040.0524.040511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2011 թվականի N 524-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի մարտի 5-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի մարտի 5-ը:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք` «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 28-ի
N 524-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
.______________________________________________________________________
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը |Մո-|Չափի |Քանակը|Ծագման |Արժեքը |
|ը/կ|ծածկագիրը| |դե-|միա- | |երկիրը/ |(դրամ) |
| | | |լը |վորը | |Արտահան- | |
| | | | | | |ման | |
| | | | | | |երկիրը | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7/8 | 9 |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|1. |68109900 |Արտադրանք` | - |կգ |12000 |Հոլանդիա/| 2079000|
| | |բետոնից, ցեմենտից| | | |Հոլանդիա | |
| | |կամ մշակված քարից| | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|2. |730890990|Մետաղական | - |կգ |58200 |Հոլանդիա/| 56776500|
| | |կոնստրուկցիաներ | | | |Հոլանդիա | |
| | |և մասեր | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|3. |760429900|Ալյումինե մասեր | - |կգ |29880 |Հոլանդիա/| 78111000|
| | |և պրոֆիլներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|4. |841590000|Օդափոխության | - |կգ |1250 |Հոլանդիա/| 12523500|
| | |համակարգ և դրա | | | |Հոլանդիա | |
| | |մասերը | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|5. |761090900|Ալյումինե | - |կգ |3500 |Հոլանդիա/| 10840500|
| | |դետալներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|6. |700510300|Ապակի |- |կգ |161750|Բելգիա/ | 34848000|
| | | | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|7. |39259080 |Պլաստմասսայե | - |կգ |522 |Հոլանդիա/| 1138500|
| | |դետալներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|8. |761010000|Դռներ, |- |կգ |6750 |Հոլանդիա/| 3267000|
| | |պատուհաններ և | | | |Հոլանդիա | |
| | |դրանց մասեր | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|9. |730830000|Մետաղական դռներ | - |կգ |2650 |Հոլանդիա/| 9157500|
| | | | | | | Հոլանդիա| |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|10.|760429900|Ալյումինե | - |կգ |40500 |Հոլանդիա/| 5148000|
| | |դետալներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|11.|848390890|Ատամնավոր | - |կգ |8050 |Հոլանդիա/| 2920500|
| | |մետաղական | | | |Հոլանդիա | |
| | |դետալներ | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|12.|400829000|Ռետինե դետալներ | - |կգ |3850 |Հոլանդիա/| 742500|
| | | | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|13.|76109090 |Ալյումինե | - |կգ |21000 |Հոլանդիա/| 5544000|
| | |դետալներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|14.|391620100|Պլաստմասսայե | -| կգ |1230 |Հոլանդիա/| 1039500|
| | |պրոֆիլներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|15.|730890990|Մետաղական | - |կգ |18710 |Հոլանդիա/| 7524000|
| | |դետալներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|16.|391890000|Պլաստիկ պաստառներ| - |քառ. մ|10000 |Հոլանդիա/| 14305500|
| | | | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|17.|391890000|Պլաստիկ ցանց | - |քառ. մ|10000 |Հոլանդիա/| 13909500|
| | | | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|18.|8402 |Կաթսա | - |հատ |1 |Հոլանդիա/| 10704375|
| | | | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|19.|8404 |Կաթսային օժանդակ | - |հատ |8 |Հոլանդիա/| 35503380|
| | |սարքավորումներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|20.|8416 |Այրիչ | - |հատ |1 |Հոլանդիա/| 7400250|
| | | | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|21.|843280000|Մեխանիկական | - |հատ |1 |Հոլանդիա/| 1173645|
| | |գյուղատնտեսական | | | |Հոլանդիա | |
| | |սարքավորումներ | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|22.|7304 |Մետաղական | - |կգ |147160|Հոլանդիա/| 98969805|
| | |խողովակներ և | | | |Հոլանդիա | |
| | |դրանց դետալներ | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|23.|842129000|Հոսանքի մասնակի | - |հատ |5 |Հոլանդիա/| 618750|
| | |ֆիլտրող | | | |Հոլանդիա | |
| | |սարքավորում | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|24.|320810900|Հրապատիճներ և | - |կգ |2120 |Հոլանդիա/| 2054250|
| | |ներկեր | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|25.|843280000|Գյուղատնտեսական | - |հատ |1 |Հոլանդիա/| 7285905|
| | |նշանակության այլ | | | |Հոլանդիա | |
| | |մեքենաներ և | | | | | |
| | |մեխանիզմներ | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|26.|730900300|Ջրի պահեստավորման| - |հատ |4 |Հոլանդիա/| 4653000|
| | |ցիստեռններ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|27.|8413 |Կենտրոնախույս | - |հատ |10 |Հոլանդիա/| 9355500|
| | |պոմպեր և դրանց | | | |Հոլանդիա | |
