Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ...

 

 

      Համաձայնեցված է                    Հայաստանի Հանրապետության

    Հայաստանի Հանրապետության            կառավարությանն առընթեր պետական

    ֆինանսների նախարար                  եկամուտների կոմիտեի նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան  ___________________ Գ. Խաչատրյան

 

    4 ապրիլի 2011 թ.                     16 մարտի 2011 թ. N 13

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)» կարգի (այսուհետ` կարգ) 1-ին և 2-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետ` առաքող) կամ տեղափոխող և կարգի 1-ին կետի պահանջներին բավարարող կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերերը` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց, շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի (ապրանքների) առաքման կամ տեղափոխման դեպքում պարտավոր են նույն կարգին համապատասխան վարել դրանց հաշվառումը` գրանցումներ կատարելով առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում (այսուհետ` առաքումների գրանցման գիրք):

Կարգի 3-րդ կետի համաձայն` առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ` առաքումների գրանցման գրքի կնքման ու համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է առաքումների գրանցման գիրքը` դրա վրա փակցնելով հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշ: Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում: Առաքումների և (կամ) տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի (կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով առաքումների գրանցման գրքի կազմի վրա) համար (պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստ, այլ մատակարարման վայրեր) վարվում է առանձին առաքումների գրանցման գիրք:

Կարգի 5-րդ կետի համաձայն` տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները (այսուհետ` ապրանք)` բացառությամբ կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում նշվածների:

Կարգի 6-րդ կետի համաձայն` ապրանքների առաքումն իրականացվում է սահմանված կարգով լրացվող սկզբնական հաշվարկային փաստաթղթերի (ապրանքատրանսպորտային բեռնագիր, պահեստի ելքի անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա:

Կարգի 7-րդ կետի համաձայն` ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը) յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության` գրանցման հերթական համարներով:

Կարգի 11-րդ կետի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշիվ-ապրանքագրեր, որոնք պետք է լրացված լինեն կարգի 9-րդ կետին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար (եթե ապրանքը գտնվում է մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ճանապարհին)` մաքսային համապատասխան փաստաթղթեր (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի N 314 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1770-Ն որոշմամբ կարգի 1-ին կետի երկրորդ պարբերության «ա» ենթակետի համաձայն` կարգի դրույթները չեն տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկային հաշիվները ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում օրենքով սահմանված կարգով դուրս են գրում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք ԱԱՀ-ի որևէ հաշվետու ժամանակաշրջանում էլեկտրոնային եղանակից բացի հարկային հաշիվներն օրենքով սահմանված կարգով դուրս են գրել նաև թղթային եղանակով, նույն կարգին համապատասխան գրանցումները (հաշվառումը) իրականացնում են առաջին անգամ թղթային եղանակով հարկային հաշվի դուրսգրման օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը (ներառյալ): Միաժամանակ, կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն` առաքումների գրանցման գրքում չի գրանցվում ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը:

Առկա իրավիճակում տարաբնույթ են ընկալվում ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային և (կամ) թղթային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքերում առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) հարցերը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Կարգի 6-րդ կետի առաջին պարբերության իմաստով`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշիվ դուրս գրելու պարտավորության դեպքում ԱԱՀ վճարողների կողմից ապրանքների առաքումն իրականացվում է օրենքին համապատասխան էլեկտրոնային (ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման կամ հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով հարկային հաշիվների դուրսգրման) եղանակով կամ թղթային եղանակով (հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձևերի լրացմամբ) դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա,

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային հաշվի փոխարեն այլ հաշվարկային փաստաթուղթ լրացնելու (կազմելու) պարտավորության դեպքում ԱԱՀ վճարողների կողմից ապրանքների առաքումը կամ ԱԱՀ վճարողների կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվում է սահմանված կարգով լրացվող սկզբնական հաշվարկային փաստաթղթերի (ապրանքատրանսպորտային բեռնագիր, պահեստի ելքի անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն (այսուհետ` հաշիվ-ապրանքագիր) հիման վրա:

