040.0573.170511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2011 թվականի N 573-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և առաջնորդվելով ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված համաձայնագրի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում կառուցված` 1025866.8 հազ. դրամ արժեքով բիոգազի հավաքման և այրման կառույցը (այսուհետ` գույք) նվիրել Երևանի քաղաքային համայնքին:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի սեփականության իրավունքի փոխանցման գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները ոչ ռեզիդենտ` «Շիմիձու» կորպորացիայի փոխարեն կրում է Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն որոշման 2-րդ կետից բխող առաջարկություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