքների այլ խնդիրները, ժամանակացույցում նշված թիրախների պահպանումը և այլն: Ներդրումային ծրագրի միջնաժամկետ դիտարկումը կկենտրոնանա (i) ներդրումային ծրագրի բաղադրիչների կատարողականի և (ii) իրականացման գործողությունների կամ վերականգնողական միջոցառումների փոփոխությունների վրա:
9. ԱԶԲ դիտորդական առաքելությունները կիրականացվեն Գործադիր մարմնի և Իրականացնող գործակալության հետ համատեղ:
Ներդիր 4
(ARM: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր)
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ա. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
1. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) միայն կֆինանսավորի այն ծրագրերը և/կամ ենթածրագրերը, որոնք ա) Ներդրումային Ծրագրի մաս են կազմում և ուղղված են իրականացնելու Քաղաքային Ենթակառուցվածքների ոլորտի ճանապարհային քարտեզի նպատակները, ինչպես նկարագրված է Ֆինանսավորման Շրջանակային Համաձայնագրի Ներդիր 1-ում, բ) հետևում են ՖՇՀ Ներդիր 3-ում սահմանված իրականացման միջոցառումներն, գ) լիովին համապատասխանում են ՖՇՀ Ներդիր 5-ի սոցիալական չափումներին և երաշխիքների շրջանակին և դ) համապատասխանում են այս ներդիրում սահմանված ընդունելի չափանիշներին:
1. Մասնակից Քաղաքապետարանների ընտրություն
2. 15000 և ավել բնակիչ ունեցող բոլոր քաղաքները Հայաստանում կարող են մասնակցել Ծրագրին: Ծրագրի մեջ կարող են ընդգրկվել նաև այն քաղաքները, որոնք զբոսաշրջության կամ տնտեսական զարգացման ներուժ ունեն կամ էլ նրանց մասնակցությունը համաձայնեցված է ԱԶԲ հետ: Ներդրումային Ծրագրի Բաղադրիչ 1-ով ֆինանսավորվող ենթածրագրերի համար մասնակից քաղաքապետարանները պետք է նախապատրաստեն պատշաճ կամ հիմնարար քաղաքային զարգացման ծրագիր կամ էլ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների ծրագրին համահունչ ենթաոլորտային ճանապարհային քարտեզ: Այս ռազմավարությունը կամ ճանապարհային քարտեզը ներառելու է (i) քաղաքի սոցիալ-տնտեսական գնահատում, (ii) քաղաքային ենթակառուցվածքի գնահատում, (iii) կարիքների գնահատում, (iv) քաղաքային և տնտեսական զարգացում, (v) ռազմավարական ուղղություններ և (vi) գործողությունների կամ բիզնես ծրագիր` կարճա-, միջնա- և երկարաժամկետ թիրախներով:
2. Ենթածրագրերի ընտրություն
3. Ենթածրագրերի ընտրության հարցում պետք է հետևել ստորև բերված ընտրության ընդհանուր չափանիշներին.
