Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅ ...

 

 

040.0328.080411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2011 թվականի N 328-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ)» ԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

(ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ)

___________________________________________________________

                                             ՎԱՐԿ ԹԻՎ _____- ARM (SF)

 

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Քաղաքային կայուն զարգացման ներդրումային Ծրագիր 1)

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ

 

և

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

 

միջև

 

ԱՄՍԱԹԻՎ _____________

 

___________________________________________________________

                                                      PAL: ARM____

 

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Ամսաթիվ___________________-ին Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) և Երևանի Քաղաքապետարանի (ԵՔ) միջև կնքած Ծրագրի Համաձայնագիր,

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ

 

(Ա) Հայաստանի Հանրապետության («Վարկառու») և Ասիական Զարգացման Բանկի միջև (ամսաթիվ) կնքված Վարկային Համաձայնագրով (»Վարկային Համաձայնագիր»), ԱԶԲ-ը համաձայնվել է Վարկառուին, ստորև ներկայացված պայմաններով, 30,989,000 Փոխառության Հատուկ Իրավունքի վարկ տրամադրել (SDR) (»Վարկ»),

 

(Բ) ԵՔ-ն, ի նկատի ունենալով ԱԶԲ` Վարկառուի հետ Վարկային Համաձայնագիր կնքելու հանգամանքը, իր համաձայնությունն է տալիս հանձն առնելու ստորև սահմանված պարտավորությունները;

 

Այսպիսով, կողմերը համաձայնում են հետևյալի շուրջ:

 

ՀՈԴՎԱԾ I

 

Սահմանումներ

 

1.01. Եթե այլ բան չի նախատեսվում բովանդակությամբ, ապա Ծրագրի Համաձայնագրում կիրառվող` Վարկային Համաձայնագրով և Վարկային Կարգով (ինչպես որ նախատեսված է Վարկային Համաձայնագրում) սահմանված մի շարք եզրեր, ունեն համապատասխանորեն սահմանված իմաստը:

 

ՀՈԴՎԱԾ II

 

Հատուկ դրույթներ

 

2.01. (ա) ԵՔ-ը պետք է հավուր պատշաճի և արդյունավետ իրականացնի ծրագիրը` վարչարարական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական և սոցիալական լավագույն փորձին համապատասխան:

(բ) Ծրագիրն իրականացնելիս` ԵՔ-ը, իր համար կիրառելի չափով, պետք է կատարի Վարկային Համաձայնագրով ամրագրված պարտավորությունները:

 

2.02. ԵՔ-ը պետք է, ըստ անհրաժեշտության, պատշաճ կերպով, մատչելի դարձնի դրամական միջոցներ, գործիքներ, ծառայություններ, սարքավորումներ, հող և այլ միջոցներ, որոնք, ի լրումն Վարկային միջոցների, կպահանջվեն Ծրագրի իրականացման համար:

 

2.03. (ա) Ծրագիրն իրականացնելիս` ԵՔ-ը աշխատանքի կընդունի ԱԶԲ համար ընդունելի բանիմաց և որակյալ խորհրդատուների ու կապալառուների` ԱԶԲ համար բավարար հանդիսացող ժամկետով և պայմաններով:

(բ) Վարկի միջոցներից Ապրանքների, Աշխատանքների կամ Խորհրդատվական Ծառայությունների գնումները պետք է կատարվեն Վարկային Համաձայնագրի Աղյուսակ 4-ի դրույթներին համապատասխան, բացառությամբ ԱԶԲ հետ համաձայնեցված դեպքերի: ԱԶԲ կարող է հրաժարվել ֆինանսավորել այն պայմանագրերը, ուր Ապրանքները, Աշխատանքները կամ Խորհրդատվական Ծառայությունները ձեռք չեն բերվել Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնեցված ընթացակարգերի զգալի մասին համապատասխան, կամ երբ պայմանագրի ժամկետներն ու պայմանները բավարար չեն ԱԶԲ համար:

 

2.04. ԵՔ-ը պետք է իրականացնի Ծրագիրը` ԱԶԲ համար ընդունելի ծրագրերի, նախագծման ստանդարտների, հատկորոշումների, աշխատանքների ժամանակացույցների և շինարարական մեթոդների համաձայն: ԵՔ-ը, մշակելուց անմիջապես հետո, պետք է տրամադրի կամ ապահովի որպեսզի ԱԶԲ տրամադրվեն նման ծրագրերը, նախագծման ստանդարտները, հատկորոշումներն ու աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև հետագայում այնտեղ տեղ գտած ցանկացած նշանակալից փոփոխությունները, մանրամասնության այն չափով, որը հիմնավորված կերպով կպահանջի ԱԶԲ-ը:

 

