041.0429.170511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2011 թվականի N 429-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկելու նպատակով 2011 թվականի մայիսի 10-13-ը Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Գ. Մելքոնյանի (2011 թվականի մայիսի 9-12-ը)` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Ա. Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հաշվին.
3) Բ. Փափազյանինը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի մայիսի 17-ի
N 429-Ա որոշման
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-13-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(պատվիրակության ղեկավար)
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Ամիրբեկյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի
խորհրդական
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Բ. Փափազյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)