2. Կարգի 7-րդ կետի իմաստով ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում գրանցումները կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը) թղթային եղանակով դուրս գրված յուրաքանչյուր հարկային հաշվի կամ հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հարկային հաշիվների և հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության` գրանցման հերթական համարներով: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներն օրենքով սահմանված կարգով դուրս են գրվում մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը, որոնց մասով կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան` առաքումների գրանցման գրքում գրանցումներ չեն կատարվում:

3. Սույն պարզաբանման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքում առանց էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման (հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում ինտերնետային հարկային հաշիվների գրանցման կամ հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով հարկային հաշիվների ձևավորման) կամ առանց թղթային եղանակով (հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձևերի լրացմամբ) դուրս գրված հաշիվների, իսկ սույն պարզաբանման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` առանց հաշիվ-ապրանքագրերի ապրանքների փաստացի առաքումը կարգի 13-րդ կետի իմաստով համարվում է կարգի 14-րդ կետով նախատեսված պահանջների խախտում:

4. 2011 թվականից սկսած, եթե ԱԱՀ-ի հաշվետու որևէ ժամանակաշրջանում (ամիս կամ եռամսյակ) սույն պարզաբանման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում ԱԱՀ վճարողի կողմից հարկային հաշիվները դուրս են գրվել (գրվում) բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ վճարողի վրա չեն տարածվում կարգի դրույթները` ապրանքների առաքման կամ տեղափոխման դեպքում առաքումների գրանցման գրքերում գրանցումներ կատարելը պարտադիր չէ:

5. ԱԱՀ-ի որևէ հաշվետու ժամանակաշրջանում դեռևս հարկային հաշիվներ դուրս չգրած ԱԱՀ վճարողի համար տեղափոխումների դեպքում առաքումների գրանցման գրքերում գրանցումներ կատարելը պարտադիր չէ, եթե տեղափոխումների կատարումից առաջ հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքվել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու վերաբերյալ պայմանագիր:

6. 2011 թվականից սկսած, եթե ԱԱՀ-ի հաշվետու որևէ ժամանակաշրջանում (ամիս կամ եռամսյակ) սույն պարզաբանման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում ԱԱՀ վճարողները էլեկտրոնային եղանակից բացի հարկային հաշիվներն օրենքով սահմանված կարգով դուրս են գրել նաև թղթային եղանակով, առաջին անգամ թղթային եղանակով հարկային հաշվի դուրսգրման օրվանից (կամ սույն պարզաբանման 3-րդ կետում նշված դեպքը հայտնաբերվելու օրվանից) մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը (ներառյալ) կարգին համապատասխան առաքումների կամ տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի (առանձին կետի` պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստի կամ այլ մատակարարման վայրի) առաքումների գրանցման գրքերում իրականացնում են ապրանքների առաքման (բացառությամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումների) կամ տեղափոխման գրանցումներ (հաշվառում): Սույն կետի կիրառման իմաստով ԱԱՀ վճարողի համար ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջան (ամիս կամ եռամսյակ) դիտարկվում է առանձին:

7. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնին ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ գրավոր հայտարարություն (այսուհետ` հայտարարություն) ներկայացնելու դեպքում (բացառությամբ այն հարկ վճարողների, որոնց համար մինչև հայտարարություն ներկայացնելն օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չի եղել) տնտեսավարող սուբյեկտները.

1) առաքումների գրանցման գրքերը վարում են հայտարարությունում նշված` ԱԱՀ վճարող համարվելու օրվանից սկսած, եթե ԱԱՀ վճարող համարվելու համար հայտարարությունում նշված է ավելի ուշ ժամկետ, քան հայտարարության ներկայացման օրն է,

2) եթե հայտարարությունում ԱԱՀ վճարող համարվելու համար նշված է հայտարարության ներկայացման օրը կամ դրան նախորդող ժամկետ, ապա`

ա. առաքումների կամ տեղափոխումների իրականացման այն հասցեների, որոնց համար հարկային մարմնի կողմից նախկինում չեն կնքվել ու համարակալվել առաքումների գրանցման գրքեր կամ կնքված և համարակալված գրքերը հայտարարության ներկայացման օրվա դրությամբ լրացվել-ավարտվել են, առաքումների գրանցման գրքերը վարում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կնքված և համարակալված առաքումների գրքերի ստացման օրվան հաջորդող օրվանից, բայց ոչ ուշ հայտարարության ներկայացման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից,

բ. առաքումների կամ տեղափոխումների իրականացման այն հասցեների, որոնց համար հարկային մարմնի կողմից նախկինում կնքվել և համարակալվել են առաքումների գրանցման գրքեր ու գրքերը հայտարարության ներկայացման օրվա դրությամբ լրացված-ավարտված չեն, առաքումների գրանցման գրքերը վարում են հայտարարությունը ներկայացնելու օրվանից:

8. Օրենքով սահմանված այլ հիմքերով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում (բացառությամբ այն հարկ վճարողների, որոնց համար մինչև ԱԱՀ վճարող համարվելն օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չի եղել) տնտեսավարող սուբյեկտները.

1) առաքումների կամ տեղափոխումների իրականացման այն հասցեների, որոնց համար հարկային մարմնի կողմից նախկինում չեն կնքվել ու համարակալվել առաքումների գրանցման գրքեր կամ կնքված և համարակալված գրքերը լրացվել-ավարտվել են, առաքումների գրանցման գրքերը վարում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կնքված և համարակալված առաքումների գրքերի ստացման օրվան հաջորդող օրվանից, բայց ոչ ուշ ԱԱՀ վճարող համարվելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից,

2) առաքումների կամ տեղափոխումների իրականացման այն հասցեների, որոնց համար հարկային մարմնի կողմից նախկինում կնքվել և համարակալվել են առաքումների գրանցման գրքեր ու գրքերը հայտարարության ներկայացման օրվա դրությամբ լրացված-ավարտված չեն, առաքումների գրանցման գրքերը պարտավոր են վարել ԱԱՀ վճարող համարվելու օրվանից: Օրենքով սահմանված ԱԱՀ վճարող համարվելու շեմը գերազանցելու դեպքում առաքումների գրանցման գրքում չի գրանցում այն առաքումը, որով գերազանցվել է ԱԱՀ վճարող համարվելու շեմը:

9. Սույն պարզաբանման 7-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետներից սկսած ԱԱՀ վճարողներն առաքումների գրանցման գրքերում գրանցումները (հաշվառումը) իրականացնում են հիմք ընդունելով կարգի և սույն պարզաբանման դրույթները:

10. Եթե հարկային մարմնինների կողմից ստուգման արդյունքում հայտնաբերվում է, որ որևէ պահից սկսած ԱԱՀ վճարող չհամարվողը (բացառությամբ այն ԱԱՀ վճարող չհամարվողների, որոնց համար օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չի եղել) համարվել է ԱԱՀ վճարող, ապա առաքումների գրանցման գրքերի վարման պարտավորությունը (եթե ստուգման ակտը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողը հանդիսանում է ԱԱՀ վճարող) առաջանում է.

1) առաքումների կամ տեղափոխումների իրականացման այն հասցեների, որոնց համար հարկային մարմնի կողմից նախկինում չեն կնքվել ու համարակալվել առաքումների գրանցման գրքեր կամ կնքված և համարակալված գրքերը լրացվել-ավարտվել են, առաքումների գրանցման գրքերը վարում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կնքված և համարակալված առաքումների գրքերի ստացման օրվան հաջորդող օրվանից, բայց ոչ ուշ ստուգման ակտը հարկ վճարողին ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից,

2) առաքումների կամ տեղափոխումների իրականացման այն հասցեների, որոնց համար հարկային մարմնի կողմից նախկինում կնքվել և համարակալվել են առաքումների գրանցման գրքեր ու գրքերը ստուգման ակտը ներկայացնելու օրվա դրությամբ լրացված-ավարտված չեն, առաքումների գրանցման գրքերը պարտավոր են վարել ստուգման ակտը հարկ վճարողին ներկայացվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.03.2011
N 13
Պաշտոնական պարզաբանում