(i) 15000 և ավել բնակիչ ունեցող կամ զբոսաշրջության և/կամ տնտեսական զարգացման ներուժ ունեցող քաղաքներ կամ էլ ԱԶԲ հետ համաձայնեցված:
(ii) Ենթածրագրերն առնչվում են (i) տնտեսական աճն ու զբոսաշրջությունը խթանող քաղաքային ենթակառուցվածքների (16), (ii) քաղաքային ծառայությունների կառավարման և (iii) քաղաքները կամ տարածաշրջանները (մարզերը) իրար հետ կապող միջմոդալային միջոցառումների և քաղաքային կառավարման բարելավումներին:
____________________________________
16) Քաղաքային ենթակառուցվածքի կառուցում, ընդլայնում, նորացում, վերականգնում` ներառյալ, առանց սահմանափակումների, ճանապարհներ, քաղաքների ափամերձ տարածք, կանաչ տարածքներ, հանրային տրանսպորտ, քաղաքի վերականգնում, ջրամատակարարում, պոմպեր, էներգախնայողություն և ջեռուցման համակարգ, սանիտարական համակարգ, աղբի վերամշակում, աղբանոցներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ սոցիալական ու տնտեսական գործիքներ:
(iii) Ծրագիրն ունի սպառողների հաստատված վերլուծություն, ամենայն հավանականությամբ կխրախուսի դրական ներքին զարգացումները, ինչպես օրինակ սոցիալական ազդեցությունը, տնտեսական և զբոսաշրջության զարգացումը, տնտեսական վերականգնումը, այն տեխնիկապես հիմնավորված է և նրա տեխնիկատնտեսական հիմքը բավարարում է Հայաստանի և ԱԶԲ ինժեներական, ֆինանսական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական պահանջները, և
(iv) Ենթածրագիրը ստացել է կառավարության բոլոր հաստատումներն ու հավանությունները, և բավարար համաֆինանսավորում է հատկացվել հողերի տրամադրման, ենթածրագրի ըստ ժամանակացույցի իրականացման և ավարտից հետո նման ծրագրի/ենթածրագրի տարրերի կիրառման և պահպանման համար:
(v) Ենթածրագիրը չի ներառում 2009 թ. Երաշխիքների Քաղաքականության Կարգի հավելված 5-ով նախատեսված արգելված ներդրումներ:
4. ԲՖԳ ընթացքում, Կառավարության Ներդրումային Ծրագրի փոփոխման հետևանքով ավելացված ենթածրագրերի համար, մինչև ՊՖՀ ԱԶԲ ներկայացնելը պետք է ստացվեն բոլոր համապատասխան թույլտվությունները:
3. Ենթածրագրերի գնահատում
5. Ենթածրագրերը գնահատելիս` հարկ է հետևել ստորև բերված ընդհանուր չափանիշներին.
(i) Տեխնիկատնտեսական հիմնավորումը ցույց է տալիս, որ ենթածրագիրը համապատասխանում է ԱԶԲ տեխնիկական, տնտեսական, ֆինանսական և ինստիտուցիոնալ պահանջներին;
(ii) Ենթածրագրի տնտեսական կենսունակությունը պետք է արտահայտված լինի ԱԶԲ` Ծրագրերի Տնտեսական Վերլուծության ՈՒղեցույցներին (1997) համապատասխան իրականացված տնտեսական վերլուծության մեջ;
(iii) Ենթածրագրի ֆինանսական կայունությունը պետք է արտահայտված լինի ԱԶԲ` Վարկառուի Ֆինանսական Կառավարման և Ծրագրերի Վերլուծության Ձեռնարկի (2006) Գլուխ 3, 4, 5-ի համապատասխան իրականացված վերլուծության մեջ;
(iv) Հողերի օտարման և վերաբնակեցման ազդեցություն ունեցող ենթածրագրերի համար, վերաբնակեցման ծրագիրը պետք է նախապատրաստվի ներդրումային ծրագրի Հողերի Օտարման և Վերաբնակեցման Շրջանակին համապատասխան (հղման տեսքով ներկայացված է ՖՇՀ-ի Ներդիր 5-ում);
(v) Նախնական Բնապահպանական Հետազոտությունը կամ Բնապահպանական Ազդեցության Գնահատականն, ըստ անհրաժեշտության, պետք է իրականացված լինի ենթածրագրերի համար և մեղմացման բավարար միջոցառումների ու հնարավոր բնապահպանական ազդեցությունները մեղմելու բյուջե պետք է ունենա և պետք է իրականացված լինի Ներդրումային Ծրագրի Բնապահպանական Գնահատման և Դիտարկման Շրջանակին համապատասխան (հղման տեսքով ներկայացված է ՖՇՀ-ի Ներդիր 5-ում); և
(vi) Ենթածրագրի համար պետք է նախապատրաստված լինի իրականացման միջոցառումների, ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման ծրագիրը:
Բ. ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
6. ԲՖԳ-ով ֆինանսավորման առաջարկված ծրագրերի հաստատման ընթացակարգերը պետք է հետևեն դիտարկման և հաստատման հայաստանյան գործընթացներին, ինչպես որ նկարագրված է ՖՇՀ Ներդիր 5-ում: ԲՖԳ-ով ֆինանսավորման առաջարկված Տրանշ 1-ի ենթածրագրերի համար, հայաստանյան բոլոր հաստատումները ձեռք են բերվել մինչև պայմանագրերի կնքումը: Պարբերական ֆինանսավորման հայտերը նախապատրաստելիս և ներկայացնելիս պետք է հետևել ստորև բերված ընթացակարգերին.