| | |մասեր | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|28.|8424 |Ոռոգման | - |կգ |15860 |Հոլանդիա/| 9157500|
| | |համակարգերի մասեր| | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|29.|854231900|Համակարգչային | - |հատ |4 |Հոլանդիա/| 19552500|
| | |պրոցեսորներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|30.|841590000|Օդափոխության |- |կգ |15300 |Հոլանդիա/| 31630500|
| | |համակարգեր և | | | |Հոլանդիա | |
| | |դրանց մասեր | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|31.|8432 |Գյուղատնտեսության| - |հատ |2 |Հոլանդիա/| 5638050|
| | |սարքավորումներ | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|32.|8436 |Լոլիկի կախիչների | - |հատ |1 |Հոլանդիա/| 3712500|
| | |թել փաթաթող սարք | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|33.|8428 |Էլեկտրական | - |հատ |4 |Հոլանդիա/| 1128600|
| | |բարձրացման | | | |Հոլանդիա | |
| | |մեխանիզմներ և | | | | | |
| | |դրանց մասեր | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|34.|850440550|Մարտկոցի | - |հատ |6 |Հոլանդիա/| 772200|
| | |վերալիցքավորման | | | |Հոլանդիա | |
| | |սարք | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|35.|843359800|Բերքի հավաքման և | - |հատ |12 |Հոլանդիա/| 5452920|
| | |տեղափոխման սայլակ| | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|36.|8424 |Ծծումբ | - |հատ |10 |Հոլանդիա/| 245025|
| | |գոլորշիացնող սարք| | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|37.|8432 |Մետաղական կեռիկ` | - |հատ |56000 |Հոլանդիա/| 540045|
| | |լոլիկի թելերը | | | |Հոլանդիա | |
| | |փաթաթելու համար | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|38.|392690980|Պլաստիկ |- |հատ |828000|Հոլանդիա/| 1560240|
| | |ճարմանդներ` | | | |Հոլանդիա | |
| | |լոլիկի թփերն | | | | | |
| | |ամրացնելու համար | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|39.|540772000|Թել` սինթետիկ | - |կգ |1530 |Հոլանդիա/| 2630925|
| | | | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|40.|853690100|Կուտակ` լար | - |հատ |250 |Հոլանդիա/| 180180|
| | |ձգելու համար | | | |Հոլանդիա | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|41.|392190600|Գրունտի | - |քառ. մ|10000 |Հոլանդիա/| 1859715|
| | |պոլիէթիլային | | | |Հոլանդիա | |
| | |ծածկոց | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|42.|392190600|Պոլիէթիլային | - |մ |6324 |Հոլանդիա/| 6135030|
| | |սուբստրատ` լոլիկ | | | |Հոլանդիա | |
| | |աճեցնելու համար | | | | | |
|___|_________|_________________|___|______|______|_________|_________|
|43.|854442900|Պոլիէթիլային | - |կգ |2240 |Հոլանդիա/| 589248|
| | |ծածկույթով լար | | | |Հոլանդիա | |
|___________________________________________________________|_________|
| Ընդամենը |528379038|
.______________________________________________________________________
.______________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը |Ներմուծման |
|ը/կ|ծածկագիրը| |ժամկետը |
| | | |(տարեթիվը, |
| | | |եռամսյակը) |
|___|_________|_________________|______________|
| 1 | 2 | 3 | 10 | 11 |
|___|_________|_________________|______|_______|
|1. |68109900 |Արտադրանք` |2011/I|2011/IV|
| | |բետոնից, ցեմենտից| | |
| | |կամ մշակված քարից| | |
|___|_________|_________________|______|_______|
|2. |730890990|Մետաղական |2011/I|2011/IV|
| | |կոնստրուկցիաներ | | |
| | |և մասեր | | |
|___|_________|_________________|______|_______|
|3. |760429900|Ալյումինե մասեր |2011/I|2011/IV|
| | |և պրոֆիլներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|4. |841590000|Օդափոխության |2011/I|2011/IV|
| | |համակարգ և դրա | | |
| | |մասերը | | |
|___|_________|_________________|______|_______|
|5. |761090900|Ալյումինե |2011/I|2011/IV|
| | |դետալներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|6. |700510300|Ապակի |2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|7. |39259080 |Պլաստմասսայե |2011/I|2011/IV|
| | |դետալներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|8. |761010000|Դռներ, |2011/I|2011/IV|
| | |պատուհաններ և | | |
| | |դրանց մասեր | | |
|___|_________|_________________|______|_______|
|9. |730830000|Մետաղական դռներ |2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|10.|760429900|Ալյումինե |2011/I|2011/IV|
| | |դետալներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|11.|848390890|Ատամնավոր |2011/I|2011/IV|
| | |մետաղական | | |
| | |դետալներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|12.|400829000|Ռետինե դետալներ |2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|13.|76109090 |Ալյումինե |2011/I|2011/IV|
| | |դետալներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|14.| 39162010|Պլաստմասսայե |2011/I|2011/IV|
| | |պրոֆիլներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|15.|730890990|Մետաղական |2011/I|2011/IV|