2.05. (ա) ԵՔ-ը, Ծրագրի կամ Ենթածրագրի նյութական բաղադրիչների առաքումն ու տեղադրումն ընդունված փորձին համապատասխան չափով, ռիսկերի նկատմամբ և գումարներով ապահովագրելու նպատակով, պետք է պատասխանատու ապահովագրողի ընտրություն կատարի կամ էլ ԱԶԲ համար ընդունելի այլ միջոցառումներ իրականացնի:

 

(բ) Առանց վերոնշյալի ընդհանրականության սահմանափակման, ԵՔ-ը հանձն է առնում ապահովագրել Ծրագրի համար և Վարկի միջոցներից ֆինանսավորվող Ապրանքների ձեռք բերման, տեղափոխման կամ տեղադրման կամ օգտագործման վայր առաքման հետ կապված վտանգներից, կամ էլ ապահովել դրանց ապահովագրումը: Նման ապահովագրման ցանկացած փոխհատուցում պետք է վճարվի այնպիսի տարադրամով, որն ազատորեն կկիրառվի նման Ապրանքները վերանորոգելու կամ փոխելու համար:

 

2.06. ԵՔ-ը պետք է վարի կամ ապահովի որպեսզի վարվեն Վարկի միջոցներից ֆինանսավորվող Ապրանքների, Աշխատանքների, Խորհրդատվական Ծառայությունների և ծախսային այլ հոդվածներն արտացոլող գրառումներն ու հաշիվները` Ծրագրում դրանց կիրառումը ցույց տալու, Ծրագրի առաջընթացն արձանագրելու (ներառյալ վերջինիս ծախսերը) և շարունակաբար պահպանվող ընդունված հաշվապահական սկզբունքներին համաձայն` դրա գործառնությունների և ֆինանսական վիճակի արտացոլման նպատակով:

 

2.07. (ա) Վարկի նպատակների իրագործման համար` ԱԶԲ-ը և ԵՔ-ը պետք է լիարժեքորեն համագործակցեն:

(բ) ԵՔ-ը պետք է պարտաճանաչ կերպով իրազեկի ԱԶԲ Ծրագրի առաջընթացի, Ծրագրի Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարողականի կամ Վարկի նպատակների իրականացմանը միջամտող կամ միջամտության վտանգ պարունակող ցանկացած հանգամանքների մասին:

(գ) ԱԶԲ-ը և ԵՔ-ը ժամանակ առ ժամանակ, կողմերից որևիցե մեկի խնդրանքով, իրենց ներկայացուցիչների միջոցով, Ծրագրի, ԵՔ-ի և Վարկի հետ կապված ցանկացած խնդրի շուրջ կարծիքների փոխանակում կիրականացնեն:

 

2.08. (ա) ԵՔ-ը պետք է ԱԶԲ տրամադրի վերջինիս կողմից հիմնավորված կերպով պահանջվող բոլոր հաշվետվություններն ու տեղեկատվությունը, որը կապված է (i) Վարկի և դրա միջոցների ծախսի; (ii) այս միջոցներից ֆինանսավորվող Ապրանքների, Աշխատանքների, Խորհրդատվական Ծառայությունների և ծախսային այլ հոդվածների; (iii) Ծրագրի; (iv) ԵՔ վարչարարական, գործառնական և ֆինանսական դրության; և (v) Վարկի նպատակների հետ կապված ցանկացած այլ խնդիրների հետ:

(բ) Առանց վերոնշյալի ընդհանրականությունը սահմանափակելու` ԵՔ-ը ԱԶԲ կտրամադրի Ծրագրի իրականացման եռամսյակային և Ենթածրագրերի գործառնության ու կառավարման վերաբերյալ հաշվետվություններ: Այս հաշվետվությունները կներկայացվեն ԱԶԲ կողմից հիմնավորված կերպով պահանջվող ձևով, մանրամասնությամբ և ժամանակահատվածում, ու ի թիվս այլ խնդիրների` կարտացոլեն հաշվետու եռամսյակում արձանագրած առաջընթացն ու խնդիրները, վերջիններիս վերացման ուղղված կամ առաջարկված քայլերը, ինչպես նաև հաջորդ եռամսյակի համար առաջարկվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները:

(գ) Ծրագրի ֆիզիկական ավարտից անմիջապես հետո, սակայն, ամեն դեպքում ոչ, ուշ քան 3 ամսվա ընթացքում կամ էլ ԱԶԲ հետ համաձայնեցրած ավելի ուշ ժամկետում, ԵՔ-ը, ԱԶԲ կողմից հիմնավորված կերպով պահանջվող ձևով ու մանրամասներով, կնախապատրաստի ու ԱԶԲ կներկայացնի Ծրագրի կատարման և նախնական գործառնության վերաբերյալ հաշվետվություն` ներառյալ դրա ծախսերը, ԵՔ` Ծրագրի Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարողականը և Վարկի նպատակների իրականացումը:

