Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0437.180511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2011 թվականի N 437-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2011 թվականի ապրիլի 18-20-ը հայ-ռուսական առաջին միջմարզային համաժողովի մասնակիցների (250 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, ծաղկեփնջերի, ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստման և ձեռքբերման, թարգմանչական ծառայությունների, համերգի կազմակերպման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 44766058 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հաշվետվությունների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2011
N 437-Ա
Որոշում