| | |դետալներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|16.|391890000|Պլաստիկ պաստառներ|2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|17.|391890000|Պլաստիկ ցանց |2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|18.|8402 |Կաթսա |2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|19.|8404 |Կաթսային օժանդակ |2011/I|2011/IV|
| | |սարքավորումներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|20.|8416 |Այրիչ |2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|21.|843280000|Մեխանիկական |2011/I|2011/IV|
| | |գյուղատնտեսական | | |
| | |սարքավորումներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|22.|7304 |Մետաղական |2011/I|2011/IV|
| | |խողովակներ և | | |
| | |դրանց դետալներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|23.|842129000|Հոսանքի մասնակի |2011/I|2011/IV|
| | |ֆիլտրող | | |
| | |սարքավորում | | |
|___|_________|_________________|______|_______|
|24.|320810900|Հրապատիճներ և |2011/I|2011/IV|
| | |ներկեր | | |
|___|_________|_________________|______|_______|
|25.|843280000|Գյուղատնտեսական |2011/I|2011/IV|
| | |նշանակության այլ | | |
| | |մեքենաներ և | | |
| | |մեխանիզմներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|26.|730900300|Ջրի պահեստավորման|2011/I|2011/IV|
| | |ցիստեռններ | | |
|___|_________|_________________|______|_______|
|27.|8413 |Կենտրոնախույս |2011/I|2011/IV|
| | |պոմպեր և դրանց | | |
| | |մասեր | | |
|___|_________|_________________|______|_______|
|28.|8424 |Ոռոգման |2011/I|2011/IV|
| | |համակարգերի մասեր| | |
|___|_________|_________________|______|_______|
|29.|854231900|Համակարգչային |2011/I|2011/IV|
| | |պրոցեսորներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|30.|841590000|Օդափոխության |2011/I|2011/IV|
| | |համակարգեր և | | |
| | |դրանց մասեր | | |
|___|_________|_________________|______|_______|
|31.|8432 |Գյուղատնտեսության|2011/I|2011/IV|
| | |սարքավորումներ | | |
|___|_________|_________________|______|_______|
|32.|8436 |Լոլիկի կախիչների |2011/I|2011/IV|
| | |թել փաթաթող սարք | | |
|___|_________|_________________|______|_______|
|33.|8428 |Էլեկտրական |2011/I|2011/IV|
| | |բարձրացման | | |
| | |մեխանիզմներ և | | |
| | |դրանց մասեր | | |
|___|_________|_________________|______|_______|
|34.|850440550|Մարտկոցի |2011/I|2011/IV|
| | |վերալիցքավորման | | |
| | |սարք | | |
|___|_________|_________________|______|_______|
|35.|843359800|Բերքի հավաքման և |2011/I|2011/IV|
| | |տեղափոխման սայլակ| | |
|___|_________|_________________|______|_______|
|36.|8424 |Ծծումբ |2011/I|2011/IV|
| | |գոլորշիացնող սարք| | |
|___|_________|_________________|______|_______|
|37.|8432 |Մետաղական կեռիկ` |2011/I|2011/IV|
| | |լոլիկի թելերը | | |
| | |փաթաթելու համար | | |
|___|_________|_________________|______|_______|
|38.|392690980|Պլաստիկ |2011/I|2011/IV|
| | |ճարմանդներ` | | |
| | |լոլիկի թփերն | | |
| | |ամրացնելու համար | | |
|___|_________|_________________|______|_______|
|39.|540772000|Թել` սինթետիկ |2011/I|2011/IV|
|___|_________|_________________|______|_______|
|40.|853690100|Կուտակ` լար |2011/I|2011/IV|
| | |ձգելու համար | | |
|___|_________|_________________|______|_______|
|41.|392190600|Գրունտի |2011/I|2011/IV|
| | |պոլիէթիլային | | |
| | |ծածկոց | | |
|___|_________|_________________|______|_______|
|42.|392190600|Պոլիէթիլային |2011/I|2011/IV|
| | |սուբստրատ` լոլիկ | | |
| | |աճեցնելու համար | | |
|___|_________|_________________|______|_______|
|43.|854442900|Պոլիէթիլային |2011/I|2011/IV|
| | |ծածկույթով լար | | |
| | | | | |
| | | | | |
|______________________________________________|
| Ընդամենը |
.______________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 28-ի
N 524-Ա որոշման
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _____
«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան _____ ____________ 2011 թ.
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Արթուր Տիգրանյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակվելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կառուցել ներդրումային ծրագրով նախատեսված, ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր` լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման համար.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 56 աշխատատեղ` ապահովելով մոտավորապես 80 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի ու արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվությունը և մոնիթորինգը
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ ու բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային ու ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524-Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական ՀՁ ՍՊԸ
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան,
Մ. Մկրտչյան 5 Այգեձորի 74/22
_________________ Տիգրան Դավթյան _________________ Արթուր Տիգրանյան
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Կ.Տ. Կ.Տ.