 

2.09. ԵՔ պետք է (i) առանձին հաշիվներ ունենա Ծրագրի, յուրաքանչյուր Ենթածրագրի և իր ողջ գործառնությունների համար; (ii) շարունակաբար կիրառվող համապատասխան աուդիտորական ստանդարտներին համաձայն` անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձն ու տեխնիկական առաջադրանքը ընդունելի են ԱԶԲ համար, ամենամյա աուդիտի ենթարկի այս հաշիվները և դրանց հետ կապված ֆինանսական հաշվետվությունները (բալանսի, եկամուտների և ծախսերի ու այլ համապատասխան հաշվետվություններ); և (iii) նախապատրաստումից անմիջապես հետո, սակայն, ամեն դեպքում, ոչ ուշ քան համապատասխան հաշվետու տարվա ավարտից հետո 6 ամսվա ընթացքում, ԱԶԲ տրամադրի աուդիտի ենթարկված հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների հաստատված պատճենները, ինչպես նաև դրանց վերաբերվող աուդիտորի հաշվետվությունը (ներառյալ Վարկի միջոցների կիրառման վերաբերյալ աուդիտորի կարծիքը). բոլորը` անգլերեն լեզվով: ԵՔ-ը պետք է ԱԶԲ տրամադրի նաև այս հաշիվներին և ֆինանսական հաշվետվությունների ու դրանց աուդիտի վերաբերյալ հետագա տեղեկատվությունը, որը ԱԶԲ կարող է ժամանակ առ ժամանակ հիմնավորված կերպով խնդրել:

 

2.10. ԵՔ պետք է ԱԶԲ ներկայացուցիչներին թույլատրի քննել Ծրագիրը/Ենթածրագիրը, Վարկի միջոցներից ֆինանսավորվող Ապրանքներն ու Աշխատանքները, ինչպես նաև այլ համապատասխան գրառումներն ու փաստաթղթերը:

 

2.11. (ա) ԵՔ-ը, ըստ պահանջի, պարտաճանաչ կերպով, պետք է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկի բոլոր քայլերը իր` ստեղծված համակարգի պահպանման, գործառնությունների իրականացման և Ծրագրի կամ իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ բոլոր իրավունքների, սեփականությունների, լիազորությունների, արտոնությունների պահպանման և թարմացման ուղղությամբ:

(բ) Բոլոր դեպքերում` ԵՔ-ը իր գործունեությունը պետք է իրականացնի ընդունված վարչարարական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական փորձին համապատասխան` բանիմաց և փորձառու ղեկավարների ու աշխատակազմի վերահսկողության ներքո:

(գ) Բոլոր դեպքերում ԵՔ-ը պետք է, ընդունված վարչարարական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական, սոցիալական, ինչպես նաև պահպանման ու գործարկման փորձին համապատասխան, գործարկի և պահպանի իր ձեռնարկությունները, սարքավորումներն ու այլ գույքը և ժամանակ առ ժամանակ, անհրաժեշտության դեպքում` պարտաճանաչ կերպով, կատարի դրանց վերանորոգումն ու նորացումը:

 

2.12. Բացառությամբ ԱԶԲ հետ համաձայնեցված դեպքերի, ԵՔ-ը չպետք է վաճառի, վարձակալության հանձնի կամ այլ կերպ տեղաբաշխի որևէ ակտիվ, որն անհրաժեշտ է իր գործողությունների արդյունավետ իրականացման համար կամ որոնց բաշխումը կարող է սահմանափակել այս Ծրագրի` Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների բավարար կատարողականը:

 

2.13 Բացառությամբ ԱԶԲ հետ համաձայնեցված դեպքերի, ԵՔ-ը Վարկի միջոցները պետք է կիրառի Ծրագրի ծախսերի ֆինանսավորման համար` Վարկային Համաձայնագրի և այս Ծրագրի Համաձայնագրի ընթացակարգերի համաձայն և պետք է ապահովի, որպեսզի բոլոր այս միջոցներով գնված Ապրանքները, Աշխատանքները և Խորհրդատվական Ծառայությունները օգտագործվեն բացառապես Ծրագրի իրականացման համար:

 

2.14 ԵՔ-ն պետք է պատշաճ կերպով իրազեկի ԱԶԲ իր գործառույթների և իշխանության փոփոխման, կասեցման, կամ չեղյալ հայտարարելու ցանկացած առաջարկության մասին, եթե այն ազդելու է Ծրագրի վրա ու այդ մասով գործողություններ ձեռնարկելու առաջ` համապատասխան հնարավորություն ընձեռի ԱԶԲ-ին դիտողությունների ու առաջարկություններ ներկայացնել:

 

2.15 Երևանը պետք է ապահովի, որպեսզի ճանապարհների և քաղաքային տրանսպորտի պահպանման ծախսերի բյուջեն 2011-2015 թթ. ընթացքում աճի տարեկան առնվազն 5%-ով:

 

ՀՈԴՎԱԾ III

 

Գործողության Ժամկետ; Դադարեցում

 

3.01. Ծրագրի այս Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Վարկային Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրից: ԱԶԲ-ը պատշաճ կերպով տեղյակ կպահի ԵՔ այդ ժամկետի մասին:

 

3.02. (ա) Այս Ծրագրի Համաձայնագիրը և դրանով նախատեսված կողմերի պարտավորությունները անմիջապես դադարում են հետևյալ երկու ժամկետներին.