(i) Գործադիր մարմինը կամ Իրականացնող գործակալությունը, ըստ կիրառման, դիտարկում և հետազոտում է ենթածրագրերի առաջարկները` հաստատելու համապատասխանության և Երևանի Քաղաքապետարանի ու վերահսկիչ խորհրդի կողմից դիտարկված ու հաստատված լինելու փաստը;
(ii) Գործադիր մարմինը կամ Իրականացնող գործակալությունը, ըստ կիրառման, Ծրագրի Կառավարման Գործիքի կողմից օժանդակություն ստանալով` ապահովում է ենթածրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորման և համապատասխանության իրականացնումն ու գնահատումը;
(iii) Գործադիր մարմինը կամ Իրականացնող գործակալությունը, ըստ կիրառման, նախապատրաստում է ենթածրագրի տեխնիկատնտեսական և համապատասխանության հաշվետվությունների վրա հիմնված պարբերական ֆինանսավորման հայտերը;
(iv) Վերահսկող Խորհուրդը Գործադիր մարմնի կամ Իրականացնող Գործակալության օժանդակությամբ դիտարկում և հաստատում է ենթածրագրի տեխնիկատնտեսական և համապատասխանության հաշվետվությունները, ինչպես նաև համապատասխան ՊՖՀ-ը;
(v) Գործադիր մարմինը կամ Իրականացնող գործակալությունը, ըստ կիրառման, Կառավարության միջոցով ԱԶԲ հաստատման է ներկայացնում հաստատված ՊՖՀ-ը ենթածրագրի տեխնիկատնտեսական և համապատասխանության հաշվետվությունների հետ միասին;
(vi) Ընտրության չափանիշի և հաստատման ընթացակարգերի համապատասխանությանն ու ԱԶԲ համապատասխան քաղաքականությանը համահունչ լինելու դեպքում, ԱԶԲ կհաստատի ծրագրի առաջարկությունները:
(vii) Գործադիր մարմինը կամ Իրականացնող գործակալությունը, ըստ կիրառման, պետք է ընթացք տա նաև գնումների գործընթացներին` ԱԶԲ` Գնումների Ընթացակարգերի և Խորհրդատուների Կիրառման ՈՒղեցույցներին (2010 թ., պարբերաբար փոփոխվող) համապատասխան:
7. ՀՀ կառավարությունը, Գործադիր մարմինը և Իրականացնող գործակալությունն ու ԱԶԲ, ԱԶԲ` դիտորդական պարբերական առաքելությունների և առաջընթացի կիսամյակային հաշվետվությունների միջոցով, պետք է կապ պահպանեն միմյանց հետ: Եվ այս քայլերը կարող են ազդեցություն ունենալ նաև ՊՖՀ խորհրդակցությունների վրա` մինչև ԱԶԲ ներկայացնելը:
Ներդիր 5
(Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր)
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
1. Հայաստանը կերաշխավորի, որ այս ներդիրում և երաշխիքների հետագա շրջանակներում նկարագրված պահանջները, որոնք նախապատրաստվել են ԲՖԳ և առաջին Տրանշի համար ու որոնց բոլոր պատճենները տրամադրվել են ԱԶԲ կողմից և որոնք ստորև ներառված են հղման տեսքով, լիովին կպահպանվեն Գործիքով ֆինանսավորվող Ծրագրերի նախապատրաստման և իրականացման ընթացքում:
(i) 2010 թ. սեպտեմբերի 24-ին հաստատված բնապահպանական գնահատման ու ուսումնասիրության շրջանակը (ԲԳՈՒՇ),
(ii) 2010 թ. սեպտեմբերի 24-ին հաստատված հողերի օտարման ու վերաբնակեցման շրջանակը,
(iii) Բնապահպանական կառավարման ծրագիր (ԲԿԾ), և
(iv) 2010 թ. սեպտեմբերի 24-ին հաստատված հողերի օտարման ու վերաբնակեցման ծրագիրը (ՀՕՎԾ):
