Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵՎ ՀՀ ՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇ ...

 

 

      Համաձայնեցված է                       Հայաստանի Հանրապետության

    Հայաստանի Հանրապետության              կառավարությանն առընթեր պետական

    ֆինանսների նախարար                    եկամուտների կոմիտեի նախագահ

    ___________________ Վ. Գաբրիելյան     ___________________ Գ. Խաչատրյան

 

16 մարտի 2011 թ. N 14

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի

(26.12.1997 թ., ՀՕ-179) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ), դրանց հաշվին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկում ու վճարում են վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և ժամանակավոր անաշխատունակության նպաստները (հիվանդության նպաստի, պրոթեզավորման նպաստի, առողջարանային բուժման նպաստի և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության հինգերորդ օրվանից սկսած)` մնացած գումարները փոխանցելով ՀՀ պետական բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ): Յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված նպաստների գումարների չափով պակասեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը) գործատուն կատարում է հաջորդ ամսվա 20-ին:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի

i

(27.10.2010 թ., ՀՕ-160) 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստի` ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն նպաստի` ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա (հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 1-ամսյա ժամկետում): Գործատուի` վարձու աշխատողների նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

i

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997 թ. ՀՕ-155) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկ վճարողի սեփական կապիտալի ավելացմանը, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկ վճարողի սեփական կապիտալի նվազեցման: Նույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն հարկվող շահույթը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

i

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի (27.12.1997 թ. ՀՕ-183) 26-րդ հոդվածի համաձայն ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, իսկ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման մասով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված նորմերը:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն, ապա գործատուի կողմից իր միջոցներից օրենքով սահմանված չափերով վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստի, պրոթեզավորման նպաստի, առողջարանային բուժման նպաստի և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության հինգերորդ օրվանից սկսած գործատուի միջոցների հաշվին վճարված գումարների), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները`

ա. գործատուի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր) համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն` անկախ ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում ստանալու կամ չստանալու հանգամանքից,

բ. հետագայում ՀՀ պետական բյուջեից ստացված փոխհատուցման գումարները չեն ներառվում գործատուի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր) համախառն եկամտի մեջ:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
16.03.2011
N 14
Պաշտոնական պարզաբանում