(i) այն ժամկետին, երբ Վարկային Համաձայնագիրը իր պայմաններին

համաձայն կդադարի; կամ

(ii) Այս Ծրագրի Համաձայնագրից 10-ամյա ժամկետին:

 

(բ) Եթե Վարկային Համաձայնագիրը, իր պայմանների համաձայն, դադարում է այս բաժնի կետ (ա) (ii)-ում նշված ժամկետից շուտ, ԱԶԲ-ը հավուր պատշաճի տեղեկացնում է ԵՔ-ին այդ իրադարձության մասին:

 

3.03. Անկախ Վարկային Համաձայնությամբ որևիցե չեղարկումից կամ կասեցումից` այս Ծրագրի Համաձայնության բոլոր դրույթները շարունակում են լիաուժ մնալ:

 

ՀՈԴՎԱԾ IV

 

Այլ Դրույթներ

 

4.01. Այս Ծրագրի Համաձայնագրով պահանջվող կամ թույլատրվող ցանկացած տեղեկանք կամ հարցում և այս Ծրագրի Համաձայնագրի կողմերի միջև ցանկացած պայմանավորվածություն պետք է ձևակերպվի գրավոր: Նման տեղեկանքը կամ հարցումը մյուս կողմին հավուր պատշաճի տրված կամ կատարված կհամարվի, եթե այն առձեռն, փոստով, հեռագրով, մալուխով, տելեքսով, ֆաքսային կամ ռադիոհաղորդագրությամբ` ուղարկվի ստորև բերված հասցեին կամ այլ հասցեին, որոնք ուղարկող կողմին կմատնանշի մյուս կողմը: Հասցեները հետևյալն են`

 

ԱԶԲ

 

Asian Development Bank

P.O. Box 789

0980 Manila, Philippines

Ֆաքսի համար:

 

(632) 636-2444

(632) 636-2301.

 

ԵՔ

[____________]

Երևան, ՀՀ

 

Ֆաքսի համար:

_______________.

 

4.02. (ա) ԵՔ կողմից կամ նրա անունից ցանկացած պահանջվող կամ թույլատրվող գործողություն և ցանկացած պահանջվող կամ թույլատրվող փաստաթուղթ պետք է կատարվի/տրվի Երևանի Քաղաքապետի կամ այլ անձի/անձանց, որոնց կլիազորի Երևանի Քաղաքապետը` այդ մասին գրավոր տեղյակ պահելով ԱԶԲ-ին:

(բ) ԵՔ-ը պետք է ԱԶԲ տրամադրի այս բաժնի (ա) կետի համաձայն գործող յուրաքանչյուր անձի լիազորությունները հաստատող բավարար ապացույցներ` յուրաքանչյուր անձի ստորագրությամբ հաստատված նմուշ-օրինակի հետ միասին:

 

4.03. Ծրագրի այս Համաձայնագրի կողմերից ցանկացածի համար չկատարումից ծագող իրավունքի, լիազորության կամ փոխհատուցման միջոցներին ուշացումը կամ չիրականացում չի մեղմացնում նման իրավունքը, լիազորությունը կամ փոխհատուցման միջոցը և չի մեկնաբանվում որպես զիջում նման չկատարման համար, ոչ էլ ցանկացած չկատարման առումով տվյալ կողմի գործողությունը կամ այդ չկատարման մասով զիջումը կազդի կամ կմեղմացնի հաջորդող չկատարումների մասով տվյալ կողմի իրավունքի, լիազորության կամ փոխհատուցման միջոցների վրա:

 

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԱՎԱՍՏՄԱՄԲ` կողմերը` գործելով իրենց` պատշաճորեն լիազորված ներկայացուցիչների միջոցով, վերը նշյալ ամսաթվով, ստորագրում են այս Ծրագրի Համաձայնագիրը և ապահովում են, որպեսզի այն առաքվի ԱԶԲ գլխամաս:

 

Ասիական Զարգացման Բանկի կողմից

 

____________________________

           (Անուն, Պաշտոն)

 

Երևանի Քաղաքապետարանի կողմից

 

____________________________

           (Անուն Պաշտոն)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2011
N 328-Ա
Որոշում