2. Շրջանակները ներառում են ԱԶԲ երաշխիքների քաղաքականության համաձայն Գործիքին հատուկ տեղեկատվություն և պահանջներ. (i) ԲՖԳ կողմից հավանական ֆինանսավորվող բաղադրիչների կամ ենթածրագրերի ընդհանուր ակնկալվող ազդեցությունները շրջակա միջավայրի, հարկադրված վերաբնակեցման և տեղաբնակ անձանց վրա; (ii) բաղադրիչների, ենթածրագրերի ընտրության ժամանակ կիրառվող երաշխիքների չափանիշները; (iii) դիտարկման և դասակարգման, ազդեցությունների գնահատման, կառավարման ծրագրերի, հանրային խորհրդակցությունների և տեղեկատվության բացահայտման (ներառյալ հրապարակման 120-օրյա կանոնը, եթե պահանջվի), մոնիտորինգի և հաշվետվողականության իրականացման համար անհրաժեշտ պահանջներն ու ընթացակարգերը և (iv) ինստիտուցիոնալ միջոցառումները (ներառյալ բյուջեի և կարողությունների պահանջները) և հաճախորդի ու ԱԶԲ պարտականություններն ու իրավունքները երաշխիքների փաստաթղթերի նախապատրաստման, ուսումնասիրության և հաստատման համար:
3. Յուրաքանչյուր ՊՖՀ նախապատրաստելուց առաջ, Երաշխիքների յուրաքանչյուր շրջանակի կիրառելիությունը և համապատասխանությունը բնապահպանական գնահատման, հարկադրված վերաբնակեցման և տեղաբնակ անձանց նկատմամբ պետք է դիտարկվի և նորացվի` ապահովելու համար դրանց համապատասխանությունը երկրի օրենսդրությանը և ԱԶԲ` Երաշխիքների Քաղաքականության Կարգին (2009 թ., որը պարբերաբար փոփոխվում է):
4. Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր նոր ՊՖՀ նախապատրաստման համար, Գործադիր Մարմինը (ԳՄ) կամ իրականացնող գործակալությունը, ըստ կիրառության, պետք է ուսումնասիրի ընթացիկ ենթածրագիրը ստուգելու համար նրանց` երաշխիքների ծրագրի ու շրջանակների հետ համապատասխանության կարգավիճակը և ուսումնասիրության հաշվետվությունները, տրանշով ներառված ծրագրերի այլ համապատասխան փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն ԱԶԲ: Ընթացիկ ենթածրագրերի ուսումնասիրության ընթացքում լուրջ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, վերանայված ծրագիրը պետք է նախապատրաստվի և ներկայացվի ԱԶԲ:
5. Ենթածրագրի ֆինանսավորման նախապատրաստման կամ տրամադրման ժամանակ գործող ԱԶԲ բոլոր Երաշխիքների Քաղաքականությունները կիրառելի կդառնան նման ենթածրագրի համար: ՀՀ օրենսդրության և քաղաքականությունների ու ԱԶԲ Երաշխիքների Քաղաքականությունների միջև առկա անհամապատասխանությունների պարագայում, գերակայությունը տրվում է ԱԶԲ Երաշխիքների Քաղաքականություններին:
Ա. Շրջակա միջավայր
6. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է ապահովի, որ Գործիքով ֆինանսավորվող յուրաքանչյուր ենթածրագիր մշակվելու, կատարվելու, իրականացվելու և պահպանվելու է ՀՀ գործող օրենսդրության և ԱԶԲ Երաշխիքների Քաղաքականության Կարգի (2009) համաձայն:
7. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է երաշխավորի, որ Գործիքով ֆինանսավորվող յուրաքանչյուր Ենթածրագրի համար ՀՀ կիրառելի օրենսդրության և ԱԶԲ Երաշխիքային Քաղաքականության Կարգի (2009) համաձայն նախապատրաստվել է Բնապահպանական Ազդեցության Գնահատումը (ԲԱԳ) կամ Նախնական Բնապահպանական Հետազոտությունը (ՆԲՀ) (ըստ անհրաժեշտության), և բոլոր ԲԱԳ-երը կամ ՆԲՀ-ները հաստատվել են ԱԶԲ և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ու հաշվի են առնվել ենթածրագրերի նախագծման, շինարարության և գործարկման փուլերում:
8. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է երաշխավորի, որ ԲԿԾ իրականացվի: ԲԿԾ բոլոր առաջարկությունները ներառված են մրցութային փաստաթղթերում, շինարարական աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների պայմանագրերում:
9. ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է (i) մոնիտորինգի ենթարկի կապալառուի կողմից ԲԿԾ իրականացումը; (ii) ապահովի, որ շինարարական աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների պայմանագրերը ներառեն ԲԿԾ նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի վերաբերյալ դրույթներ, (iii) ապահովի, որ ԲԿԾ մեղմացման միջոցառումները համապատասխան կերպով իրականացվեն կապալառուների կողմից և (iv) այս գործողության համար համապատասխան բյուջետային հատկացում կատարեն: ԳՄ կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է նաև ապահովի ԱԶԲ` ենթածրագրի մասով իրականացման ժամանակ ԲԿԾ իրականացման վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունների ժամանակին ներկայացումը:
10. Շինարարական աշխատանքների և ոչ մի պայմանագիր չի ստորագրվի, մինչև Գործիքով ֆինանսավորվող ԲԱԳ-ը կամ ՆԲՀ-ն չհաստատվի ԱԶԲ կողմից:
Բ. Հողերի Օտարում և Վերաբնակեցում
11. ԳՄ-ն կամ ԻԳ, ըստ կիրառության, պետք է երաշխավորի, որպեսզի ենթածրագրերի կողմից պահանջվող հողն ու օտարման իրավունքը ժամանակին դառնան ազատ ու ցանկացած երրորդ կողմի պահանջներից ու արգելանքներից զերծ և որպեսզի ՀՕՎԾ դրույթներն իրականացվեն (i) ՀՀ կիրառելի օրենսդրության, (ii) ԱԶԲ` Հարկադրված Վերաբնակեցման Երաշխիքների Քաղաքականության Կարգի (2009) և ՀՕՎՇ համապատասխան:
(i) Առնվազն տարեկան կտրվածքով և Գործիքով տրամադրվող տրանշը նախապատրաստելիս ՀՕՎՇ-ը պետք է դիտարկվի, անհրաժեշտության դեպքում փոփոխվի ու ներկայացվի ԱԶԲ հաստատմանը: Գործիքով ֆինանսավորման առաջարկած ցանկացած ենթածրագրի համար պետք է նախապատրաստվի դիտարկված և նորացված ՀՕՎՇ համապատասխան ՀՕՎԾ-ը:
(ii) ՀՕՎՇ դիտարկումն ու նորացումը և յուրաքանչյուր ենթածրագրի համար ՀՕՎՇ հետ համահունչ ՀՕՎԾ մշակումը տվյալ ենթածրագրի գնահատման նախապայման է հանդիսանում:
(iii) Յուրաքանչյուր ենթածրագրի համար վերջնական նախագծի կամ դրա համարժեքի վրա հիմնված ՀՕՎԾ նախապատրաստումը և դրա համապատասխանությունը ՀՕՎՇ-ին նախապայման է հանդիսանում համապատասխան շինարարական աշխատանքների պայմանագրի (-երի) հաստատման համար:
(iv) ՀՕՎԾ իրականացման ավարտը նախապայման է հանդիսանում շինարարական աշխատանքների սկզբի համար: ԳՄ-մ կամ ԻԳ-ն պետք է այս պայմանն արտացոլի շինարարական աշխատանքների պայմանագրում (-երում):
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում